Вход
ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյան․ ««Աշխատանք առանց սահմանների» որոնողական համակարգը» կարող է դառնալ աշխատանքային միգրացիայի հաշվառման տեղեկատվական համակարգի ծառայություններից մեկը»

ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյան․ ««Աշխատանք առանց սահմանների» որոնողական համակարգը» կարող է դառնալ աշխատանքային միգրացիայի հաշվառման տեղեկատվական համակարգի ծառայություններից մեկը»

IMG_6763.jpg
28.08.2020
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նիստին ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) թվային օրակարգի շրջանակներում իրականացվող «Աշխատանք առանց սահմանների» միասնականացված որոնողական համակարգ» նախագծի իրագործման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը։   
Նախարարը հատուկ նշել է նախագծի ստեղծման արագությունը։ Մասնավորապես, դրա մեկնարկելու պահից կատարվել են բոլոր կազմակերպչական միջոցառումները, ստեղծվել է տիպային ծրագրային ապահովում, Միության բոլոր հինգ երկրներում անցկացվել են ինտեգրման աշխատանքներ։ Այսօր ընթանում է համակարգի փորձնական շահագործումը բոլոր ազգային բաղադրիչների մասնակցությամբ։

«Նախագծի իրականացման ընթացքում մենք տեսնում ենք աշխատանքների կատարման բարձր արագությունը և որակը։ Համակարգի նախնական առանձին և համալիր փորձարկումների ժամանակ մենք Միության երկրների հետ լիովին մշակել ենք բոլոր դիտողություններն ու առաջարկները։ «Աշխատանք առանց սահմանների» միասնականացված որոնողական համակարգ» նախագիծն անհրաժեշտության դեպքում կարող է դառնալ աշխատանքային միգրացիայի հաշվառման տեղեկատվական համակարգի ծառայություններից մեկը», – ասել է Գեղամ Վարդանյանը։

Նշենք, որ համակարգի գործարկման արդյունքում ընդլայնվելու են աշխատանքի շուկայի պայմանները։ Այսպես, Միության երկրների քաղաքացիների համար կգոյանան աշխատանքի տեղավորման նոր հնարավորություններ՝ ինչպես իրենց երկրի, այնպես էլ «հնգյակի» երկրների տարածքում, գործատուների համար կընդլայնվի անձնակազմի որոնման հարթակների ցանկը, անդամ պետություններում կներդրվեն ԵԱՏՄ աշխատանքի շուկայի զարգացման համար ժամանակակից և արդյունավետ թվային գործիքներ։