Вход
Տիմուր Ժակսիլիկով. «ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի իրականացումը թույլ կտա վերացնել առկա արգելքները կապիտալի և ֆինանսական ծառայությունների ազատ տեղաշարժի համար»

Տիմուր Ժակսիլիկով. «ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի իրականացումը թույլ կտա վերացնել առկա արգելքները կապիտալի և ֆինանսական ծառայությունների ազատ տեղաշարժի համար»

28.10.2020
Ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով «Ֆինանսական անվտանգության տարածք» V-րդ միջազգային կոնֆերանսին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը պատմել է Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի դրույթների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքի մասին:

«Առաջիկա տարիներին Միության երկրները պետք է կատարեն զգալի ծավալով աշխատանք, այդ թվում` ֆինանսական օրենսդրության ներդաշնակեցման, միմյանց շուկաներ ԵԱՏՄ երկրների ֆինանսական ծառայություններ մատակարարների փոխադարձ մուտքի ապահովման, ժամանակակից շուկայական ենթակառուցվածքի ձևավորման, միջազգային լավագույն պրակտիկաների օգտագործմամբ՝ ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման, ֆինանսական շուկաների կարգավորիչների վարչական համագործակցության կատարելագործման ուղղությամբ», – նշել է ԵՏՀ-ի նախարարը: Նրա խոսքերով՝ հայեցակարգի իրականացումը թույլ կտա վերացնել առկա արգելքները կապիտալի և ֆինանսական ծառայությունների ազատ տեղաշարժի համար Միության ներսում, բարձրացնել ներդրումային, բանկային և ապահովագրական արտադրատեսակների մատչելիությունը և բազմազանությունը մասնավոր անձանց և ձեռնարկատիրության սուբյեկտների համար:

Ֆինանսական ծառայությունների սպառողների համար անվտանգության և հարմարավետության գոտու ստեղծումը մեծ գերակայություն ունի: «Կարծում եմ, որ անհրաժեշտ է շարունակել կատարելագործել օրենսդրությունը՝ ֆինանսական ծառայություններ մատակարարների շուկայական վարքագծի կարգավորման և վերահսկողության ոլորտում, ինչպես նաև ավելի ակտիվ զարգացնել ազգային ֆինանսական կարգավորիչների, գործարար համայնքի և ֆինանսական օմբուդսմենների փոխգործակցությունը, այդ թվում՝ անարդար պրակտիկաներին և ֆինանսական բուրգերին հակազդելու արդյունավետ մեթոդների մասին փորձի փոխանակումը», – եզրահանգել է նա:

ԵՏՀ նախարարը շեշտել է, որ թվային հեղափոխությունը մի շարք լուրջ սպառնալիքներ է թաքցնում, այդ թվում՝ քաղաքացիների ֆինանսական անվտանգության ոլորտում: Այդ կապակցությամբ, խարդախ սխեմաներ կատարելագործող կիբերհանցագործներին հակազդելու համար ավելի արդիական է դառնում ակտիվացնել միջազգային համագործակցությունը` այս տեսակի հանցագործություններին դիմակայելու համար:

Կոնֆերանսի մասնակիցները քննարկել են նաև ֆինանսական ծառայությունների սպառողների համար անվտանգության և հարմարավետության գոտի ստեղծելու, թվային հեղափոխության պայմաններում քաղաքացիների ֆինանսական անվտանգության, անարդար գործելակերպին և ֆինանսական բուրգերին հակազդելու միջոցների, ինչպես նաև անվտանգ ներդրումների վերաբերյալ հարցեր:​