Вход
Միության երկրներում կիրառվելու են 2020 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտնող՝ մսամթերքի տեխնիկական կանոնակարգի առանձին պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթեր

Միության երկրներում կիրառվելու են 2020 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտնող՝ մսամթերքի տեխնիկական կանոնակարգի առանձին պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթեր

26.05.2020
ԵՏՀ Կոլեգիան հնարավորություն է սահմանել կիրառելու Եվրասիական տնտեսական միության «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի առանձին պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին գործող փաստաթղթերը, կապված Հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի N 68 որոշմամբ սահմանված տեխնիկական կանոնակարգի հետաձգված նորմերի ուժի մեջ մտնելու հետ։ Խոսքը վերաբերում է սպանդի ապրանքներում տեխնիկական կանոնակարգի մեջ արդեն ներառված, սակայն առանց հսկողության համապատասխան մեթոդների չօգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների հետքերի պարունակության վերահսկմանը։ Ինչպես նաև մսամթերքի հորինված անվանումների օգտագործմանը, որոնք սահմանվում են ստանդարտների ցանկում՝ կոնկրետ ԳՕՍՏ-երի հետ կապակցված։

 

Խորհրդի N 68 որոշումը սահմանում է, որ այդ նորմերն ուժի մեջ են մտնում վերահսկողության համապատասխան մեթոդները և հորինված անվանումները սահմանող միջպետական ստանդարտների մշակվելուց և տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկում ներառվելուց հետո։

 

Միջպետական ստանդարտները ներառվել են 2020 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտնող՝ Հանձնաժողովի Կոլեգիայի 2019 թվականի նոյեմբերի 19-ի N 198 Որոշմամբ հաստատված ստանդարտների ակտուալացված ցանկերում։

Հանձնաժողովի Կոլեգիայի կողմից ընդունված որոշումը սպանդի ապրանքների և մսամթերքի արտադրողներին օգնում է աստիճանաբար հարմարվել ուժի մեջ մտնող պահանջների կատարմանը և նախատեսում է 2020 թվականի հունիսի 1-ից առաջ տրված կամ ընդունված համապատասխանության գնահատման փաստաթղթերի՝ մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը կիրառման մասին անցումային դրույթներ։​