Страницы: 31-01-2020-5
Version HistoryVersion History

Имя

31-01-2020-5

Название

Եվրասիական միջկառավարական խորհուրդ. ԵԱՏՄ-ի երկրների ուշադրությունը կենտրոնացված է լինելու արգելքների, բացառումների և սահմանափակումների վերացման վրա

Заметки

 

Контакт

Тер-Арутюнян Фируза Артуровна

Адрес электронной почты контакта

 

Имя контакта

 

Картинка контакта

 

Сводное изображение

Целевые аудитории

No targeting

Изображение страницы

 

Контент страницы

Հունվարի 31-ին Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԿԽ) նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի ներկայացուցիչ Մոլդովայի Հանրապետության վարչապետ Իոն Կիկուն։

Բացելով նիստը, ԵՄԿԽ-ի նախագահ, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը հայտարարել է, որ բելառուսական կողմը մտադիր է բոլոր ջանքերը ներդնել եվրասիական ինտեգրացիայի հետագա առաջընթացող զարգացման համար։ «Մեր ուշադրությունը առաջին հերթին ուղղված է լինելու ԵԱՏՄ-ի շուկաներում արգելքների, բացառումների և սահմանափակումների վերացման, ինչպես նաև խոչընդոտների նոր տեսակների առաջացման հնարավորության կանխարգելման վրա։ Այդ նպատակին հասնելու համար գործիքներից մեկն է հանդիսանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերազգային իրավասության ուժեղացումը՝ առաջին հերթին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեխնիկական կարգավորումը, սանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառումը, պետական գնումների իրականացումը, սուբսիդիաների տրամադրումը», – ընդգծել է Սերգեյ Ռումասը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես նշելով ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորմանը խոչընդոտող մնացած արգելքների, բացառումների և սահմանափակումների վերացման կարևորությունը, համոզմունք է հայտնել, որ «անհրաժեշտ է ուժեղացնել ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկական և տրանսպորտային շուկաների ձևավորմանն ուղղված ջանքերը, ապահովել ոչ խտրական մոտեցումներ սակագնագոյացման և բնական մենաշնորհների հասանելիության ոլորտում»։ 

«Միության մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացումը և տրանսպորտային լոգիստիկական ենթակառուցվածքի զարգացումը հանդիսանում է ևս մի ուղղություն, որը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում», – ասել է նա։

Ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը ավանդաբար աջակցում է ԵԱՏՄ-ի թվային օրակարգի իրականացմանը։ «Համարում ենք, որ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորումը հնարավորություն է տալիս կրճատելու տարածությունը ապրանքների և ծառայությունների սպառողի, արտադրողի և վաճառողի միջև։ Դա էապես կրճատելու է մատակարարման ժամանակը, դարձնելով շուկան ավելի կատարյալ»։

Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը շեշտադրել է Արգելքների վերացման կարգում փոփոխությունների շտապ համաձայնեցման անհրաժեշտությունը, որոնք թույլ կտան արագացնել դիմումների քննարկման ժամկետը մինչև երեք ամիս։ Նա առաջարկել է մինչև 2021 թվականի վերջը ԵԱՏՄ-ի երկրներում անցկացվող պետական գնումներն ամբողջությամբ փոխադրել էլեկտրոնային ձևաչափ։

«Էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման միջոցով էլեկտրոնային ձևաչափով անցկացվող պետական գնումներին մասնակցության ապահովումը հանդիսանում է պետական գնումների շուկայի զարգացման նպատակներից մեկը», – նշել է Ասկար Մամինը։

Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը համոզված է, որ անհրաժեշտ է մի շարք միջոցներ ձեռնարկել արգելքների վերացման արդյունավետ համակարգի ստեղծման համար։ Մասնավորապես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին օժտել անդամ պետությունների ԵԱՏՄ-ի իրավունքը խախտող ազգային ակտերը չեղյալ համարելու մասին որոշումների կայացման լրացուցիչ լիազորություններով։ «Բացի այդ, ծայրաստիճան կարևոր է ներդնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշումների չկատարման դեպքում ԵԱՏՄ-ի Դատարանի կողմից որոշակի պատժամիջոցների սահմանման և փոխհատուցումների գանձման մեխանիզմ», – ասել է Մուհամեդկալի Աբիլգազիևը։

Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը նշել է եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման մի քանի առանցքային ուղղություն։ Նրա խոսքերով, կարևոր է այն մեխանիզմը, որը բարձրացնում է ընդհանուր շուկայի թափանցիկությունը՝ ապրանքների հետագծելիությունը և մակնշումը։ «Ռուսական կողմը առաջարկել է այն տարածել ապրանքների ավելի լայն ցանկի վրա։ Հիշեցնեմ, որ մենք ընդառաջել ենք կոլեգաներին և տեղափոխել ենք մեր երկրում կոշիկի մակնշման ներդրման ժամկետը 2020 թվականի մարտի 1։ Երկրորդը՝ դա տնտեսությունների թվայնացումն է, որը սկզբունքորեն նոր հնարավորություններ է ընձեռում ամենատարբեր ոլորտներում», – ընդգծել է Միխայիլ Միշուստինը։ 

