Страницы: 04-02-2020-3
Version HistoryVersion History

Имя

04-02-2020-3

Название

Միխայիլ Մյասնիկովիչը հնչեցրել է ԵՏՀ-ի աշխատանքի գերակայություններ

Заметки

 

Контакт

Кудаяров Уланбек Болотбекович

Адрес электронной почты контакта

 

Имя контакта

 

Картинка контакта

 

Сводное изображение

IMG08899.jpg

Целевые аудитории

No targeting

Изображение страницы

 

Контент страницы

Փետրվարի 3-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նիստին Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը նշել է Հանձնաժողովում իր աշխատանքի գերակայությունները։

Միխայիլ Մյասնիկովիչը ԵՏՀ Կոլեգիայի նորացված կազմին շնորհավորել է աշխատանքը սկսելու կապակցությամբ ու նշել, որ Եվրասիական տնտեսական միությունը թևակոխում է իր զարգացման նոր փուլ, որին բնորոշ են որոշակի առանձնահատկություններ։

«Առաջինը, ինչպես և նախատեսվել է Միության մասին պայմանագրով և Միության պետությունների ղեկավարներ որոշումներով, մինչև 2025 թվակնը անհրաժեշտ է ձևավորել իրականում գործող ընդհանուր շուկաներ։ Մենք պետք է լինենք օբյեկտիվ՝ ներկայումս այդ ուղղությամբ անհրաժեշտ են ավելի արդյունավետ միջոցներ», –ասել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։

Երկրորդ խնդիրը, որը նշել է Միխայիլ Մյասնիկովիչը՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների լրամշակումն է և Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհուրդի նիստին փաստաթղթի ներկայացումը։ ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը հիշեցրել է, որ այս աշխատանքի մեջ անհրաժեշտ է հաշվի առնել ԵՏԲԽ-ում 2020 թվականին նախագահող՝ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղերձը, ինչպես նաև վերլուծել Միության պետությունների ղեկավարների այլ առաջադրանքների կատարման լիարժեքությունը։

Երրորդ խնդիրը՝ Միության միջազգային հեղինակության բարձրացումն է։ 

«Մենք պետք է նպաստենք նրան, որպեսզի համաշխարհային ՀՆԱ-ում Եվրասիական տնտեսական միության տեսակարար կշիռը էապես ավելանա։ Այդ ցուցանիշները ներկայումս բավականին համեստ են։ Օրինակ, բավարար չէ ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ չինական նախաձեռնության համակցման մակարդակը, – հայտարարել է Միխայիլ Մյասնիկովիչը։ – Անհրաժեշտ է ընդունել մի շարք որոշումներ, որոնք ուղղված կլինեն մեր կազմակերպության միջազգային իրավասուբյեկտության ամրապնդմանը։ Վստահ եմ, որ արդեն մոտակա հեռանկարում Եվրասիական տնտեսական միությունը կդառնա արդյունավետ միջազգային միավորում, որի կարծիքը որպես տնտեսական ուժի կենտրոնի կարծիք կհարգեն աշխարհում»։

Չորրորդ խնդիրը՝ Միության երկրների համար փոխադարձ առևտրից ստացված օգուտի ապահովումն է։ Չեն հաղթահարվել երկրների կողմից նոր խոչընդոտների ստեղծման դեպքերը, և Հանձնաժողովի խնդիրը՝ Միության իրավունքի մշտադիտարկման մեխանիզմների կատարելագործումն ու դրա լիարժեք անցկացումն է։

«Մենք պարտավոր ենք համոզիչ նյութեր պատրաստել այդ խոչընդոտների շնորհիվ ստեղծվող խնդիրների ու կորուստների և մասնակից երկրների՝ ներքին առևտրի կանոններին հակասող միակողմանի որոշումների մասին։ Անհրաժեշտ է համակարգային կապ՝ Միության մասնակից երկրների բիզնեսի և արտասահմանյան գործընկերների հետ։ Այդպես մենք ընդհանուր առմամբ կամրապնդենք վստահությունը ինտեգրացիայի նկատմամբ», – ասել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։

