Вход
ԵՏՀ-ը պատմել է ԵԱՏՄ-ի երկրներում կայուն և ինկլյուզիվ աճին հասնելու մոտեցումների մասին

ԵՏՀ-ը պատմել է ԵԱՏՄ-ի երկրներում կայուն և ինկլյուզիվ աճին հասնելու մոտեցումների մասին

29.08.2019

ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (ՄԱԿ ԿԶՆ) հասնելու համար Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ինտեգրումային ներուժի օգտագործման հնարավորությունների մասին պատմել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ներկայացուցիչները ՄԱԿ-ի ԿԶՆ-ների իրականացման հարցերով ԷՍԿԱՏՕ-ի (Հյուսիսային և Կենտրոնական Ասիա) երկրների Բուլան-Սոգոտույում (Ղրղզստան) կայացած համաժողովին։ Ներկայացվել են նաև ԵԱՏՄ-ի պետությունների, առաջատար և զարգացող երկրների տնտեսությունների ինկլյուզիվության գնահատման արդյունքները։

Միության պետությունների կողմից ՄԱԿ-ի ԿԶՆ-ների իրականացման մեջ առավելագույն առաջընթացը նկատվում է տնտեսության այն ոլորտներում ու հատվածներում, որոնք ներառվել են եվրասիական ինտեգրման օրակարգում և գտնվում են կարգավորման վերազգային միջոցների ազդեցության դաշտում։ Անդամ պետությունների ՄԱԿ-ի ԿԶՆ-ներին հասնելուն աջակցելու համար Հանձնաժողովն ապահովում է համապատասխան խնդիրների և ցուցանիշների ինտեգրումը Միության հիմնարար փաստաթղթերում, անցկացնում է վիճակագրական ցուցանիշների և ԿԶՆ-ներին հասնելու համար երկրների կողմից իրականացվող միջոցների մշտադիտարկում, գնահատում է ինտեգրման ազդեցությունը կայուն զարգացմանը հասնելու մեջ ԵԱՏՄ-ի երկրների առաջընթացի վրա, բացահայտում է նոր ոլորտներ և տեխնոլոգիաներ, որոնք կարող են արագացնել ՄԱԿ-ի Կայուն զարգացման ոլորտում օրակարգի իրականացումը մինչև 2030 թվականը ժամանակահատվածում։

Բացի այդ, ՄԱԿ-ի ԿԶՆ-ների N 17-ի իրականացման շրջանակներում կայուն զարգացման ապահովման մեջ պետությունների առաջընթացի չափման համար Հանձնաժողովը ՅՈՒՆԿՏԱԴ ի հետ համագործակցության ներքո մշակել է ինկլյուզիվ տնտեսական աճի ամփոփիչ ինդեքս։ Ինդեքսը թույլ է տվել բացահայտել ԵԱՏՄ-ի երկրների տնտեսական աճի ռիսկերը և հեռանկարները սոցիալական և տնտեսական անհավասարության, բնակչության կյանքի որակի և այլ գործոնների գնահատման տեսանկյունից։

Համաժողովի մասնակիցներն ընդգծել են, որ մարտահրավերները, որոնց առնչվում են Միության պետությունները և Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի մյուս երկրները ինկլյուզիվ և կայուն աճին հասնելու հարցերում, պայմանավորում են տարածաշրջանում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը։

Համաժողովին ելույթ են ունեցել Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի երկրների պետական իշխանության մարմինների, ոչ կառավարական կազմակերպությունների և փորձագիտական համայնքների ներկայացուցիչներ, որոնք պատմել են Կայուն զարգացման ոլորտում նպատակների իրականացմանն աջակցության ազգային փորձի և դրանց հասնելու հարցում առկա խնդիրների մասին։ Իրենց հերթին, առաջընթացի գնահատման և կայուն զարգացմանը հասնելու համար ֆինանսավորման ընդլայնման գործիքների ընտրության, ինչպես նաև ՄԱԿ-ի Կայուն զարգացման ոլորտում օրակարգի իմպլեմենտացման դեմ անդրսահմանային խոչընդոտների բացահայտման և լուծման վերաբերյալ մոտեցումները ներկայացրել են միջազգային կազմակերպությունների և զարգացման ինստիտուտների ներկայացուցիչները, ներառյալ այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են ՄԱԿ-ի, ՇՀԿ-ի, ԱԶԲ-ի և ԵԱԶԲ-ի համակարգերի կազմակերպությունները։