ֆիլտր
Նորություններ
Ուղղությամբ:
Об итогах внешней и взаимной торговли товарами Таможенного союза в январе-июне 2012 г.
28 августа 2012 | Таможенно-тарифное регулирование
По оперативным данным объем внешней торговли товарами государств – членов Таможенного союза за январь-июнь 2012 г. составил 459,6 млрд. долларов США, в том числе экспорт – 302,9 млрд. долларов США, импорт – 156,7 млрд. долларов США. Стоимостной объем экспорта по сравнению с январем-июнем 2011 г. в текущих ценах увеличился на 9,7%, или на 26,9 млрд. долларов США, импорта – на 4,8%, или на 7,2 млрд. долларов США.
ԵԱՏՄ-ի գլխավոր սանիտարական բժիշկները քննարկել են նոր կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը
28 Հունվար 2020
| Տեխնիկական կարգավորում
Եվրասիական
տնտեսական միության (ԵԱՏՄ) պետություններում նոր կորոնավիրուս 2019-ի (2019-nCoV) հետևանքով
առաջացած կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանն ուղղված համալիր հակահամաճարակային
միջոցառումները հունվարի 27-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նիստին քննարկվել
են ԵԱՏՄ-ի երկրների բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում
լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի կողմից։ Քննարկմանը մասնակցելու համար հրավիրվել
էին նաև Ուզբեկստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները։
ԵԱՏՄ-ի Դեղագրքի առաջին թողարկման նախապատրաստումը ավարտվել է
30 Դեկտեմբեր 2019
| Տեխնիկական կարգավորում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) ավարտվել
է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Դեղագրքի առաջին թողարկման մեջ ընդգրկված դեղագրքային
հոդվածների 157 նախագծի գիտական և տեխնիկական խմբագրումը։ Դեկտեմբերի 27-ին այդ նախագծերը
հաստատել է Եվրասիական տնտեսական միության Դեղագրքային կոմիտեի նախագահ Ելենա Սականյանը։
Մոտ առաջիկայում ԵԱՏՄ-ի Դեղագրքի հաստատման հարցը նախատեսվում է ներկայացնել Հանձնաժողովի
Կոլեգիայի նիստին։
ԵՏՀ Խորհուրդը երկարաձգել է նավային վառելիքի մեջ ծծումբի զանգվածային բաժնի 1,5% պարունակության մասին նորմի գործողության ժամկետը, զրոյացրել է ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը վանադիումի օքսիդի և հիդրոքսիդի համար
20 Դեկտեմբեր 2019
| ԵՏՀ-ի կոլեգիայի նախագահ
| Տեխնիկական կարգավորում
| Առևտուր
| Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Դեկտեմբերի 19 Սանկտ Պետերբուրգում
կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Խորհրդի նիստը, որին մասնակցել
են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարների
տեղակալները և ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ ԵՏՀ Խորհրդի անդամները
քննարկել են եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման, ներքին շուկայի
գործունեության, ԵԱՏՄ-ի տնտեսությունների թվայնացման, մաքսասակագնային
կարգավորման, ծառայությունների միասնական շուկայի, մրցակցության, հարկային
քաղաքականության, էներգետիկայի, մաքսային և տեխնիկական կարգավորման միջազգային
համագործակցության ոլորտի և այլ հարցեր։
էջ:
|
|
|