Вход
ԵԱՏՄ պետությունների ղեկավարներ. Միությունը կայացել է և հաջողությամբ գործում է

ԵԱՏՄ պետությունների ղեկավարներ. Միությունը կայացել է և հաջողությամբ գործում է

IMG02382.jpg
29.05.2019
Մայիսի 29-ին Նուր-Սուլթանում (Ղազախստան) կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) հոբելյանական նիստի ընթացքում ընդունվել են կարևոր որոշումներ ինտեգրման, մակրոտնտեսության, առևտրի, էլեկտրաէներգետիկայի, մաքսային համագործակցության, ֆինանսական քաղաքականության, ծառայությունների միասնական շուկայի, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների տնտեսությունների թվայնացման, արդյունաբերական համագործակցության, մրցակցության և մի շարք այլ ոլորտներում։ Միջոցառումը զուգադիպեցվել է երկու հոբելյանական ամսաթվին՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակին և եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակին։

Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ – Ելբասի Նուրաուլթան Նազարբաևը, Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության ղեկավար, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռախմոնը՝ որպես պատվավոր հյուր, Գործադիր կոմիտեի նախագահ – Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Բացելով նիստը, ԵՏԲԽ նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ինձ համար մեծ պատիվ է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդում նախագահելը։ Այս տարի ԵԱՏՄ-ը նշում է երկու հոբելյան։ Հարկ է հաստատել, որ Միությունը պլանաչափ զարգանում է, բացելով նորանոր հնարավորություններ բիզնեսի և մեր երկրների տնտեսությունների համար»։

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ «անշուշտ, ԵԱՏՄ-ը դեռ շատ երիտասարդ է։ Սակայն նա արդեն ապացուցել է իր արդյունավետությունը և ինքնուրույնությունը, մեր երկրներին ապահովելով տնտեսական աճի լրացուցիչ աղբյուր, որը թույլ է տալիս հակազդել աշխարհում գոյություն ունեցող բացասական միտումներին։ Առջևում հսկայական հեռանկարներ են»։

«Ղազախստանի Առաջին Նախագահի քաղաքական կանխատեսության, ռազմավարական տեսունակության շնորհիվ, եվրասիական ինտեգրման գաղափարը ստացավ իր գործնական մարմնավորումը», - ասել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նշել է, որ ԵԱՏՄ-ը ստեղծվել է հսկայական տարածքի վրա, միավորելով հինգ երկրի հնարավորությունները։ Միությունում հասունացել է զարգացման նոր ռազմավարության մշակման անհրաժեշտություն։ Հարկավոր է ընդլայնել ռազմավարական եզրագծերըը, ուժեղացնել ինտեգրման գաղափարները։ «Մեզ անհրաժեշտ է լիարժեք տնտեսական համագործակցություն հաստատել ԵՄ-ի, ՇՀԿ-ի հետ։ Իսկ հնարավոր է՝ նաև ԱՍԵԱՆ-ի», - համարում է Նուրսուլթան Նազարբաևը։ Նա նաև ընդգծել է խոշոր համատեղ ենթակառուցվածքային նախագծերի մշակման և իրականացման աշխատանքի արագացման անհրաժեշտությունը։

«ԵԱՏՄ-ի արդյունավետությունը կախված է ինչպես նրա անդամների, այնպես էլ երրորդ երկրների հետ հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու ընդունակությունից», - հայտարարել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորանբայ Ժեենբեկովը։ Պետության ղեկավարը նշել է, որ չնայած գլոբալ տնտեսական մարտահրավերների ազդեցությանը, Միության ձևավորումը շարունակվում է։ Այսօր ԵԱՏՄ-ը իրեն դռսևորում է որպես ինտեգրման արագ զարգացող անբաժանելի մաս: Կարևոր է պահպանել աճի միտումը։ Այդ նպատակների համար անհրաժեշտ է շարունակել Միության առաջնային ուղղությունների առաջմղումը։ Որպես այդ ուղղություններից մեկը, Ղրղզստանի նախագահը նշել է թվային օրակարգի իրականացումը։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ «այսօր Եվրասիական տնտեսական միությունը՝ դա արդյունավետ ինտեգրումային միավորում է, որի գործունեությունը կառուցվում է իրավահավասարության, փոխադարձ օգտի և միմյանց շահերի նկատմամբ հարգանքի վրա»։ Նա նաև ընդգծել է, որ «բոլոր ցուցանիշներն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ եվրասիական ինտեգրումն աշխատում է և տալիս է իրական արդյունքներ»։ Առանձին, ռուսական պետության ղեկավարը նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից համաձայնագրի պատրաստումը, որը հնարավորություն կտա կենսաթոշակների հաշվարկման ժամանակ հաշվի առնել Միության բոլոր պետությունների տարածքում աշխատանքային գործունեության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ձեռք բերված ստաժը։ «Կարծում եմ, որ կոնկրետ քաղաքացու, հասարակ մարդու, ով իր ամբողջ կյանքի ընթացքում աշխատել է, դա ունի շատ կարևոր նշանակություն», - ասել է նա։

Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի խոսքերով, Մոլդովայի քաղաքացիները ուշադրությամբ հետևում են եվրասիական ինտեգրումային գործընթացներին, և դրանք մշտապես աջակցություն ունեն մոլդովական հասարակության շրջանում։ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակը Մոլդովային թույլ է տվել մասնակցել Միությունում անցկացվող բազմաթիվ միջոցառումներին։ «Մենք մտադիր ենք առավելագույնս օգտվել Եվրասիական տնտեսական միության երկրների հետ առևտրի և տնտեսական համագործակցության առավելություններից», - հայտարարել է Մոլդովայի Հանրապետության նախագահը։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ԵՏԲԽ անդամներին Եվրասիական տնտեսական միության հնգամյակի կապակցությամբ։ Նա նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում առաջին անգամ ստեղծվում է թվային օրակարգի այնպիսի կառուցվածք, որը երկրներին թույլ է տալիս լիարժեք իրավահավասարության հիմքերի վրա ձևավորել իրենց թվային սուվերենությունը։ «Այն տաս նախագիծը, որ մենք գործի ենք դնում և այն էկոհամակարգը, որը մենք ձևավորում ենք, մեր երկրներին տալիս են ահա այս եզակի հնարավորությունը՝ ոչ միայն օգտագործել տեխնոլոգիական և տեխնիկական լուծումները, որոնք այսօր առաջարկվում են գլոբալ վերազգային կորպորացիաների կողմից, այլ ունենալ սեփական թվային արտադրանքները, որոնք վերաբերում են մեր Միության տնտեսական գործունեության բոլոր ոլորտներին», - ասել է Տիգրան Սարգսյանը։ Այս թեման հետաքրքրություն է առաջացնում մասնակից երկրների հարևանների շրջանում, որոնք չեն հանդիսանում Միության անդամներ։ «Միության գործունեության բոլոր ոլորտների թվայնացումն արդիական է դարձնում մեր հետ նրանց գործընկերությունը։ Հակառակ դեպքում, եթե մենք իրականացնենք գործունեության բոլոր ոլորտների՝ մաքսատան, լոգիստիկայի, աշխատանքի բորսայի, փոխադրման թվայնացումը, դա նշանակում է, որ կստեղծվեն օբյեկտիվ խոչընդոտներ այն երկրների համար, ով չի միացել մեր որոշումներին։ Դա կարող է գրավիչ լինել մեր հարևանների համար՝ մեր Միության շրջանակներում իրավահավասար պայմաններում թվային սուվերենության տեսանկյունից», - ընդգծել է նա։ Հանդես գալով լրագրողներ առջև Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստի արդյունքների մասին, Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ ԵՏԲԽ անդամներն առաջին հինգ տարին գնահատել են որպես հաջող, Միությունը և Հանձնաժողովը որպես վերազգային մարմին կայացել են՝ այդ մասին է վկայում միջազգային ճանաչումը։ Շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ ցանկանում են համագործակցել ԵԱՏՄ-ի հետ։ Որոշումներ են կայացվել օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ ԵԱՏՄ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների։ Տուրքերի ճեղքման հարցում արդարացի մոտեցումներ փնտրելուն ուղղված աշխատանքը շարունակվելու է։ Հարցն առաջադրվելու է հերթական Խորհրդին և Միջկառավարական Խորհրդին։ ԵՏԲԽ անդամները ստորագրել են մի քանի միջազգային պայմանագիր՝ Միության էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի (ԷԸՇ) ձևավորման մասին պայմանագիրը, ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին համաձայնագիրը, ինչպես նաև քննարկել են 2019 թվականի ընթացքում թվային օրակարգի իրականացումը։ ԵԱՏՄ պետությունների ղեկավարները Միության մասին պայմանագրի ստորագրման հնգամյակի կապակցությամբ համատեղ հայտարարության մեջ նշել են, որ ձգտում են միանալ գլոբալ աճի և քաղաքակրթական առաջընթացի առաջնորդների թվին։