Вход
Անդրեյ Սլեպնյովը Ժնևում ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է ժամանակակից աշխարհի տնտեսական մարտահրավերների դեմ տարվող համատեղ աշխատանքը

Անդրեյ Սլեպնյովը Ժնևում ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է ժամանակակից աշխարհի տնտեսական մարտահրավերների դեմ տարվող համատեղ աշխատանքը

Слепнев-ЮНКТАД-26_03_2021.jpg
26.03.2021

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովը Շվեյցարիա կատարած իր աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է անցկացրել Ժնևում ՄԱԿ-ի գլխավոր տնօրենի, ինչպես նաև ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման խորհրդաժողովի (ՄԱԱԶԽ), ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ-ի ԵՏՀ) և Առևտրի միջազգային կենտրոնի (ԱՄԿ) ղեկավարության հետ։


ՄԱԿ-ի Բաժանմունքի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ զրույցի ժամանակ նախարարը տեղեկացրել է Եվրասիական տնտեսական միության միջազգային ներկայացման ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքի մասին։ «Մեզ համար ծայրաստիճան կարևոր է Ձեր աջակցությունը Ժնևում ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների հետ Հանձնաժողովի համագործակցության զարգացման հարցում», - դիմել է Անդրեյ Սլեպնյովը ՄԱԿ-ի Բաժանմունքի ղեկավարին։


ՄԱԱԶԽ-ի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Իզաբել Դյուրանի հետ հանդիպման ընթացքում ԵՏՀ նախարարն ընդգծել է երկու կազմակերպությունների համագործակցության բարձր մակարդակը և դրա արդյունքների կարևորությունն այնպիսի հարցերում, ինչպիսիք են ոչ սակագնային արգելքների վերացումը, սպառողների իրավունքների պաշտպանությունը, էլեկտրոնային առևտուրը և այլն։

 

Անդրեյ Սլեպնյովը գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է երկխոսությունը շարունակելու կարևորության, ինչպես նաև ՄԱԱԶԽ-ի հարթակում անցկացվող հետազոտություններում և քննարկումներում Հանձնաժողովի՝ սեփական ավանդը ներդնելու պատրաստակամության վրա։ «Անհրաժեշտ է համատեղ աշխատել այն բանի համար, որպեսզի տնտեսությունների՝ ներկայումս տարվող վերափոխումը, որի կատալիզորդն է հանդիսացել COVID-19, և նոր ազգային և տարածաշրջանային թվային հարթակների համապատասխան ստեղծումն ընթանան համաձայնեցված կերպով, չստեղծելով դրանց փոխադարձ ինտեգրման մասով նոր խնդիրներ», - ուշադրություն է դարձրել նախարարը։

Կողմերը պայմանավորվել են ամենամոտ ժամանակներս անցկացնել կարծիքների լրացուցիչ փոխանակում համագործակցության առկա պլանների վերաբերյալ և անցնել դրանց իրականացմանը։


Իր հերթին, ՄԱԿ-ի ԵՏՀ-ի գործադիր քարտուղար Օլգա Ալգաերովան տեղեկացվել է ՄԱԿ-ի ԵՏՀ-ի կողմից թվային տրանսպորտային միջանցքների (էլեկտրոնային փաստաթղթերի ներդաշնակեցումը ներառյալ), ցիրկուլյար տնտեսության ուղղություններով, էլեկտրոնային առևտրի զարգացման հարցերով տարվող աշխատանքի՝ ԵԱՏՄ-ի համար մեծ ակտուալության մասին։ Բացի այդ, նախարարի աջակցությունն են ստացել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կապվածության ամրապնդման ուղղությամբ ՄԱԿ-ի ԵՏՀ-ի կողմից գործադրվող ջանքերը։


Հանդիպման ընթացքում ավարտվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի ԵՏՀ-ի առաջիկա տարիների համագործակցության պլանի համաձայնեցումը, ամենամոտ ժամանակներս կանցկացվի նշված պայմանավորվածության ձևայնացումը։


ԱՄԿ-ի գործադիր քարտուղար Պամելա Կոկ-Համիլտոնի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության՝ համատեղ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ուղղությունների վերաբերյալ։ Անդրեյ Սլեպնյովը գործընկերներին հայտնել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կքննարկի փոխգործակցության խորացման հնարավորությունը, այդ թվում՝ նախագծային ձևաչափով, էլեկտրոնային առևտրի և թվային տրանսպորտային միջանցքների ոլորտում։

 

Հանդիպման ընթացքում նախարարը հատկապես նշում էր միջազգային կազմակերպությունների կարևորությունը՝ որպես տեղի ունեցող տեխնոլոգիական վերափոխման ժամանակաշրջանում օպտիմալ լուծումներ փնտրելու համար հարթակների։


Այցի հիմնական բովանդակությունը և ընթացիկ փոխգործակցության հարցերը նաև քննարկվել են Ժնևում ԵԱՏՄ անդամ պետությունների մշտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Անդրեյ Սլեպնյովի զրույցի ընթացքում, որը կազմակերպվել էր Ղազախստանի Հանրապետության, որպես Միության մարմիններում 2021 թվականին նախագահությունն իրականացնող պետության՝ Ժնևում ՄԱԿ-ի Բաժանմունքին և այլ միջազգային կազմակերպություններին առընթեր մշտական ներկայացուցչության կողմից։​