Вход
ԵՏՀ-ը կոչ է արել Ռուսաստանին ապահովել ԵԱՏՄ-ի ներքին շուկաների գործունեության շրջանակներում պարտավորությունների կատարումը

ԵՏՀ-ը կոչ է արել Ռուսաստանին ապահովել ԵԱՏՄ-ի ներքին շուկաների գործունեության շրջանակներում պարտավորությունների կատարումը

01.07.2020
ԵՏՀ Կոլեգիայի հունիսի 30-ի նիստի արդյունքներով որոշում է կայացվել Ռուսաստանին ծանուցել Եվրասիական տնտեսական միության իրավունքի կատարման անհրաժեշտության մասին։ Որոշ բելառուսական ձեռնարկությունների կողմից արտադրված տավարի մսի Ռուսաստան մատակարարումների և նրա տարածքով Միության անդամ պետություններ տեղափոխման արգելքի հետ կապված Ռոսսելխոզնադզորի գործողությունները Կոլեգիան դասակարգում է որպես արգելք ԵԱՏՄ-ի ներքին շուկայում։    


Անցկացված դիտանցման արդյունքում պարզվել է, որ բելառուսական տավարի մսի մատակարարումները Ռուսաստան Ռոսսելխոզնադզորի կողմից կասեցվել են 2019 թվականի վերջից։


Միության իրավունքի համաձայն ԵԱՏՄ-ի մաքսային տարածքի սահմաններում տրանսպորտի բոլոր տեսակներով հսկողության ենթակա ապրանքների տեղափոխման ընթացքում անասնաբուժական հսկողությունն իրականացվում է Կողմերի լիազորված մարմինների կողմից՝ դրանց արտադրման և բեռնման ժամանակ: