Вход
ԵԱՏՄ-ը և Իրանը անցնում է առևտրի արտոնյալ պայմանների

ԵԱՏՄ-ը և Իրանը անցնում է առևտրի արտոնյալ պայմանների

IMG09181.jpg
28.08.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սանային փոխանակվել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերն ավարտելու մասին նոտաներով ԵՏՀ-ում օգոստոսի 28-ին կայացած հանդիպման ընթացքում։ Դա նշանակում է, որ արդեն հոկտեմբերի 27-ին համաձայնագիրը սկսելու է գործել։

Ողջունելով Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին և վավերացման ընթացակարգերի ավարտն անվանելով պատմական իրադարձություն, Տիգրան Սարգսյանը նշել է անձամբ Մեհդի Սանայիի և Հանձնաժողովի առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինայի մեծ դերը հաջող արդյունքի հասնելու մեջ։

«Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները հայտարարել են, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու ձևավորումը հանդիսանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության առաջնայնություն, – ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։ Դա նշանակում է, որ նրանք մեզ տվել են մանդատ մեր իրանցի գործընկերների հետ բանակցություններ վարելու համար։ Եվ այսօր մեզ համար մեծ օր է, քանի որ մենք ստացել ենք այն բանի պաշտոնական հաստատումը, որ փաստաթուղթը շատ շուտ ուժի մեջ կմտնի»։

Իր պատասխան խոսքում Մեհդի Սանային նշել է վերջնական արդյունքին հասնելու մեջ Տիգրան Սարգսյանի և ամբողջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մեծ ներդրումը։ «Իրանի համար դա նույնպես շատ կարևոր համաձայնագիր է, որը, համոզված եմ, մեծ օգուտ կբերի մեր երկրի տնտեսությանը և մեր ժողովրդին, ինչպես և ԵԱՏՄ-ի ժողովրդներին։Բանակցությունները հեշտությամբ չէին ընթանում, բայց հիմա հաջողությամբ ավարտվել են։ Համաձայնագիրը ստորագրվել և վավերացվել է։ Արդյունքը՝ ներկա՛ էնշել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը։

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտ, այդ թվում՝ համաձայնագրի իրագործմանն ուղղված համագործակցությունը շարունակելու վերաբերյալ։ Այսպես, արդեն սկսվել է մաքսային ծառայությունների միջև համագործակցության խորացման մասին երկխոսությունը, իրականացվում է համաձայնագրով նույնպես նախատեսված բիզնես երկխոսության աշխատանքի ձևաչափի համաձայնեցում։

Մեհդի Սանային առաջարկել է մոտ ժամանակներս Իրանում անցկացնել ԵՏՀ-ի հետ համատեղ բիզնես կոնֆերանս՝ ԵԱՏՄ-ի միասնական շուկայում առևտրի առավելությունները իրանցի ձեռնարկատերերին բացատրելու համար։