Вход
ԵԱՏՄ-ի երկրներում բիզնեսի վարման համար հարմարավետ պայմանների ստեղծումը քննարկելու են «Եվրասիական շաբաթ – 2019» համաժողովին

ԵԱՏՄ-ի երկրներում բիզնեսի վարման համար հարմարավետ պայմանների ստեղծումը քննարկելու են «Եվրասիական շաբաթ – 2019» համաժողովին

28.08.2019

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում բիզնես կլիմայի բարելավումը, համակարգային միջոցների ձեռնարկումը և ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար ենթակառուցվածքի ապահովումը հանդիսանում են Միության կայուն ներքին զարգացման, ինչպես նաև արտաքին առևտրային գործընկերների և օտարերկրյա ներդրողների համար դրա գրավչության կարևոր գործոններ։

Սեպտեմբերի 25-ին «Եվրասիական շաբաթ – 2019» IV-րդ միջազգային ցուցահանդեսային համաժողովի հարթակին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովի նախագահության ներքո կայանալու է «Բիզնեսը, փողը, մարդը: մոտեցումներ ԵԱՏՄ-ում ինտեգրացիայի խորացմանը» պանելային նստաշրջանը։

«ԵԱՏՄ-ում ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ էկոհամակարգի ձևավորումը՝ սկզբունքորեն կարևոր խնդիր է, որը շատ դեպքերում որոշում է ԵԱՏՄ-ի տնտեսական աճի տեմպերը։Դրա հետ մեկտեղ ոչ միշտ է, որ բիզնեսն ունենում է հստակ պատկերացում այն մասին, թե այդ համակարգն ինչպես է աշխատում։ «Եվրասիական շաբաթը» օգնում է լրացնել այդ բացը», – կարծում է Տիմուր Ժալսիկիկովը։

Նստաշրջանի ընթացքում մշակվելու են ծառայությունների միասնական շուկայի կանոնների գործնական իրականացման գործիքակազմի ձևավորման, ԵԱՏՄ-ում բիզնես կլիմայի կատարելագործման, ծառայությունների միասնական շուկայի հատվածների լայնորեն ընդգրկման և դրանցում ԵԱՏՄ-ի երկրների ձեռնարկատիրության սուբյեկտների ներգրավվածության մակարդակի բարձրացման, Միության պետությունների միջև ձեռնարկատիրության սուբյեկտների, ծառայությունների և ներդրողների փոխադարձ անդրսահմանային «տեղափոխումների» ներուժի իրականացման և այլ ուղղությունների վերաբերյալ որոշումներ։

 «Եվրասիական շաբաթ – 2019» համաժողովը՝ եզակի հնարավորություն է ձեռնարկատերերի և նրանց համար, ով նոր է սկսում իր բիզնեսը ԵԱՏՄ-ում՝ պատկերացում կազմելու ինտեգրացիոն տարածքում իրական հնարավորությունների և բիզնես գործընթացների կարգավորման առանձնահատկությունների մասին», – ասում է ԵՏՀ նախարարը։

Ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ «Եվրասիական շաբաթ – 2019» համաժողովի www.eurasianweek.com կայքում։