Вход
ԵՏՀ-ը և «Մակդոնալդսը» քննարկել են համագործակցության հեռանկարները

ԵՏՀ-ը և «Մակդոնալդսը» քննարկել են համագործակցության հեռանկարները

IMG08690.jpg
27.08.2019

Թռչնի մսի անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը գտնվում է պատրաստության բարձր աստիճանում և արդեն աշնանը կարող է քննարկվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիային։ Այդ մասին հայտնել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ռուսաստանում «Մակդոնալդս» ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Կարենայի հետ Հանձնաժողովի գլխավոր գրասենյակում կայացած հանդիպմանը։ Կողմերը քննարկել են այն հարցերի շուրջ համագործակցության հնարավորությունները, որոնք կարող են առնչվել ընկերության և, ընդհանուր առմամբ, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ձեռնարկատիրական համայնքի և ընկերության բիզնեսի հետ։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է սննդամթերքի տեխնիկական կանոնակարգերին։

«Մենք մեծ նշանակություն ենք հատկացնում բիզնես համայնքի հետ շփումներին։ Դա անհրաժեշտ է հասկանալու համար, թե ինչպես է մեր նորմաստեղծ աշխատանքն ազդում բիզնեսի վրա, – ասել է Տիգրան Սարգսյանը։ – Կարևոր է օգտագործել ինստիտուցիոնալ հնարավորությունները ԵԱՏՄ-ի երկրներում օրենսդրության ներդաշնակեցման համար»։

Իր հերթին Մարկ Կարենան նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահի և, ընդհանուր առմամբ, Հանձնաժողովի ջանքերը ԵԱՏՄ-ի երկրներում բիզնեսի վարման համար բարենպաստ պայմանների ստեղծման համար։ Նա դրական կարծիք է հայտնել գործարար համայնքի հետ փոխգործակցությանը Հանձնաժողովի մոտեցումների վերաբերյալ։

«Մեր հիմնական նպատակն է՝ պահպանել մրցակցային միջավայրը և շարունակել զարգացումը տարածաշրջանում։ Մենք շահագրգռված ենք համագործակցության մեջ, ողջունում ենք թռչնի մսի նոր տեխնիկական կանոնակարգի մշակումը և դրական ենք ընկալում դրա շուտափույթ ընդունումը», – հայտարարել է Մարկ Կարենան։ Ընկերության ներկայացուցիչների խոսքերով, «Մակդոնալդսը» գտնվում է ավելի քան 120 երկրում։ Դրանք են, այդ թվում՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը։ Ընդ որում Ռուսաստանում ընկերության արտադրանքի մոտ 98%-ը մատակարարում են հայրենական մատակարարողները՝ ագրոարդյունաբերական համալիրի 160-ից ավելի ձեռնարկություն։

«Մակդոնալդսի» ռուսաստանյան ստորաբաժանման ներկայացուցիչների կարծիքով, թռչնի մսի նոր տեխնիկական կանոնակարգն առավելագույն չափով հստակ է նկարագրում այդ մթերքին ներկայացվող պահանջները և համապատասխանում է համաշխարհային ստանդարտներին։ Ուստի թռչնի մսի վերաբերյալ նոր պահանջների ուժի մեջ մտնելը պետք է բարերար կերպով ազդի վերջնական սպառողի համար արտադրանքի անվտանգության և որակի վրա։

Կողմերը պայմանավորվել են համագործակցել և համատեղ քննարկել ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ նոր ձևավորվող նորմատիվային բազայի հետ կապված հարցերը։