Միխայիլ Մյասնիկովիչն ընդգծել է, որ «Միության կրող արդյունավետ հիմնակմախքը պետք է հանդիսանա ընդհանուր ենթակառուցվածքային պլատֆորմը, որը ներառելու է տրանսպորտը, վառելիքաէներգետիկական համալիրը»։ Միությունը կայուն կզարգանա է այն դեպքում, երբ կստեղծվեն համատեղ կոոպերացիոն նախագծեր և ձեռնարկություններ, այդ թվում՝ Եվրասիական անդրազգային ընկերություններ։ 

«Համատեղ ենթակառուցվածքային նախագծերը և եվրասիական անդրազգային կորպորացիաները թույլ կտան հասնել գլխավորին՝ ինտեգրացիայի գործընթացի անդառնալիությանը և նվազագույն վարչական ռեսուրսի անհրաժեշտությանը։ Տնտեսական քաղաքականությունն իր հիմքում պետք է նպաստի ազգային տնտեսությունների փոխլրացնողությանը՝ ինչպես արտադրական բիզնեսի, այնպես էլ բարձր վերափոխման արտադրությունների ստեղծմանը։ Կլինի շահագրգռվածություն ընդհանուր բիզնեսի հանդեպ՝ կլինի ԵԱՏՄ-ի ավելի կայուն կառուցվածք։ Տնտեսավարման հավասար պայմանները, միասնական և անվերապահորեն պահպանվող՝ տեխնիկական և նորմատիվային կարգավորման միջոցները վնաս չեն պատճառի ազգային ինքնիշխանություններին, այլ հակառակը՝ կամրապնդեն մեր երկների դիրքերը։ Հույսս դնում եմ մեր ուժեղ թիմի ներդաշնակ աշխատանքի վրա», – ամփոփոել է Միխայիլ Մյասնիկովիչը։

Նա հավելել է, որ ԵՏՀ-ում անհրաժեշտ բարձրացնել կատարողական կարգապահությունը և Հանձնաժողովի ստորաբաժանումների աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը։ Բացի այդ, նշել է անցկացվող գիտական հետազոտությունների արդյունքների և թվային տնտեսության նախագծերի համար պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությունը։

Միխայիլ Մյասնիկովիչը Կոլեգիայի անդամների կոչ է արել առաջնահերթ ուշադրությունը հատկացնել տնտեսության իրական հատվածում նախագծերի նախապատրաստմանը և ԵԱՏՄ-ի ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծմանն ուղղված աշխատանքի ակտիվացմանը։

«Անհրաժեշտ են գործնական քայլեր՝ զարգացման նոր թրենդերի շնորհիվ ազգային տնտեսությունների զարգացման և մեր Միության պետությունների քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացման նպատակով։ Անհրաժեշտ է լսել և ըմբռնել բիզնեսի և Միության քաղաքացիների խնդիրներն ու առաջարկները», – հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը։

Բացի այդ, նա ուշադրություն է դարձրել խնդրահարույց հարցերին։ Մասնավորապես, մտահոգություն է հայտնել կապված ապրանքների մակնշման համակարգի և խախտումներով ապրանքների ներկրման հետ, այդ թվում՝ տուրքերի արտոնյալ կիրառման մասով։ Նա հանձնարարել է վերլուծել այդ հարցերը և մոտակա ամենակարճ ժամկետում զեկուցել Կոլեգիային։

«Ես եկել եմ աշխատելու Կոլեգիայում՝ ինտեգրացիայի առանցքային խնդիրները կատարելու տրամադրությունով։ Մենք մեր գործողությունները կատարելիս պետք է լինենք ակտիվ և համոզիչ», – ամփոփել է Միխայիլ Մյասնիկովիչը։​

Сводные ссылки

Автор

 

Дата статьи

04.02.2020

Подпись изображения

Анонс

Փետրվարի 3-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նիստին Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը նշել է Հանձնաժողովում իր աշխատանքի գերակայությունները։ 

Источник

Показывать в блоке последние новости

Да

Важная

Да

Показывать в медиа блоке

Нет

Категория

Новости Комиссии

Департамент

Председатель Коллегии ЕЭК

Направление деятельности

 

Направление деятельности_0

 

SelectedAlbumUrl

/ru/nae/photos/Photogallery/Заседание Коллегии ЕЭК от 03.02.2020

SelectedVideoId

0
Content Type: Новость
Version: 1.0
Created at 04.02.2020 10:36 by Кудаяров Уланбек Болотбекович
Last modified at 12.02.2020 17:41 by admin