Դա կապահովի
տարածքների ավելի լավ կապակցվածությունը, տրանսպորտի բազմամոդալությունը,
լայնածավալ թվայնացումը և բնակչության կայուն շարժունակությունը: Այդ մասին
հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի
հարցերով նախարար Էմիլ Կայկիևը ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Ներքին
տրանսպորտի հարցերով կոմիտեի 83-րդ նստաշրջանին:
Միջոցառումը տեղի
է ունեցել փետրվարի 23-ից մինչև 26-ը` ՄԱԿ-ի առաջնորդների, աշխարհի տարբեր
երկրների, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության պետությունների տրանսպորտի
գերատեսչությունների և միջազգային տրանսպորտային կազմակերպությունների ղեկավարների
մասնակցությամբ:
ԵՏՀ նախարարը մասնակցել է քաղաքականության հարցերով բարձր մակարդակի հատվածի
աշխատանքին, որտեղ քննարկման հիմնական թեման էր «կայուն վերականգնման և տնտեսական
աճի համար հուսակի կապակցվածության ձեռքբերումը COVID-19-ից հետո
ժամանակահատվածում»: Միևնույն ժամանակ, Էմիլ Կայկիևն ընդգծե է, որ Հանձնաժողովի
տրանսպորտային բլոկը կատարում է բեռների անխափան միջազգային փոխադրումների համար
«կանաչ միջանցքների» ապահովման առաջադրանքը: ԵՏՀ նախարարը նշել է, որ Հանձնաժողովն
իր գործունեությունը կենտրոնացրել է համավարակին հակազդելու միջոցների վրա:
Տնտեսական կայունության ապահովման ուղղությամբ ազգային կառավարությունների հետ
համատեղ ջանքերի շնորհիվ՝ աստիճանաբար բացվում է դաշնակից երկրների միջև
ավիահաղորդակցությունը և վերականգնվում միջազգային երկաթուղային
ուղևորափոխադրումները:
Էմիլ Կայկիևտ
հայտնել է, որ Հանձնաժողովը տրանսպորտի նախարարությունների հետ միասին ավարտել է
«ճանապարհային քարտեզի» նախագծի նախապատրաստումը՝ ԵԱՏՄ 2021-2023 թ.-ի
տրանսպորտային քաղաքականության իրականացման ուղղությամբ: Մոտ հեռանկարում
Միությունում նախատեսվում է լուծել խառը և բեռնարկղային փոխադրումների
կարգավորման, օդային հաղորդակցման ընդլայնման, արագ և գերարագտրանսպորտային
համակարգերի զարգացման հարցերը:
«Նաև մեր ուշադրության կենտրոնում է ազգային մտավոր
տրանսպորտային համակարգերի ներդաշնակեցումը, փոխադրումների կազմակերպման
տեղեկատվական տեխնոլոգիաները, միջազգային հաղորդակցման ներքո բեռնափոխադրումները
կազմակերպելիս և ձևակերպելիս առանց թղթի տեխնոլոգիաների ներդրումը», – ընդգծել է
ԵՏՀ նախարարը:
Բացի այդ, նա
նստաշրջանի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ 2020
թվականի դեկտեմբերին ԵԱՏՄ պետությունների նախագահները ստորագրել են կարևոր
փաստաթուղթ՝ Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մինչև 2025 թվականը զարգացման
ռազմավարական ուղղությունները:
«Ռազմավարության իրագործումը թույլ կտա մինչև 2025
թվականը ձևավորել միասնական տնտեսական տարածք և ապահովել Եվրասիական միության
առաջընթաց զարգացումը՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելու համար», –
համոզված է Էմիլ Կայկիևը:
Տեղեկանք
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը (ՄԱԿ-ի ԵՏՀ)՝ Միացյալ Ազգերի
Կազմակերպության տարածաշրջանային հինգ հանձնաժողովներից մեկն է, որը հիմնադրվել է
1947 թվականին տարածաշրջանում տնտեսական գործունեության զարգացման և տնտեսական
կապերի, ինչպես նաև ՄԱԿ-ի ԵՏՀ-ի տարածաշրջանի՝ մնացած աշխարհի հետ տնտեսական
կապերի ամրապնդման համար։ Ներքին տրանսպորտի հարցերով կոմիտեն (ՄԱԿ-ի ԵՏՀ ՆՏԿ)
Եվրոպական տնտեսական հանձնաժողովի մարմին է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և
Եվրոպական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցությունն իրականացվում է 2013 թվականի
հունիսի 28-ին կնքված Համագործակցության մասին հուշագրին համապատասխան։