Այդ մասին
Ռուսաստանի կորպորատիվ իրավաբանների միավորման «Առողջ տնտեսություն՝ առողջ
մրցակցություն» ամենամյա հակամենաշնորհային համաժողովի պրոֆիլային նստաշրջանի
ընթացքում պատմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և
հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ Արման Շաքալիևը։ Նրա
խոսքերով, Հանձնաժողովի կողմից կիրառվող պրոակտիվ հակամենաշնորհային կարգավորումը,
որն իր մեջ ներառում է նաև «մեղմ իրավունքի» գործիքներ՝ նախազգուշացումը և
զգուշացումը, հակամենաշնորհային կոմպլայենսի համակարգը, կոչված է համապատասխան
գիտակցություն ձևավորել բիզնեսի ներկայացուցիչների մոտ։
«Վստահության, ըմբռնման և փոխգործակցության բարձր մակարդակը՝ իրավական
կանխատեսելիության տարածքի ստեղծման բանալին է», – նշել է Արման Շաքալիևը։
Այսօր մշակված
և ԵԱՏՄ իրավունքի մեջ ներդրված «մեղմ իրավունքի» գործիքները դառնում են
հակամենաշնորհային կարգավորման կարևոր գործիք՝ նախազգուշացումների և
զգուշացումների կիրառումը թույլ կտա առանց երկարատև և ծախսատար վարչական
ընթացակարգերի վերականգնել մրցակցությունը անդրսահմանային շուկաներում։
Հանձնաժողովի
նախազգուշացումները շուկայի սուբյեկտներից կպահանջեն դադարեցնել գործողությունները,
որոնցում առկա են մրցակցության ընդհանուր կանոնների խախտման նշաններ։
Նախազգուշացման պահանջները կատարած սուբյեկտը չի ենթարկվի պատասխանատվության և
կխուսափի տուգանային պատժամիջոցներից։
Հանձնաժողովի
զգուշացումը կարող է տրվել անձին, եթե նա հրապարակայնորեն (օրինակ՝ ԶԼՄ-ներում,
համաժողովներին, շնորհանդեսների ընթացքում) հայտարարում է անդրսահմանային
շուկայում պլանավորվող հակամրցակցային վարքագծի մասին։
Ցանցային ռեթեյլի շուկայում մրցակցության կանոնների խախտումները թույլ չտալու
համար Հանձնաժողովի հակամենաշնորհային բլոկը նախաձեռնել է Առևտրային ցանցերի և
մատակարարողների փոխգործակցության բարեխիղճ պրակտիկաների կոդեքսի մշակումը։ Այդ
փաստաթուղթը դիտարկվում է որպես հանձնարարվող կանոնների ժողովածու, որը պետք է
դառնա արտադրողների, մատակարարողների և առևտրային ցանցերի հարաբերությունների
ինքնակարգավորման արդյունավետ գործիք։
Որպես բիզնեսի
հետ ԵՏՀ-ի փոխշահավետ համագործակցության դրական օրինակ, Կոլեգիայի անդամը նաև նշել
է Հանձնաժողովի կողմից անցած տարի մշակված՝ Պետական գնումների նպատակների համար
առանձին ապրանքների ծագման երկիրը որոշելու կանոնները, որոնք ուժի մեջ են մտել այս
տարվա հունվարի 12-ից։
Համաժողովի լուսանցքներում կայացած քննարկումներին Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կողմից մասնակցել են նաև մրցակցային քաղաքականության և պետական
գնումների ոլորտում քաղաքականության վարչության տնօրեն Ալիյա Ջումբաևան և
հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրեն Ալեքսեյ Սուշկևիչը։