Ուղղությամբ:
Об итогах внешней и взаимной торговли товарами Таможенного союза в январе-июне 2012 г.
28 августа 2012 | Таможенно-тарифное регулирование
По оперативным данным объем внешней торговли товарами государств – членов Таможенного союза за январь-июнь 2012 г. составил 459,6 млрд. долларов США, в том числе экспорт – 302,9 млрд. долларов США, импорт – 156,7 млрд. долларов США. Стоимостной объем экспорта по сравнению с январем-июнем 2011 г. в текущих ценах увеличился на 9,7%, или на 26,9 млрд. долларов США, импорта – на 4,8%, или на 7,2 млрд. долларов США.
ԵՏՀ Աշխատանքային միգրացիայի վարչության տնօրենի պաշտոնակատար Սամատ Ալիևի հարցազրույցը «Դելովայա Եվրազիա» ամսագրին. «ԵԱՏՄ-ն խստացնում է կոնտրաֆակտի և կեղծ ապրանքների դեմ պայքարի միջոցները»
21 Հոկտեմբեր 2016
| Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Մտավոր
սեփականությունը կպաշտպանեն իրավապահ մարմինները
Ինչպես արդեն
հայտնել է «Դելովայա Եվրազիա»-ն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է
մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում
ԵԱՏՄ երկրների լիազորված մարմինների և ԵՏՀ տեղեկատվական փոխգործակցության
կանոնակարգը:
Փաստաթուղթը
մշակվել է ի կատարումն 2015 թվականի սեպտեմբերի 8-ի՝ Մտավոր սեփականության
օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության գործողությունների համակարգման
մասին պայմանագրի: Կանոնակարգը սահմանում է Հանձնաժողովի և անդամ պետությունների
լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխանակման կարգը և անդամ
պետություններում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների
պահպանման օպերատիվ միջոցները:
ԵԱՏՄ անդամ
պետությունների փոխգործակցության և դրանց օպերատիվ արձագանքման մեխանիզմների մասին
պարզաբանումներ ստանալու համար «Դելովայա Եվրազիա»-ն դիմել է Աշխատանքային
միգրացիայի վարչության տնօրենի պաշտոնակատար Սամատ Ալիևին: Նրա խոսքով, ԵՏՀ
գործառույթների մեջ մտնում է, ի թիվս այլնի, Եվրասիական տնտեսական միությունում
մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության պայմանների
ստեղծումը: Ինչպես պարզվել է, գործընթացը քիչ է տարբերվում առանձին վերցրած
պետությունում գոյություն ունեցող գործընթացից:
ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Ադամկուլ Ժունուսովի հարցազրույցը «Զվյազդա» թերթին. «ԵԱՏՄ նավթի ընդհանուր շուկաների ստեղծման ժամկետները կարող են կրճատվել»
21 Հոկտեմբեր 2016
| Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Եվրասիական միության ստեղծումն, առաջին հերթին, տնտեսական քայլ է: Գրագետ
կառուցման դեպքում ընդհանուր շուկաները կարող են այնպիսի եկամուտ բերել մասնակից
երկրներին, որի մասին միայնակ խաղի ժամանակ խոսք լինել չէր կարող: Այսպես, օրինակ,
ԵԱՏՄ շրջանակներում նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծման գումարային
արդյունքը հինգ տարվա ընթացքում կկազմի 5-ից 8 միլիարդ դոլար: Սրանք Ռուսաստանի
գիտությունների ակադեմիայի Տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի
հետազոտությունների տվյալներն են: Հիմնվելով հենց վերջինիս ուսումնասիրությունների
վրա, մշակվել է ԵԱՏՄ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման
հայեցակարգի նախագիծը, որն այդ տարի ընդունվել է Միության միջկառավարական խորհրդի
կողմից: Դրանց ստեղծման վերջնաժամկետը 2025 թվականի հունվարի 1-ն է: Դեռ շուրջ 10
տարի ունենք: Բայց հնարավո՞ր է արդյոք արագացնել գործընթացը: Հատուկ «СЕ»-ի համար
այս հարցին պատասխանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի ու
ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ ԺՈՒՆՈՒՍՈՎԸ:
Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Կարինե Մինասյանի հարցազրույցը «Գոլոս Արմենիի» թերթին. Թերինտեգրման պայմաններում
29 Սեպտեմբեր 2016
| Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
ԵԱՏՄ երկրների ներքին շուկաների գործունեությունը առանց խոչընդոտների, բացառումների ու սահմանափակումների վերջին ժամանակներս դարձել է սուր քննարկվող թեմա, հատկապես այն ֆոնին, որ Միության անդամ պետությունների ղեկավարները ավելի ու ավելի հաճախ են քննադատում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) տվյալ ուղղությամբ ոչ բավականաչափ ակտիվ գործողությունների համար: Զրուցելով ԵՏՀ Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանի հետ, որը հանձնաժողովում պատասխանատու է հենց ներքին շուկաների՝ առանց խոչընդոտների, բացառումների ու սահմանափակումների գործունեության համար, մենք որոշեցինք պարզել, թե ինչ է աշխատանք է կատարել ԵՏՀ-ն նման խոչընդոտները վերացնելու համար:
էջ:
|
|
|