Вход
Սննդամթերքի միութենական տեխնիկական կանոնակարգի նոր պահանջներին արտադրողների հարմարեցման համար սահմանվել է անցումային շրջան

Սննդամթերքի միութենական տեխնիկական կանոնակարգի նոր պահանջներին արտադրողների հարմարեցման համար սահմանվել է անցումային շրջան

26.05.2020

ԵՏՀ Կոլեգիայի նիստին ընդունվել է որոշում՝ «Եվրասիական տնտեսական միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների ուժի մեջ մտնելու կարգի մասին»։

 

Որոշումը սահմանում է 12-ամսյա ժամանակաշրջան, որի ընթացքում ձեռնարկատերերը պետք է հարմարեցվեն սննդամթերքի տեխնիկական կանոնակարգի նոր նորմերի կատարմանը, հաշվի առնելով սույն թվականի հուլիսի 11-ից ուժի մեջ մտնող՝ 2019 թվականի օգոստոսին Հանձնաժողովի Խորհրդի կողմից հաստատված N 1 փոփոխությունները։

 

Անցումային շրջանի ընթացքում, մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը, Միությունում թույլատրվում են սննդամթերքի՝ մինչև N 1 փոփոխությունների ուժի մեջ մտնելը սահմանված պահանջներին համապատասխան արտադրությունը և շրջանառումը։

 

Ընդ որում մինչև անցումային շրջանի ավարտի օրը շրջանառության մեջ մտցված արտադրանքի շրջանառումը թույլատրվում է արտադրողի կողմից սահմանված՝ դրա պիտանիության ժամկետի ընթացքում։ Անցումային շրջանի սահմանումը դրական ազդեցություն է ունենալու ձեռնարկատիրական գործունեության վարման պայմանների վրա։ ​