Вход
ԵՏՀ Կոլեգիան ձևավորել է ԵԱՏՄ-ի զարգացման և աջակցման ինստիտուտի ստեղծման հարցերով աշխատանքային խումբ

ԵՏՀ Կոլեգիան ձևավորել է ԵԱՏՄ-ի զարգացման և աջակցման ինստիտուտի ստեղծման հարցերով աշխատանքային խումբ

30.06.2020

Հունիսի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նիստին ընդունվել է Եվրասիական տնտեսական միության զարգացման և աջակցման ինստիտուտի ստեղծման վերաբերյալ առաջարկների նախապատրաստման համար աշխատանքային խմբի ձևավորման մասին հանձնարարական։ Աշխատանքային խումբը գլխավորելու է ԵՏՀ ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլաձևը։


ԵԱՏՄ զարգացման և աջակցման ինստիտուտի ստեղծման անհրաժեշտության մասին ավելի շուտ խոսել է Ղրղզստանի Հանրապետությունը։ ԵՏՀ Խորհուրդը, քննարկելով նախաձեռնությունը, հանձնարարել է ձևավորել Միության երկրների իշխանության մարմինների և լիազորված կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ։

«Աշխատանքային խմբի նիստերին ենթադրվում է քննարկել գործող տարածաշրջանային ֆինանսական ինստիտուտների շրջանակներում տնտեսական զարգացման ֆինանսավորման մեխանիզմների և գործիքների ընդլայնման հարցեր»,  - նշել է մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Տոտի Կալիասկարովան, ներկայացնելով հարցը Հանձնաժողովի Կոլեգիայի նիստին։

Մշակված առաջարկների մասին պլանավորվում է զեկուցել ԵՏՀ Խորհրդի նիստին։