Страницы: 31-01-2020-4
Version HistoryVersion History

Имя

31-01-2020-4

Название

Տիգրան Սարգսյան. «Թվային վերափոխումը ԵԱՏՄ-ի երկրները պետք է իրականացնեն միասին»

Заметки

 

Контакт

Тер-Арутюнян Фируза Артуровна

Адрес электронной почты контакта

 

Имя контакта

 

Картинка контакта

 

Сводное изображение

Целевые аудитории

No targeting

Изображение страницы

 

Контент страницы

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին կոչ է արել համատեղ լուծել թվային ինքնիշխանության ապահովման և տվյալների պաշտպանության հարցերը։ Այդ մասին նա հայտարարել է հունվարի 31-ին Ալմաթիում (Ղազախստան) կայացած «Գլոբալ տնտեսության թվային ապագան» համաժողովին։

Միության երկրների առջև կանգնած գլխավոր մարտահրավերը, ըստ ԵՏՀ Կոլեգիայի նախագահի՝ թվային վերափոխման կառավարումն է։ Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ-ի պետություններին հարկավոր է միասին լուծել թվային ինքնիշխանության ապահովման և տվյալների պաշտպանության հարցերը։

«Նոր թվային իրականության մեջ մենք պարտավոր ենք ստեղծել սեփական էկոհամակարգը։ Թվային վերափոխումը փոխում է պետական կառուցվածքի տրամաբանությունը, մենք պետք է դա միասին իրականացնենք», – համարում է Տիգրան Սարգսյանը։

Նա բերել է Եվրոպական միության օրինակը։ Մի քանի տարի առաջ Եվրամիությունը ընդունել է «Տվյալների պաշտպանության ընդհանուր դրույթներ» (General Data Protection Regulation) կարևորագույն փաստաթուղթը։ «Փաստաթղթի համաձայն, Եվրամիության տարածքում կարող են աշխատել կայքեր և պլատֆորմներ, որոնք պաշտպանում են ԵՄ-ի քաղաքացիների օգտատիրական տվյալները, կանխարգելում են մասնավոր, առևտրային և իրավաբանական տեսակետից իմաստավոր տեղեկատվության արտահոսքը։ Դրանից հետո այդպիսի արգելքը տարածվել է մի քանի հարյուր կայքի և պլատֆորմի վրա։ ԵԱՏՄ-ի շրջանակներում, ցավոք սրտի, ոչ մի սահմանափակում չկա, և այդ ընկերություններն ազատ աշխատում են մեր եվրասիական տարածքում», – ասել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։

Նրա կարծիքով, սեփական էկոհամակարգը թույլ կտա ընկերություններին ԵԱՏՄ-ի երկրներում իրականացնել համատեղ նախագծեր։

«Մենք չպետք է ձգտենք կրկնօրինակել այն, ինչ արել են անդրազգային ընկերությունները։ Մենք պետք է մշակենք մեր սեփական համակարգը, իսկ դրա բանալին՝ այդ գործընթացի կառավարման ժամանակակից համակարգերն են։ Դա մենք կարող ենք անել միայն համատեղ, մեր երկրներից ոչ մեկը չի կարողանա իրականացնել իր թվային ինքնիշխանությունը։ Միակ շանսը՝ եվրասիական նախագծով դա իրագործելն է», – ամփոփել է Տիգրան Սարգսյանը։

 

Сводные ссылки

Автор

 

Дата статьи

31.01.2020

Подпись изображения

Анонс

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին կոչ է արել համատեղ լուծել թվային ինքնիշխանության ապահովման և տվյալների պաշտպանության հարցերը։ Այդ մասին նա հայտարարել է հունվարի 31-ին Ալմաթիում (Ղազախստան) կայացած «Գլոբալ տնտեսության թվային ապագան» համաժողովին։​

Источник

Показывать в блоке последние новости

Да

Важная

Нет

Показывать в медиа блоке

Нет

Категория

Новости Комиссии

Департамент

Председатель Коллегии ЕЭК

Направление деятельности

 

Направление деятельности_0

 

SelectedAlbumUrl

 

SelectedVideoId

0
Content Type: Новость
Version: 1.0
Created at 06.02.2020 17:27 by Тер-Арутюнян Фируза Артуровна
Last modified at 06.02.2020 17:28 by Тер-Арутюнян Фируза Артуровна