Вход
Վիկտոր Նազարենկո. «Հավատարմագրման և տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինների համատեղ աշխատանքը թույլ կտա ուժեղացնել ոչ անվտանգ արտադրանքից ԵԱՏՄ-ի շուկայի պաշտպանությունը»

Վիկտոր Նազարենկո. «Հավատարմագրման և տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինների համատեղ աշխատանքը թույլ կտա ուժեղացնել ոչ անվտանգ արտադրանքից ԵԱՏՄ-ի շուկայի պաշտպանությունը»

26.06.2020
Եվրասիական տնտեսական միությունում համապատասխանության գնահատման ոլորտում հավատարմագրման կատարելագործվելը հաշվի առնելով՝ ոչ անվտանգ ապրանքներից ներքին շուկայի պաշտպանության հեռանկարները քննարկվել են ԵԱՏՄ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհրդի չորրորդ նիստին, որին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն։

 

Հատուկ ուշադրություն է հատկացվել համապատասխանության գնահատման արդյունքների նկատմամբ վստահության բարձրացման և այդ ոլորտում փաստաթղթերի անհիմն տրամադրման կանխարգելման հարցերին։

 

«Հանձնաժողովում առաջնահերթ ենք համարում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի անհիմն տրմանը կամ գրանցմանը հակազդելու խնդիրները», - ընդգծել է ԵՏՀ նախարարը։

 

Ինչպես նշել է Վիկտոր Նազարենկոն, ԵՏՀ-ին անհանգստացնում է շուկայում «գորշ» սերտիֆիկատների առկայության պրոբլեմը։ Կորոնավիրուսի համավարակի պատճառ հանդիսացող սահմանափակումների պայմաններում ԵԱՏՄ երկրների համապատասխանության գնահատման առանձին մարմինները «հաջողացնում են» երրորդ երկրում անցկացնել արտադրության վերլուծություն, զանգվածային կերպով տրամադրելով սերիական թողարկման արտասահմանյան արտադրանքի սերտիֆիկատներ։ Սերտիֆիկացման այդպիսի մարմինների գործունեության նկատմամբ Հանձնաժողովը մշտապես հրավիրում է Միության բոլոր երկրների համապատասխան պետական մարմինների, այդ թվում՝ իրավապահ մարմինների ուշադրությունը։ Դրա հետ մեկտեղ, գործուն միջոցներ նրանց կողմից չեն ձեռնարկվում։

 

«Միայն հավատարմագրման մարմինների և տեխնիկական կանոնակարգերի պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնող լիազորված մարմինների համատեղ համակարգված աշխատանքը թույլ կտա ժամանակին ի հայտ բերել և կանխել անբարեխիղճ սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների, արտադրողի կողմից լիազորված անձանց գործունեությունը։ Դա կօգնի ոչ միայն պաշտպանել ԵԱՏՄ-ի շուկան ոչ անվտանգ արտադրանքի մուտք գործելուց, այլև ապահովել Միության երկրներում որակի ազգային ենթակառուցվածքների զարգացումը, բարձրացնել արտաքին շուկաներում արտադրանքի մրցունակությունը», – ամփոփել է Վիկտոր Նազարենկոն։

 

Հավատարմագրման ազգային մարմինների ղեկավարները տեղեկացրել են երկրներում Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական գրանցամատյանի ազգային մասերի՝ ԵՏՀ Խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի N 100 որոշմամբ և ազգային օրենսդրությամբ սահմանված լրացուցիչ չափորոշիչների հաշվի առնմամբ ակտուալացման աշխատանքների իրականացման մասին։

 

Նիստի մասնակիցները քննարկել են Ղեկավարների խորհրդի 2020 թվականի երկրորդ կիսամյակի աշխատանքի պլանի նախագիծը։ Այն ներառում է, այդ թվում, հավատարմագրման փորձագետներին և տեխնիկական փորձագետներին ներկայացվող պահանջների սահմանման մասով՝ ԵԱՏՄ օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկների մշակման, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ոլորտների, ինչպես նաև հավատարմագրված անձանց գործունեության վերաբերյալ բողոքների քննության ընթացակարգերի ձևավորման հարցեր։

 

«Որպես ինտեգրացիոն միավորում՝ Եվրասիական տնտեսական միության համար մեծ նշանակություն ունի հավատարմագրման տարածաշրջանային կազմակերպության ստեղծումը, որին հնարավորություն կունենան միանալու ոչ միայն ԵԱՏՄ երկրները, այլև ԱՊՀ շրջանակներում մեր գործընկերները», – ընդգծել է Վիկտոր Նազարենկոն.

 

ԵԱՏՄ հավատարմագրման տարածաշրջանային կազմակերպության համար հիմք են հանդիսանալու հաջորդ տարի անդամ պետությունների հավատարմագրման մարմինների կողմից անցկացվելիք փոխադարձ համեմատական գնահատումների արդյունքները։

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՏՄ երկրների հավատարմագրման մարմինների կողմից՝ հավատարմագրման ազգային համակարգերի կատարելագործման գործիք հանդիսացող փոխադարձ համեմատական գնահատումների իրականացման միասնական կարգի լրամշակման, անդամ պետություններում կիրառվող ընթացակարգերի համարժեքությանը հասնելու և այս տարի օգոստոսին կայանալիք հերթական նիստին դրա քննարկման մասին։

 

ԵՏՀ-ի կողմից տվյալ կարգի հաստատման հանար համապատասխան լիազորությունները ներառվել են Միության մասին պայմանգրում փոփոխություններ կատարելու մասին Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 1-ի արձանագրության մեջ, որն այսօր անցնում է ներպետական ընթացակարգեր։

 

Տեղեկանք 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2018 թվականի մայիսի 14-ի N 5 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի իրականացման շրջանակներում տեխնիկական կարգավորման ոլորտում հավատարմագրման զարգացման համար Եվրասիական տնտեսական միության օժանդակ մարմին։ Սա նշանակալի իրադարձություն է դարձել երկրների հավատարմագրման ազգային համակարգերի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործունեության համակարգման, համապատասխանության գնահատման մարմիններին և փորձարկման լաբորատորիաներին ներկայացվող պահանջների ներդաշնակեցման և համապատասխանության գնահատման փաստաթղթերի անհիմն տրմանը հակազդելու համար։

2020 թվականին ԵԱՏՄ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհրդի նախագահն է հանդիսանում Բելառուսի Հանրապետության հավատարմագրման մարմնի ղեկավար, «Հավատարմագրման բելառուսական պետական կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկության տնօրեն Տատյանա Նիկոլաևան։