Вход
ԵԱՏՄ-ի գլխավոր սանիտարական բժիշկները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի համալիր պլանի նախապատրաստումը և սահմանափակումների ռեժիմից դուրս գալու չափորոշիչները

ԵԱՏՄ-ի գլխավոր սանիտարական բժիշկները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի համալիր պլանի նախապատրաստումը և սահմանափակումների ռեժիմից դուրս գալու չափորոշիչները

26.05.2020

ԵԱՏՄ-ի պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցություն ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի մայիսի 25-ին կայացած տասնմեկերորդ նիստին խորհրդի անդամները տեղեկացվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում COVID-19 կորոնավիրուսային վարակի և այլ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման միջոցառումների համալիր պլանի նախագիծը քննարկվելու է Հանձնաժողովի Կոլեգիայի այս տարվա հունիսի 2-ին կայանալիք նիստին, իսկ այնուհետ քննարկվելու է Հանձնաժողովի Խորհրդի և հաստատվելու է՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից։

 

Քննարկվել է Միության միասնական համաճարակաբանական տարածքում COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով անդամ պետությունների փոխգործակցության հարցը։

 

Նշվել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է Միության երկրներին, ինչպես նաև Տաջիկստանի Հանրապետությանը և Ուզբեկստանի Հանրապետությանը COVID-19 կորոնավիրուսային վարակին հակազդելու հարցում աջակցության ցուցաբերման աշխատանքը։ Առաջիկա երկու ամիսներին պլանավորվում է COVID-19 ախտորոշման համար Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի միլիոնից ավելի թեստ-համակարգերի մատակարարում։

 

Ռոսպոտրեբնադզորի կողմից մշակվել է ժամանակացույց, որին համապատասխան համակարգային մակարդակով այս տարվա հունիսին Ռուսաստանի Դաշնության գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվելու են COVID-19 կորոնավիրուսային վարակին հակազդման հարցերով վեբինարներ և տեսախորհրդատվություններ։

 

Սահմանափակումների ռեժիմից աստիճանաբար դուրս գալու նպատակով երկրներում անցկացվող միջոցառումների և տնտեսական գործունեության ակտիվացման հետ կապված, Հանձնաժողովը Միության պետությունների լիազորված մարմիններին խնդրել է ներկայացնել առաջարկներ՝ ավիացիոն, երկաթուղային և միջազգային հաղորդակցության այլ տեսակների վերսկսման համար պայմանների և չափորոշիչների վերաբերյալ։

 

Տեղեկանք

ԵԱՏՄ-ի պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհուրդի 2016 թվականի մայիսի 31-ի N 9 որոշմամբ։

 ​