Вход
ԵԱՏՄ երկրներն անցկացնելու են պետգնումների ոլորտում խնդրահարույց հարցերի շուրջ խորհրդատվություններ

ԵԱՏՄ երկրներն անցկացնելու են պետգնումների ոլորտում խնդրահարույց հարցերի շուրջ խորհրդատվություններ

30.06.2020

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեսակոնֆերանսի ռեժիմում կայացել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի և Հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարարներ) Սերիկ Ժումանգարինի և Գեղամ Վարդանյանի աշխատանքային խորհրդակցությունը Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։

 

Քննարկվել են ԵԱՏՄ երկրների արդյունաբերական արտադրանքի համար Ռուսաստանի Դաշնության պետական (մունիցիպալ) գնումների հասանելիության ապահովման հետ կապված հարցեր, որի համար պատճառ է հանդիսացել Ռուսաստանի Դաշնության 2020 թվականի ապրիլի 30-ի «Պետական և մունիցիպալ կարիքների համար գնումների կատարման նպատակով օտարերկրյա պետություններից ծագող արդյունաբերական ապրանքների, ինչպես նաև երկրի պաշտպանության և պետության անվտանգության կարիքների համար գնումների կատարման նպատակով օտարերկրյա պետություններից ծագող արդյունաբերական ապրանքների, օտարերկրացի անձանց կողմից կատարվող (մատուցվող) աշխատանքների (ծառայությունների) նկատմամբ արգելք սահմանելու մասին» N 616 որոշումը։

 

«Այդ կապակցությամբ առկա են Բելառուսի և Ղազախստանի պետական մարմինների, մի շարք նախարարությունների դիմումները։ Շատ են տնտեսվարողների դիմումները, - ընդգծել է Միխայիլ Մյասնիկովիչը։ - Կողմերի մոտ մտահոգություն է առաջացնում այն, որ Ռուսաստանի Դաշնությունում N 616 որոշման կիրառումը սկսելը կհանգեցնի նոր առևտրային արգելքի առաջացմանը»։

 

Կողմերի տվյալներովարդեն գրանցվել են մերժումներ Ռուսաստանի Դաշնության տարածքում պետական և մունիցիպալ գնումներին մասնակցության վերաբերյալ։ Եվ ստեղծված իրավիճակը, ինչպես համարում են Միության մի շարք պետությունների և ԵՏՀ-ի ներկայացուցիչները, պահանջվում է փոխել։

 

Որոշում է կայացվել հուլիսի 2-ին ԵԱՏՄ պետությունների ներկայացուցիչների հետ խորհրդատվությունների ընթացքում քննարկել խնդրահարույց հարցերի կարգավորման հնարավոր տարբերակները։ Սա անհրաժեշտ է միասնական միութենական շուկայում հնարավոր խոչընդոտների վերացման և Միության երկրների տնտեսվարող սուբյեկտների համար Ռուսաստանի Դաշնության պետական գնումների հասանելիության ապահովման համար։