Страницы: 03-02-2020-2
Version HistoryVersion History

Имя

03-02-2020-2

Название

ԵԱՏՄ-ը և ԱՍԵԱՆ-ը համագործակցության ծրագիրը երկարաձգելու են մինչև 2025 թվականը

Заметки

 

Контакт

Тер-Арутюнян Фируза Артуровна

Адрес электронной почты контакта

 

Имя контакта

 

Картинка контакта

 

Сводное изображение

Целевые аудитории

No targeting

Изображение страницы

 

Контент страницы

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի Գլխավոր քարտուղար Լիմ Ջոք Խոյը հանդիպում են անցկացրել փետրվարի 3-ին Մոսկվայում ԵՏՀ-ի գլխավոր գրասենյակում։ Կողմերը պայմանավորվել են մինչև 2025 թվականը երկարաձգել համագործակցության ծրագիրը և քննարկել են փոխգործակցության վերաբերյալ նոր մոտեցումները։

Ողջունելով ԱՍԵԱՆ-ի Գլխավոր քարտուղարին, Միխայիլ Մյասնիկովիչն ընդգծել է, որ իր համար հանդիպումը խորհրդանշական է՝ սա առաջին միջազգային հանդիպումն է որպես ԵՏՀ Կոլեգիայի նախագահ։ 

«Մենք կպահպանենք ԱՍԵԱՆ-ի Քարտուղարության հետ համագործակցության ժառանգորդությունը և դինամիզմը։ Առաջարկում եմ երկարաձգել մեր համագործակցության ծրագիրը մինչև 2025 թվականը։ Դա թույլ կտա կառուցել երկարաժամկետ նախագծեր և նախաձեռնություններ», – հայտարարել է Միխայիլ Մյասնիկովիչը։

Նա ԱՍԵԱՆ-ի երկրները որակել է որպես «ԵԱՏՄ-ի պետությունների համար կարևոր և հեռանկարային գործընկերների»։ Երկու միավորումների բնակչության թիվը կազմում է գրեթե 850 մլն մարդ։ 

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակած Մեծ Եվրասիական գործընկերակցության հայեցակարգը նախատեսում է ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև բազմակողմանի երկխոսության և համագործակցության կարևորությունը», - ընդգծել է ԵՏՀ-ի Կոլեգիայի նախագահը։ 

Հարկ է նշել, որ ԱՍԵԱՆ-ի՝ որպես առանցքային գործընկերներից մեկի հետ երկխոսության զարգացման առաջնահերթությունը իր արտացոլանքն է գտել նաև ԵԱՏՄ-ում Բելառուսի Հանրապետության նախագահության 2020 թվականի նախաձեռնություններում։

Միխայիլ Մյասնիկովիչը հավելել է, որ չնայած երկու միավորումների պետությունների միջև առևտրի զարգացմանը (ներկայումս ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 25 մլրդ դոլար), ծավալների կարող էին լինել ավելի մեծ։ ԵԱՏՄ-ի պետությունների և Վիետնամի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը՝ ավելի խորը փոխգործակցության օրինակներից մեկն է։ 

«Ապրանքային համագործակցությունը կարևոր է, սակայն մեզ անհրաժեշտ է այն լրացնել ներդրումային և գիտատեխնիկական համագործակցությունով, այդ թվում՝ արդյունաբերական համագործակցությունով։ ԵԱՏՄ-ի երկրները տիրապետում են բավականին հզոր ներդրումային ներուժի, հանդիսանում են ԱՍԵԱՆ-ի գործընկերների համար հնարավոր հետաքրքրություն ներկայացնող նոր գիտելիքների, տեխնոլոգիաների կրողներ։ Բելառուսը, օրինակ, ԱՍԵԱՆ-ի երկրներում արդեն ունի մի քանի համատեղ արդյունաբերական ձեռնարկություն», – նշել է Միխայիլ Մյասնիկովիչը։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը նաև առաջարկել է զարգացնել համագործակցությունը երիտասարդության ոլորտում։ Ժամանակակից աշխարհում երիտասարդության նախաձեռնությունները ծայրաստիճան կարևոր են, կարևոր է դրանց ուշադրություն հատկացնել և գտնել աջակցության եղանակներ։ Չէ՞ որ հաճախ երիտասարդները բնակվում են մի երկրում և, միաժամանակ, ներգրավված են մյուս երկրներում իրականացվող նախագծերին, որը անսահման հնարավորություններ է ստեղծում և թելադրում է ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև նաև այդ ուղղությամբ փոխգործակցելու անհրաժեշտությունը։

