Страницы: 31-01-2020-2
Version HistoryVersion History

Имя

31-01-2020-2

Название

ԵՏՀ-ում նշանակվել է ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նոր նախարար

Заметки

 

Контакт

Тер-Арутюнян Фируза Артуровна

Адрес электронной почты контакта

 

Имя контакта

 

Картинка контакта

 

Сводное изображение

Целевые аудитории

No targeting

Изображение страницы

 

Контент страницы

2020 թվականի փետրվարի 1-ից աշխատանքի է անցնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի նորանշանակ անդամ (Նախարար) Գեղամ Լևոնի Վարդանյանը։ Հայաստանի Հանրապետության այս ներկայացուցչի նշանակման մասին որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ղեկավարների կողմից՝ Սանկտ Պետերբուրգում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին:

Գեղամ Վարդանյանն այդ պաշտոնում փոխարինելու է Կարինե Մինասյանին։

ԵՏՀ նորանշանակ նախարարն ունի պետական իշխանության մարմիններում աշխատանքի փորձ: Վերջերս Գեղամ Վարդանյանն աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար, իսկ ավելի վաղ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնը:

«Թվայնացումը և ներքին շուկաների զարգացումը հանդիսանում են ԵԱՏՄ-ի երկրների տնտեսությունների աճի առանցքային դրայվերներից մեկը։ Թվային նախագծերի իրականացումը արագացնելու է անցումը դեպի նոր տեխնոլոգիական տնտեսաձև և էլ ավելի բարենպաստ միջավայր է ստեղծելու Միության ներսում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք հասնել արգելքների վերացման հարցում էական առաջընթացի և արագացնել ԵԱՏՄ-ի երկրների թվայնացման գործընթացը», – նշել է Գեղամ Վարդանյանը։ 

Ունի խոշոր միջազգային ընկերություններում աշխատանքի մեծ փորձ: Ավելի քան տաս տարի նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել National Instruments-ում: Դա ավտոմատացված թեստավորման և մոդելավորման համակարգերի համար ապարատային և ծրագրային ապահովման մշակման աշխարհի առաջատարներից է: Գեղամ Վարդանյանը նաև ղեկավարել է YEA Engineering առաջատար հայկական ընկերության բիզնեսի զարգացման ուղղությունը, որը տարբեր ոլորտներում համալիր ինժեներական լուծումներին առնչվող պրոդուկտներ և ծառայություններ է տրամադրում:

Գեղամ Վարդանյանն ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը:

Сводные ссылки

Автор

 

Дата статьи

31.01.2020

Подпись изображения

Анонс

2020 թվականի փետրվարի 1-ից աշխատանքի է անցնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի նորանշանակ անդամ (Նախարար) Գեղամ Լևոնի Վարդանյանը։ Հայաստանի Հանրապետության այս ներկայացուցչի նշանակման մասին որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ղեկավարների կողմից՝ Սանկտ Պետերբուրգում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին:

Источник

Показывать в блоке последние новости

Да

Важная

Нет

Показывать в медиа блоке

Нет

Категория

Новости Комиссии

Департамент

Внутренние рынки, информатизация, информационно-коммуникационные технологии

Направление деятельности

 

Направление деятельности_0

 

SelectedAlbumUrl

 

SelectedVideoId

0
Content Type: Новость
Version: 1.0
Created at 06.02.2020 17:23 by Тер-Арутюнян Фируза Артуровна
Last modified at 06.02.2020 17:24 by Тер-Арутюнян Фируза Артуровна