Вход
Հունիսի 26-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի անունից նախաճաշ, որը զուգադիպեցվել էր 1941-1945 թթ. Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 75-րդ տարելիցին։ Միջոցառմանը մասնակցել են ԵՏՀ Կոլեգիայի նախագ

Հունիսի 26-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի անունից նախաճաշ, որը զուգադիպեցվել էր 1941-1945 թթ. Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 75-րդ տարելիցին։ Միջոցառմանը մասնակցել են ԵՏՀ Կոլեգիայի նախագ

29.06.2020

Հունիսի 26-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի անունից նախաճաշ, որը զուգադիպեցվել էր 1941-1945 թթ. Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 75-րդ տարելիցին։ 

 

Միջոցառմանը մասնակցել են ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների՝ Ռուսաստանում հավատարմագրված դեսպանները։ 

 

Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել պատերազմի դասերի մասին պատմական հիշողության պահպանման ջանքերի միավորման կարևորությանը՝ ապագայում դրա կրկնությունը թույլ չտալու համար։ Կայացել է կարծիքների փոխանակում արդիական միջազգային և տարածաշրջանային թեմաներով փոխգործակցության մասին։ 

 

Միջոցառման մասնակիցները ծանոթացել են Մեծ Հայրենական պատերազմի տարիներին խորհրդային դիվանագետների աշխատանքին, տարհանման շրջանում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի կյանքին նվիրված էքսպոզիցիաներին։   Հանդիպման մասնակիցներին նաև ներկայացվել է Հաղթանակի 75-ամյակին նախապատրաստված «Դիվանագիտական ճակատներում. 1941-1945» հուշագիրքը, որի մեջ ընդգրկվել են ֆաշիզմի ջախջախման մեջ խորհրդային դիվանագիտության ունեցած ավանդին նվիրված եզակի արխիվային փաստաթղթեր։