«Թող դրանք լինեն փոքր նախագծեր, սակայն դրանք շատ են լինելու։ Դա անդառնալի կդարձներ մեր համագործակցության գործընթացը», - ասել է Միխայիլ Մյասնիկովիչը։

Նա ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարին հրավիրել է մասնակցելու Եվրասիական տնտեսական համաժողովին, որը մայիսին անցկացվելու է Մինսկում, և հունիսին կայանալիք Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին։

Իր հերթին Լիմ Ջոք Խոյը Միխայիլ Մյասնիկովիչին շնորհավորել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշելով, որ նրա նշանակալի փորձը թույլ կտա էական ներդրում կատարել Հանձնաժողովի աշխատանքի մեջ։ ԱՍԵԱՆ-ի Գլխավոր քարտուղարը ողջունել է Միխայիլ Մյասնիկովիչի հնչեցրած առաջարկները։

«ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև փոխըմբռնման մասին հուշագիրն շատ ոլորտներ է ընդգրկում, և իսկապես առկա է համագործակցության ծրագրի երկարաձգման անհրաժեշտություն և նպատակահարմարություն», - նշել է ԱՍԵԱՆ-ի Գլխավոր քարտուղարը։ Բացի այդ, նա շեշտադրել է առևտրում արգելքների առաջընթաց վերացման անհրաժեշտությունը։

Ավարտին կողմերը հույս են հայտնել հետագա համատեղ արդյունավետ աշխատանքի և բոլոր նոր նախաձեռնությունների իրագործման վերաբերյալ։

Տեղեկանք

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան (ԱՍԵԱՆ)՝ տնտեսական միավորում է, որը ստեղծվել է 1967 թվականին։ Ասոցիացիայի մասնակիցներն են հանդիսանում Ինդոնեզիան, Մալայզիան, Սինգապուրը, Թաիլանդը, Ֆիլիփինները, Բրունեյ Դարուսսալամը, Վիետնամը, Լաոսը, Մյանման, Կամբոջան։ Դիտորդի կարգավիճակ ունեն Պապուա Նոր Գվինեան և Արևելյան Տիմորը։ Դա տարածաշրջանային խոշորագույն ինտեգրացիոն միավորումներից մեկն է, որի միագումար ՀՆԱ-ն կազմում է 2,6 տրլն ԱՄՆ-ի դոլար, արտաքին առևտրային շրջանառությունը՝ 2,5 տրլն ԱՄՆ-ի դոլար և բնակչության թիվը՝ 622 մլն մարդ։

ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև փոխըմբռնման մասին հուշագիրը ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 14-ին Սինգափուրում։ Փաստաթուղթը հիմք է ստեղծում Եվրասիական աշխարհամասի մասշտաբով ինտեգրացիոն բլոկների փոխգործակցության լայն շրջանակի քննարկման՝ երկխոսության հարթակի ձևավորման համար։

Հուշագրի իրականացման համար ընդունվել է 2019-2020 թվականների համագործակցության ծրագիրը։ Այն ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մաքսային օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան, առևտրային քաղաքականությունը, առևտրային քաղաքականությունը, ձեռնարկատիրական գործունեությունը, տեխնիկական և հակամենաշնորհային կարգավորումը, ՍԲՍ-միջոցները, էներգետիկան, ներքին շուկաների գործունեությունը և այլն։

Сводные ссылки

Автор

 

Дата статьи

03.02.2020

Подпись изображения

Анонс

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի Գլխավոր քարտուղար Լիմ Ջոք Խոյը հանդիպում են անցկացրել փետրվարի 3-ին Մոսկվայում ԵՏՀ-ի գլխավոր գրասենյակում։ Կողմերը պայմանավորվել են մինչև 2025 թվականը երկարաձգել համագործակցության ծրագիրը և քննարկել են փոխգործակցության վերաբերյալ նոր մոտեցումները։

Источник

Показывать в блоке последние новости

Да

Важная

Нет

Показывать в медиа блоке

Нет

Категория

Новости Комиссии

Департамент

Председатель Коллегии ЕЭК

Направление деятельности

 

Направление деятельности_0

 

SelectedAlbumUrl

 

SelectedVideoId

0
Content Type: Новость
Version: 1.0
Created at 07.02.2020 11:32 by Тер-Арутюнян Фируза Артуровна
Last modified at 07.02.2020 11:34 by Тер-Арутюнян Фируза Артуровна