Вход
ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության տնօրեն է նշանակվել Դաուրեն Սաբիտովը

ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության տնօրեն է նշանակվել Դաուրեն Սաբիտովը

31.07.2020
Դաուրեն Կուանբեկովիչ Սաբիտովն ավարտել է Տ Ռիսկուլովի անվան Ղազախստանի տնտեսական համալսարանը։

2013-2017 թթ աշխատել է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության տարանցումային քաղաքականության և լոգիստիկայի վարչության տնօրենի պաշտոնում։ 

2017-2020 թթ զբաղեցրել է Ղազախստանի Հանրապետության Արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության տրանսպորտի կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ 

2020 թվականի հուլիսի 31-ին նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության տնօրենի պաշտոնին։​