Страницы: 04-02-2020-4
Version HistoryVersion History

Имя

04-02-2020-4

Название

Եվրասիական ընկերությունները ԵԱՏՄ-ում ունեն մեծ հեռանկարներ

Заметки

 

Контакт

Цыпленков Сергей Алексеевич

Адрес электронной почты контакта

 

Имя контакта

 

Картинка контакта

 

Сводное изображение

 

Целевые аудитории

No targeting

Изображение страницы

 

Контент страницы

Եվրասիական ընկերությունների ձևավորման նկատմամբ ընդհանուր մոտեցումները և սննդամթերքի շուկայում ընկերությունների աշխատանքի առանձնահատկությունները քննարկվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կայացած վերլուծական նստաշրջանին, որը կազմակերպել էր ԵՏՀ-ի արդյունաբերական քաղաքականության վարչությունը՝ Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի և Ինտեգրացիոն հետազոտությունների և հաղորդակցությունների եվրասիական կենտրոնի հետ համատեղ։

Քննարկմանը մասնակցել են Բելառուսի Հանրապետության Արդյունաբերողների և ձեռնարկատերերի (վարձորդների) կոնֆեդերացիայի, Ղազախստանի Հանրապետության «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի, Արդյունաբերողների և ձեռնարկատերերի ղրղզական միության, ՌԳԱ ժողովրդատնտեսական կանխատեսման ինստիտուտի, Ռուսաստանի Դաշնության սպառողական շուկայի զարգացման «Սկոլկովո» բիզնես-դպրոցի, «Ինֆոպարկ» Ասոցիացիայի, ՌԱՁՄ-ի բազմակողմանի համագործակցության և եվրասիական ինտեգրման կենտրոնի ներկայացուցիչները։ 

ԵՏՀ-ը աշխատում է եվրասիական ընկերությունների ստեղծման վրա։ Դրանց գործունեության հնարավոր գործիքներն ակտիվորեն քննարկվում են Միության երկրների շահագրգռված ձեռնարկատերերի ներգրավմամբ։

ԵՏՀ-ի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանն ընդգծել է, որ համաշխարհային փորձի ուսումնասիրության արդյունքում կարելի է առանձնացնել եվրասիական ընկերությունների մի շարք առավելություններ։ «Դրանցից են, օրինակ, արտահանման զարգացումը և երրորդ երկրների շուկաներում Միության անդրազգային ընկերությունների ռազմավարական մրցունակության համար պայմանների ստեղծումը, համագործակցության խորացումը և փոխադարձ ներդրումները, ազգային մակարդակով՝ գերակա կարգով աջակցությունը, ԵԱՏՄ-ում տնտեսական իրավասության ընտրությունը», – ասել է Տիգրան Հարությունյանը։

Որպես գործիք, եվրասիական ընկերությունները կարող են կիրառվել գործունեության տարբեր ոլորտներում, և դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները։ Մենք արդեն մշակել ենք մի շարք ոլորտներ, որոնցում կարող են իրականացվել առաջին փորձնական նախագծերը։ Դա ոսկերչական ճյուղն է, լոգիստիկական կենտրոնների, վերելակաշինության ոլորտում, էլեկտրաէներգիայի կուտակման և ադիտիվ նախագածերը, ադիտիվ տեխնոլոգիաների ոլորտում նախագծերը։ Այդ ցուցակը սպառիչ չէ, բիզնեսի շահագրգռվածության դեպքում այն կարող է լրացվել։

«Եվրասիական ընկերությունը՝ կազմակերպաիրավական ձև է, որը, անշուշտ, ունի մեծ հեռանկարներ, այդ թվում՝ ճյուղային ապրանքների բրենդավորման և դեպի երրորդ երկրների շուկաներ հետագա առաջխաղացման տեսակետից։ Առաջին քայլը մենք կատարել ենք։ Այժմ բիզնեսից ակընկալում ենք ճշգրտված դիրքորոշում, որից հետո կնախապատրաստենք եվրասիական ընկերությունների ձևավորման «ճանապարհային քարտեզը», – նշել է Տիգրան Հարությունյանը։​

Сводные ссылки

Автор

 

Дата статьи

04.02.2020

Подпись изображения

Анонс

Եվրասիական ընկերությունների ձևավորման նկատմամբ ընդհանուր մոտեցումները և սննդամթերքի շուկայում ընկերությունների աշխատանքի առանձնահատկությունները քննարկվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կայացած վերլուծական նստաշրջանին, որը կազմակերպել էր ԵՏՀ-ի արդյունաբերական քաղաքականության վարչությունը՝ Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի և Ինտեգրացիոն հետազոտությունների և հաղորդակցությունների եվրասիական կենտրոնի հետ համատեղ։

Источник

Показывать в блоке последние новости

Нет

Важная

Нет

Показывать в медиа блоке

Нет

Категория

Новости Комиссии

Департамент

Промышленность и агропромышленный комплекс

Направление деятельности

 

Направление деятельности_0

 

SelectedAlbumUrl

 

SelectedVideoId

0
Content Type: Новость
Version: 1.0
Created at 04.02.2020 11:45 by Цыпленков Сергей Алексеевич
Last modified at 12.02.2020 17:43 by admin