Страницы: 04-02-2020-5
Version HistoryVersion History

Имя

04-02-2020-5

Название

Ղրղզստանը պատրաստ է ԵԱՏՄ-ի երկրների հետ արգասավոր համագործակցության՝ Միխայիլ Մյասնիկովիչի Բիշքեկ կատարած այցի արդյունքները

Заметки

 

Контакт

Тенюкова Елена Владимировна

Адрес электронной почты контакта

 

Имя контакта

 

Картинка контакта

 

Сводное изображение

1.JPG

Целевые аудитории

No targeting

Изображение страницы

 

Контент страницы

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը փետրվարի 4-ին այցելել է Բիշքեկ, որտեղ հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության ղեկավարության հետ։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը քննարկել են եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները։

Միխայիլ Մյասնիկովիչը պատմել է արգելքների, բացառումների և սահմանափակումների հետևողական կերպով վերացման ուղղությամբ Հանձնաժողովի գերակա խնդիրների, ինչպես նաև այդ աշխատանքին նոր մոտեցումների մասին։ Բացի այդ, նա նշել է երրորդ երկրների կողմից ԵԱՏՄ-ի նկատմամբ աճող հետաքրքրությունը և հավաստիացրել, որ իր գործունեության մեջ առաջնորդվելու է Միության բոլոր երկրների շահերով։

Սոորոնբայ Ժեենբեկովը Միխայիլ Մյասնիկովիչին շնորհավորել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել է հաջողություններ նախանշված պլանների իրագործման մեջ։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ Հանձնաժողովը, Միխայիլ Մյասնիկովիչի ղեկավարության ներքո էական ներդրում կունենա եվրասիական ինտեգրացիայի հետագա խորացման գործում։

Պետության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել Միության երկրների հետ արդյունալից և արգասաբեր համագործակցության զարգացման վերաբերյալ։

Վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևի հետ հանդիպմանը շեշտը դրվել է մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթղթի նախապատրաստման և գոյություն ունեցող արգելքների վերացման վրա։ Բացի այդ, Միխայիլ Մյասնիկովիչը և Մուհամեդկալի Աբիլգազիևը շոշափել են ԵՏՀ-ի վերազգային իրավասության ուժեղացման հարցը։

Կառավարության ղեկավարը Միխայիլ Մյասնիկովիչն մաղթել է հաջողություններ նոր պաշտոնում, համոզմունք հայտնելով, որ նրա գործարարական և անձնական հատկությունները թույլ կտան ապահովել Հանձնաժողովի աշխատանքի արդյունավետ կազմակերպումը և ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ինտեգրացիայի գործընթացի շարժընթացիկ զարգացմանն ուղղված խնդիրների հաջորդաբար լուծման համար։

Միխայիլ Մյասնիկովիչի՝ Ժողորկու Քենեշի նախագահ Դաստանբեկ Ջումաբեկովի հետ հանդիպմանը կողմերը կարծիքներ են փոխանակել ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության ընդլայնման և տնտեսական ինտեգրացիային խանգարող արգելքների վերացման հետ կապված հարցերի շուրջ։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահն ընդգծել է, որ առանց լավ օրենսդրական աջակցության՝ տնտեսությունը չի կարող զարգանալ, ուստի անհրաժեշտ է կառուցել ակտիվ միջխորհրդարանական համագործակցություն Միության երկրների միջև։

Դաստանբեկ Ջումաբաևը նշել է, որ Ղրղզստանը որպես գերակայություն է դիտարկում ԵԱՏՄ-ի շրջանակներում հաջող համագործակցությունը շարունակելը։ Անդրադառնալով գոյություն ունեցող արգելքներին, Դաստանբեկ Ջումաբաևը ուշադրություն է դարձրել հսկիչ անցագրային կետերում առաջացող խնդիրներին։

Նա նաև շնորհավորել է Միխայիլ Մյասնիկովիչին ԵՏՀ Կոլեգիայի նախագահի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։

Ղրղզստանի Հանրապետության ղեկավարությունը ողջունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահի հնչեցրած նախաձեռնությունները։​

Сводные ссылки

Автор

 

Дата статьи

04.02.2020

Подпись изображения

Анонс

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը փետրվարի 4-ին այցելել է Բիշքեկ, որտեղ հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության ղեկավարության հետ։

Источник

Показывать в блоке последние новости

Да

Важная

Да

Показывать в медиа блоке

Нет

Категория

Новости Комиссии

Департамент

Председатель Коллегии ЕЭК

Направление деятельности

 

Направление деятельности_0

 

SelectedAlbumUrl

/ru/nae/photos/Photogallery/Визит Михаила Мясниковича в Бишкек

SelectedVideoId

0
Content Type: Новость
Version: 1.0
Created at 04.02.2020 17:10 by Тенюкова Елена Владимировна
Last modified at 12.02.2020 17:44 by admin