Вход
Ենթակարանտինային արտադրանքի հետագծելիության և բուսասանիտարական ռիսկերի կառավարման համակարգերը կարող են ստեղծվել ԵԱՏՄ-ում

Ենթակարանտինային արտադրանքի հետագծելիության և բուսասանիտարական ռիսկերի կառավարման համակարգերը կարող են ստեղծվել ԵԱՏՄ-ում

26.07.2019

Բուսասանիտարական ռիսկերի կառավարման համակարգը թույլ է տալու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ապահովել անվտանգ ապրանքների ազատ տեղաշարժը։ Այն պետք է անխզելիորեն կապված լինի ենթակարանտինային արտադրանքի հետագծելիության համակարգի ստեղծման և օգտագործման մեջ ներդրման հետ՝ ինչպես ԵԱՏՄ-ում տեղաշարժի, այնպես էլ երրորդ երկրներից Միություն ներմուծման ժամանակ։ Այդ մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության տնօրեն Իգոր Գաևսկին ԵՏՀ բուսասանիտարական միջոցների հարցերով ենթակոմիտեի նիստին։

Միջոցառմանը
մասնակցել են Միության պետությունների՝ ենթակոմիտեում ընդգրկված լիազորված մարմինների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Տնտեսության նախարարության ներկայացուցիչները։

Այսօր
իրավիճակը ենթակարանտինային արտադրանքի համաշխարհային շուկայում սրընթացորեն փոխվում է։ Շատ պետություններ, որոնք նախկինում ԵԱՏՄ արտադրանք չեն մատակարարել, արդեն հավակնում են առաջատար դիրքեր զբաղեցնել մեր երկրների հետ առևտրում։ Սա, անշուշտ, պետք է հաշվի առնել ապրանքների նկատմամբ բուսասանիտարական պահանջներում փոփոխությունները նախապատրաստելիս։ Սա ժամանակի պահանջ է և մենք պետք է շարժվենք ժամանակի հետ համընթաց», նշել է Իգոր Գաևսկին։​​

Այդ
համակարգերի իրագործման մոտեցումները և մեխանիզմները մանրամասնորեն մշակվելու են փորձագետների կողմից՝ անդամ պետությունների գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ։ Սակայն արդեն ներկայումս պարզ է, որ դա հնարավորություն կտա լիազորված մարմիններին կենտրոնանալ բարձր ռիսկի ոլորտների վրա, ազատել լրացուցիչ ներուժ և այն ուղղել Եվրասիական տնտեսական միության կարանտինային բուսասանիտարական անվտանգության ապահովման այլ արդիական հարցերի լուծմանը։

Այդ
ծրագրերի իրականացման համար կարևոր է զարգացնել լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցությունը, իրագործելով բույսերի կարանտինի բնագավառում ընդհանուր գործընթացները, որոնց վերաբերյալ արդեն առկա են պայմանավորվածություններ։ Բացի այդ, անհրաժեշտ է ներդնել երրորդ երկրներում տրված հավաստագրերի մասին տվյալների ստացման և արտահանող պետություններ համանման տեղեկատվության փոխանցման նոր ընդհանուր գործընթացներ։

Այդ
հարցերի որակյալ մշակման համար պահանջվում է լիազորված մարմինների և Հանձնաժողովի համակարգված աշխատանք։ Դա, նիստի մասնակիցների կարծիքով, բարձրացնելու է կարանտինային բուսասանիտարական հսկողության արդյունավետությունն և օպերատիվությունը և թույլ է տալու վերացնել առևտրում անհիմն արգելքները։

«
Քանի որ բույսերի կարանտինը ոչ առանց հիմքի կարելի է համարել գործունեության առավել գիտատար ուղղությունը, բուսասանիտարական միջոցների հարցերով աշխատանքային խմբի շրջանակներում այդ խնդիրների լուծմանը կողմերի գիտահետազոտական հաստատությունների ներգրավումը թույլ է տալու ԵԱՏՄ-ում կիրառվող կարանտինային բուսասանիտարական միջոցների հիմնավորումը բարձրացնել նոր մակարդակ»,ընդգծել է Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության տնօրենի տեղակալ Աժար Կաջիբեկովան։