Страницы: 07-02-2020-1
Version HistoryVersion History

Имя

07-02-2020-1

Название

Միխայիլ Մյասնիկովիչը Հայաստան կատարած այցի արդյունքների մասին. «Անհրաժեշտ է վերացնել գոյություն ունեցող արգելքները և թույլ չտալ, որպեսզի առաջանան նորերը»

Заметки

 

Контакт

Горваль Артём Ефимович

Адрес электронной почты контакта

 

Имя контакта

 

Картинка контакта

 

Сводное изображение

_TM_6006.jpg

Целевые аудитории

No targeting

Изображение страницы

 

Контент страницы

Փետրվարի 7-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը այց է կատարել Երևան, որտեղ հանդիպել է Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ։

Միխայիլ Մյասնիկովիչը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիայի զարգացման հարցեր։

Շնորհավորելով Միխայիլ Մյասնիկովիչին ԵՏՀ Կոլեգիայի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, Նիկոլ Փաշինյանը նրան մաղթել է արդյունավետ և արգասաբեր աշխատանք։ Նա համոզմունք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Միխայիլ Մյասնիկովիչի ղեկավարության ներքո նոր ազդակ կհաղորդի ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությանը և առևտրատնտեսական կապերի զարգացմանը։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին իր թեկնածությանը կողմ հանդես գալու համար։ Միխայիլ Մյասնիկովիչը հայտարարել է, որ իր աշխատանքով արդարացնելու է Միության երկրների ղեկավարների կողմից իրեն ցուցադրված վստահությունը։

Հանդիպման մասնակիցները քննարկել են Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունները, առևտրային արգելքների, բացառումների և սահմանափակումների վերացմանն առկա մոտեցումները, ներդրումների խթանումը, ինչպես նաև ընդգծել են ԵԱՏՄ-ի շրջանակներում ներքին ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանն ուղղված հետևողական քայլերի և միասնական էներգետիկական շուկայի ձևավորման կարևորությունը։

Միխայիլ Մյասնիկովիչի և Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև հանդիպմանը զրուցակիցները կարծիքներ են փոխանակել ԵԱՏՄ-ի հնարավորությունների և դրա առջև կանգնած խնդիրների մասին։

Նրանք ընդգծել են Միության երկրների օրենսդրության հետագա ներդաշնակեցման, առևտրի համար խոչընդոտների վերացման կարևորությունը և պետությունների առանձնահատկությունների վրա հիմնված՝ ընդհանուր տնտեսական մեխանիզմների ստեղծմանն ուղղված աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը։

Մհեր Գրիգորյանը Միխայիլ Մյասնիկովիչին շնորհավորել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահի պաշտոնին նշանակվելու է կապակցությամբ, նշելով որ ուրախ է այդ նշանակմանը, որը վստահվել է այդչափ փորձառու պետական գործչին։

Միխայիլ Մյասնիկովիչն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի կողմից հնչեցված՝ Միության հետագա զարգացման գաղափարների համար և բարձր գնահատական է տվել ԵՏՀ Խորհրդում նրա ակտիվ մասնակցությանը։

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ Միխայիլ Մյասնիկովիչի հանդիպումների ընթացքում նույնպես քննարկվել են ԵԱՏՄ-ի զարգացման վերաբերյալ նոր մոտեցումները, եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունները, ընդհանուր միութենական շուկայում առևտրային խոչընդոտների վերացումը։

«Ես շատ գոհ եմ Հայաստան կատարած իմ այցի արդյունքներից, – լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Միխայիլ Մյասնիկովիչը Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ – Մենք շատ ուշադրություն ենք հատկացրել արգելքների վերացմանը։ Եվ, ամենակարևորը, մենք խոսել ենք նրա մասին, թե ինչպես թույլ չտալ, որպեսզի առաջանան նորերը»։​

Сводные ссылки

Автор

 

Дата статьи

07.02.2020

Подпись изображения

Анонс

Փետրվարի 7-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը այց է կատարել Երևան, որտեղ հանդիպել է Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ։

Միխայիլ Մյասնիկովիչը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիայի զարգացման հարցեր։

Источник

Показывать в блоке последние новости

Да

Важная

Да

Показывать в медиа блоке

Нет

Категория

Новости Комиссии

Департамент

Председатель Коллегии ЕЭК

Направление деятельности

 

Направление деятельности_0

 

SelectedAlbumUrl

/ru/nae/photos/Photogallery/Председатель Коллегии ЕЭК посетил Ереван 07.02.2020

SelectedVideoId

0
Content Type: Новость
Version: 1.0
Created at 07.02.2020 20:26 by Горваль Артём Ефимович
Last modified at 12.02.2020 15:09 by admin