Նա համոզված է, որ պետք է նաև արագացնել բուսասանիտարիայի և անասնաբուժության հարցերով թվային փոխգործակցության «կարգավորումը», ստեղծել միասնական համակարգ, որը թույլ կտա հետևել կարանտինային և անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների և բեռների տեղաշարժին։ «Մենք գործնականապես ավարտում ենք անասնաբուժական սերտիֆիկացման գծով նման աշխատանքը մեր բելառուսական կոլեգաների հետ։ Համանման գործընթաց է սկսվել ենթակարանտինային արտադրանքի մասով Ղազախստանի հետ։ Եթե մենք միավորենք ջանքերը, ապա կկարողանանք պաշտպանել մարդկանց անորակ արտադրանքից և ուժեղացնել այդ ոլորտում հսկողության արդյունավետությունը», – հայտարարել է ՌԴ Կառավարության նախագահը։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ընդգծել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առանցքային նվաճումները։ «Մենք ստեղծել ենք նպաստավոր բիզնես-միջավայր։ Ընդունել ենք նոր Մաքսային օրենսգիրքը, որի շնորհիվ երկու անգամով կրճատվել են մաքսային գործառնությունների ժամկետները և վեց անգամով՝ ապրանքների բացթողման ժամկետները։ 53 հատվածում գործում է ծառայությունների միասնական շուկայի ռեժիմ, որը կազմում է ստեղծվող ծառայությունների ծավալի 55%-ից ավելին։ Միությունում ընդհանուր կանոններով շրջանառվող արտադրանքի 85%-ի համար ընդունվել են տեխնիկական կանոնակարգեր։ Գործի են դրվել դեղամիջոցների և բժշկական արտադրանքի ընդհանուր շուկաները», – ասել է Տիգրան Սարգսյանը։ 

Նա նաև ընդգծել է, որ ընդունվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք նախատեսված են ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով՝ 2025 թվականին էներգետիկայի, տրանսպորտի, ֆինանսական ոլորտում ընդհանուր շուկաների գործարկման համար։ «Ստորագրվել են հետագծելիության և մակնշման մասին համաձայնագրեր։ Մենք ինստիտուցիոնլիզացրել ենք Միության ներսում արգելքների դեմ պայքարը։ 2016 թվականից վերացվել է 51 խոչընդոտ։ Վերջին երեք տարում փոխադարձ ապրանքաշրջանառությունը Միության ներսում աճել է 32%-ով», – հավելել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը։

«ԵՏՀ-ը դարձել է երկրներում թվային օրակարգի հաղորդիչը։ Քննարկվել է 80 նախաձեռնություն, գործարկվել է հինգ համակարգաստեղծ թվային նախագիծ։ Արդյունաբերությունում ստեղծվել է 16 եվրասիական տեխնոլոգիական պլատֆորմ։ Անդամ պետությունների միջև արտադրանքի կոոպերացիոն մատակարարումների ծավալները միայն 2018 թվականին ավելացել են 44%-ով», – նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։

Բացի այդ, Տիգրան Սարգսյանի խոսքերով, լրջորեն բարձրացել է Միության իմիջը։ «Մեզ հետ աշխատում են և ցանկանում են աշխատել մի քանի տասնյակ երկրներ և միավորումներ։ Մենք սկսել ենք տեխնիկական երկխոսությունը Եվրոպական միության հետ։ Ստորագրել ենք համագործակցության մասին հուշագրեր առանցքային տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների՝ ԱՍԵԱՆ-ի, ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի, Աֆրիկյան միության հետ։ Չինաստանի հետ առևտրատնտեսական համաձայնագրի ստորագրման միջոցով կարևոր քայլ ենք կատարել Եվրասիական միության և Մետաքսե ճանապարհի Տնտեսական գոտու համակցման ճանապարհին։ Ընդլայնվել է Միության ազատ առևտրի գոտիների ցանցը, որը առավելագույն տնտեսական բարենպաստության ռեժիմների հետ միասին ընդգրկում է համաշխարհային համախառն արդյունքի 22%-ը», – ամփոփել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։

 

Сводные ссылки

Автор

 

Дата статьи

31.01.2020

Подпись изображения

Анонс

Հունվարի 31-ին Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԿԽ) նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի ներկայացուցիչ Մոլդովայի Հանրապետության վարչապետ Իոն Կիկուն։​

Источник

Показывать в блоке последние новости

Да

Важная

Нет

Показывать в медиа блоке

Нет

Категория

Новости Комиссии

Департамент

Председатель Коллегии ЕЭК

Направление деятельности

 

Направление деятельности_0

 

SelectedAlbumUrl

 

SelectedVideoId

0
Content Type: Новость
Version: 1.0
Created at 06.02.2020 17:29 by Тер-Арутюнян Фируза Артуровна
Last modified at 06.02.2020 17:30 by Тер-Арутюнян Фируза Артуровна