Вход
Տիմուր ժակսիլիկովը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են ԵԱՏՄ-ի հարկային ոլորտում տեղեկատվական փոխգործակցության զարգացումը

Տիմուր ժակսիլիկովը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են ԵԱՏՄ-ի հարկային ոլորտում տեղեկատվական փոխգործակցության զարգացումը

31.07.2020
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ԵԱՏՄ երկրների հարկային ոլորտում տեղեկատվական փոխգործակցության զարգացման և անուղղակի հարկերի վճարման հսկողության արդյունավետ համակարգի զարգացման նախաձեռնությունը քննարկել են ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը և ԵՏՀ Խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը հուլիսի 30-ին Ռուսաստանի կառավարությունում կայացած հանդիպման ընթացքում։

Տիմուր Ժակսիլիկովն առաջարկել է ստեղծել ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի հսկողության թափանցիկ համակարգ՝ հարկային վարչարարության գործընթացների խորը թվայնացման և ժամանակակից բարձր տեխնոլոգիական լուծումների հիման վրա ԵԱՏՄ երկրների հարկային մարմինների միջև համագործակցության զարգացման միջոցով։

«Անդրսահմանային տնտեսական փոխգործակցության առանցքային ոլորտներում խորացող թվայնացումը հանգեցնում է գնալով ավելի դժվար կառավարվող առանձին տեղեկատվական համակարգերի, փաստաթղթերի և տարբեր մշակվող տվյալների ծավալի հեղեղանման աճին, – ընդգծել է ԵՏՀ նախարարը։ – Այդ կապակցությամբ կարևոր է ստեղծել ԵԱՏՄ-ում ապրանքների շրջանառության ֆիսկալ մշտադիտարկման միասնական համակարգ, որը թույլ կտա պարզեցնել, արագացնել և հստակ շրջանակների մեջ տեղադրել բոլոր միութենական ֆիսկալ գործընթացները»։

Հանդիպման մասնակիցները համաձայնվել են, որ ֆիսկալ մշտադիտարկման նման համակարգը թույլ կտա ապահովել առևտրի թափանցիկ անդրսահմանային էկոհամակարգի ձևավորումը, նվազեցնել պետական մարմինների հետ փոխգործակցության գործընթացներում բիզնեսի բեռնվածությունը, Միությունում ստեղծել բարենպաստ բիզնես կլիմա։ Բացի այդ, սպառողներին հասանելի կդառնա ապրանքների որակական բնութագրերի, դրանց ներմուծման և արտադրության օրինականության մասին ստույգ տեղեկատվությունը։  Մշտադիտարկման համակարգը կարագացնի նաև փոխադարձ առևտրում ԱԱՀ զրոյական տոկոսադրույքի հաստատումը։

Ալեքսեյ Օվերչուկը, իր հերթին, նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է համագործակցել ԵՏՀ-ի հետ այդ ոլորտում և կոչ է արել ակտիվորեն շարունակել ԵԱՏՄ փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձման համակարգի կատարելագործման աշխատանքը։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալը Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին առաջարկել է մանրամասն մշակել ԵՏՀ նախաձեռնությունը և ապահովել մասնակցությունը դրա իրականացման մեջ։​