Вход
Միխայիլ Մյասնիկովիչը և Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են եվրասիական ինտեգրացիայի զարգացմանն առնչվող հարցեր

Միխայիլ Մյասնիկովիչը և Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են եվրասիական ինտեգրացիայի զարգացմանն առնչվող հարցեր

27.02.2020
Փետրվարի 27-ին Մինսկ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հանդիպել է Բելառուսի Հանրապետության նախագահ, ԵՏԲԽ-ի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ 

Կողմերը քննարկել են եվրասիական ինտեգրացիայի զարգացման, Եվրասիական տնտեսական միության ամրապնդման, ինչպես նաև ներքին շուկայում խոչընդոտների վերացման վերաբերյալ հարցեր։ 

Ինչպես ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսը հանդես է գալիս հօգուտ իրական ինտեգրացիայի՝ ամբողջ աշխարհին հայտնի դասական սկզբունքների հիման վրա։ 

«Մենք պլանավորում ենք այս տարի մայիսին Մինսկում ստորագրել մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարությունը։ Ի հարկ է, մենք պետք է առաջարկենք այդ ռազմավարության լուրջ տարբերակ, առանց որևէ վերապահումների», - նշել է Բելառուսի նախագահը։

«Մեզ հարկավոր է բոլոր մակարդակներում ամրապնդել Եվրասիական տնտեսական միությունը։ Բելառուսը ոչ միայն նախագահության տարում, այլ մշտապես դրսևորել է և, ինչպես ասեց նախագահը, հետագայում էլ դրսևորելու է պետությունների ինտեգրացիայի զարգացման մեջ կոնկրետ ներդրում», - ասել է Միխայիլ Մյասնիկովիչը լրագրողներին հանդիպումից հետո։ 

Փետրվարի 27-ից 28-ը ԵՏՀ Կոլեգիայի նախագահը պաշտոնական այցով գտնվել է Մինսկում։

Պլանավորվել են հանդիպումներ Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասի, Բելառուսի Հանրապետության նախագահի Աշխատակազմի ղեկավար Իգոր Սերգեենկոյի, Բելառուսի Հանրապետության ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահի տեղակալ Անատոլի Իսաչենկոյի, Բելառուսի Հանրապետության վարչապետի առաջին տեղակալ Դմիտրի Կրուտոյի, Բելառուսի Հանրապետության վարչապետի տեղակալ Իգոր Պետրիշենկոյի հետ։