Вход
ՅՈՒՆԿԹԱԴ-ի հանձնարարականներն օգտագործվելու են ԵԱՏՄ-ի մրցակցային իրավունքի կատարելագործման շրջանակներում։

ՅՈՒՆԿԹԱԴ-ի հանձնարարականներն օգտագործվելու են ԵԱՏՄ-ի մրցակցային իրավունքի կատարելագործման շրջանակներում։

31.07.2020
ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (ՅՈՒՆԿԹԱԴ) կայքում հրապարակվել է Եվրասիական տնտեսական միության մրցակցային իրավունքի վերլուծության արդյունքների մասին հաշվետվություն։

ԵԱՏՄ-ի մրցակցային իրավունքի վերլուծությունը հիմնված է ՅՈՒՆԿԹԱԴ-ի Մրցակցության մասին մոդելային օրենքի, ՅՈՒՆԿԹԱԴ-ի՝ մրցակցային իրավունքի հարցերով նախորդ հետազոտությունների, ինչպես նաև զարգացած երկրների մրցակցային օրենսդրության ոլորտում լավագույն համաշխարհային փորձի վրա։

Վերլուծության արդյունքում, ՅՈՒՆԿԹԱԴ-ի փորձագետները եզրահանգել են, որ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի՝ 2015 թվականից ուժի մեջ մտնելու պահից ի վեր Եվրասիական տնտեսական միությունում գործում է մրցակցության արդյունավետ տարածաշրջանային ռեժիմ։

Փորձագետների կողմից նախապատրաստվել են հանձնարարականներ, որոնք օգտագործվելու են մրցակցության ոլորտում Միության իրավունքի կատարելագործման շրջանակներում։

Օրինակ, փորձագետները խորհուրդ են տվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հնարավորություն տրամադրել՝ պատասխանատվության կանչելու եվրասիական շուկայում գործող ցանկացած այն օտարերկրյա սուբյեկտներին, որոնց տնտեսական գործունեությունը բացասական է ազդում ԵԱՏՄ-ի շուկայի վրա, ինչպես նաև քննարկել վերազգային մակարդակով տնտեսական համակենտրոնացման նկատմամբ հսկողության համակարգի մշակման հնարավորությունը։ Հաշվետվության մեջ նաև միտք է արտահայտվել այն մասին, որ նպատակահարմար կլիներ իրականացնել դատավարական նորմերի ներդաշնակեցում, ինչը, Միության մրցակցային գերատեսչությունների «հորիզոնական» համագործակցությունը պարզեցնելով՝ կարող է կարևոր նշանակություն ունենալ արդյունավետ իրավակիրառության համար։ Մշակվել են խախտումների հետ աշխատանքի կարգերի, շուկան անդրսահմանային համարելու չափանիշների, մրցակցության վիճակի գնահատման, մենաշնորհային բարձր (ցածր) գների որոշման, տուգանքների հաշվարկման և նշանակման  մեթոդաբանությունների, ինչպես նաև մրցակցության ոլորտում Միության իրավունքը կերթող այլ փաստաթղթերի  կատարելագործման առաջարկներ։

Տեղեկանք

ՅՈՒՆԿԹԱԴ-ը ՄԱԿ-ի քարտուղարությունում կատարում է մրցակցային օրենսդրությանն ու քաղաքականությանը վերաբերող բոլոր հացերի հետ կապված համակարգման կենտրոնի դերը։ Օգնում է զարգացող երկրներին և անցումային տնտեսությունով երկրներին ներդնել և զարգացնել մրցակցային օրենսդրությունն ու քաղաքականությունը, ինչպես նաև սպառողների իրավունքներին առնչվող օրենսդրությունն ու քաղաքականությունը, օգտագործել առաջադեմ միջազգային փորձը, աջակցում է այդ ոլորտներում տարածաշրջանային քաղաքականության ստեղծմանը։​