Մոսկվայում
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կայացել է Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևի
հանդիպումը Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և
լիազոր դեսպան Կազեմ Ջալալիի հետ։
Հանդիպման
ընթացքում քննարկվել են փոխշահավետ համագործակցության հեռանկարները, այդ թվում՝
առևտրի, ներդրումների և ծառայությունների ոլորտում։ Մասնավորապես նշվել է, որ
Իրանի և Ռուսաստանի միջազգային օրակարգում ընդհանուր շատ բան կա։ Կարևոր դեր է
խաղում, նախ և առաջ, տնտեսական փոխգործակցությունը։
Իրանի դեսպանը հայտնել է, որ Իրանի Խորհրդարանը վավերացրել է ազատ առևտրի
գոտու մասին ժամանակավոր պրեֆերենցիալ համաձայնագիրը։ Կողմերի կարծիքով, դա դրական
ազդակ կհաղորդի փոխշահավետ համագործակցությանը։
Սերգեյ Գլազևը
իրանցի գործընկերներին ծանոթացրել է Եվրասիական տնտեսական միության արդի
օրակարգին։
Կազեմ Ջալալին ընդգծել է, որ մեծ հույսեր է կապում ԵԱՏՄ երկրների հետ Իրանի
համագործակցության հետագա խորացման ու զարգացման հետ և ցանկություն է հայտնել
ապրիլին այցելելու Հանձնաժողովի գրասենյակ՝ հետագա բանակցությունների համար։