Вход
Թե ինչպես պաշտպանվել անբարեխիղճ մրցակցությունից անդրսահմանային շուկայում պատմել են ԵՏՀ-ի փորձագետները Մինսկում։

Թե ինչպես պաշտպանվել անբարեխիղճ մրցակցությունից անդրսահմանային շուկայում պատմել են ԵՏՀ-ի փորձագետները Մինսկում։

29.07.2019

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերին նվիրված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կողմից անցկացվող Հասարակական ընդունարանի նիստերը պահանջված են բիզնես համայնքի կողմից։ Այդ մասին հայտարարել է ԵՏՀ Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության վարչության տնօրեն Ալիյա Ջումաբաևան հուլիսի 26-ին Մինսկում (Բելառուսի Հանրապետություն) կայացած Հասարակական ընդունարանի հերթական արտագնա նիստին։

Միջոցառմանը մասնակցած Բելառուսի ավելի քան 40 խոշորագույն արդյունաբերական և գյուղատնտեսական արտահանող ընկերությունների, կոնցերնների, ասոցիացիաների և բիզնես միությունների ներկայացուցիչները «առաջին ձեռքից» ստացել են լիարժեք տեղեկատվություն այդ ոլորտի միութենական օրենսդրության մասին, ներառյալ մրցակցության պաշտպանության վերաբերյալ ԵԱՏՄ-ի նորմատիվային իրավական ակտերում կատարված վերջին փոփոխությունները։

«Տնտեսավարող սուբյեկտներին պատժելը Հանձնաժողովի հիմնական նպատակը չէ։ Շատ ավելի կարևոր է կանխարգելել խախտումը, թույլ չտալ, որպեսզի անդրսահմանային շուկաներում ստեղծվեն դրա գոյացման համար պայմաններ։ Հենց դրան է ուղղված ԵԱՏՄ մասին պայմանագրում «մեղմ իրավունքի» գործիքների՝ կանխման և նախազգուշացման  ներառում», ընդգծել է Ալիյա Ջումաբաևան։

ԵՏՀ փորձագետները ներկաներին ծանոթացրել են Հանձնաժողով ներկայացվող դիմումների ձևակերպման և ներկայացման կարգի վերաբերյալ պահանջները, շեշտադրելով, որ դիմումի մեջ ներկայացվող տեղեկությունների իրավաբանական կոռեկտությունից և լիարժեքությունից կախված են ոչ միայն քննության ժամկետները, այլ նաև գործով վերջնական որոշման արդարացիությունը։

2018 թվականին Հասարակական ընդունարանների գծով Հանձնաժողով է ներկայացվել 27 դիմում, անցկացվել է 9 քննություն և ուսումնասիրվել է 5 գործ։ Ինչպես ասում են փորձագետները, ամենատարածված խախտումը՝ անբարեխիղճ մրցակցությունն է, երկրորդ տեղում է գերիշխող դիրքի չարաշահումն է, երրորդում՝ հակամրցակցային համաձայնագրերը։

Նիստի երկրորդ մասն ավանդաբար նվիրվել է ձեռնարկատերերի անհատական խորհրդատվություններին։ Նրանց կողմից տրված հարցերը հիմնականում կապված էին Հանձնաժողով դիմելու ընթացակարգերին։