Вход
Միխայիլ Մյասնիկովիչն ընդունել է Ռուսաստանում Ուզբեկստանի դեսպան Բոտիրժոն Ասադովին և ԵՏՀ-ում Ուզբեկստանի նշանակված լիազոր ներկայացուցիչ Շուխրատ Շուկուրովին

Միխայիլ Մյասնիկովիչն ընդունել է Ռուսաստանում Ուզբեկստանի դեսպան Բոտիրժոն Ասադովին և ԵՏՀ-ում Ուզբեկստանի նշանակված լիազոր ներկայացուցիչ Շուխրատ Շուկուրովին

26.02.2021

Փետրվարի 26-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գլխավոր գրասենյակում ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հանդիպել է  Ռուսաստանի Դաշնությունում Ուզբեկստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Բոտիրժոն Ասադովի և ԵՏՀ-ում Ուզբեկստանի նշանակված լիազոր ներկայացուցիչ Շուխրատ Շուկուրովի հետ: Հանդիպման ընթացքում Շուխրատ Շուկուրովը ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին հանձնել է իր նշանակման մասին Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովի գրությունը:

«Ուզբեկստանը մեծ նշանակություն է տալիս Եվրասիական տնտեսական միության հետ սերտ ու բազմաբնույթ համագործակցության զարգացմանը, – նշվում է Ուզբեկստանի վարչապետի գրությունում: – Մենք վստահ ենք, որ այս նշանակումը ծառայելու է Ուզբեկստանի Հանրապետության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև ակտիվ փոխգործակցությանը»:

Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Շուխրատ Շուկուրովին՝ մաղթելով նրան հաջողություններ այս պատասխանատու պաշտոնում:

 

«Մեր համատեղ աշխատանքն ընթանում է, հուսով ենք, որ առաջիկայում ԵՏՀ-ի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության մասին հուշագիր կստորագրվի, իսկ հեռանկարում՝ դրա իրականացման պլանն է: Դա թույլ կտա ավելի արդյունավետ փոխգործակցություն ապահովել Հանձնաժողովի և Ուզբեկստանի պետական ​​կառավարման մարմինների միջև, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության ուղղությունների առարկայական շրջանակը», – ասել է Միխայիլ Մյասնիկովիչը:

Բոտիրժոն Ասադովի խոսքերով՝  Շուխրատ Շուկուրովըհամակարգված կզբաղվի Հանձնաժողովի հետ փոխգործակցության հարցերով: 

«ԵԱՏՄ-ում շատ նշանակալից միջոցառումներ, շատ գաղափարներ կամ, մեզ համար շատ հետաքրքիր կլինի զաբաղվել այդ աշխատանքով և ներսից ուսումնասիրել Միության գործունեությունը», – ընդգծել է դեսպանը:

Իր հերթին՝ Շուխրատ Շուկուրովը նշել է, որ Ուզբեկստանում մեծ հետաքրքրությամբ են հետևում ԵԱՏՄ-ում տեղի ունեցող գործընթացներին: «Մեր նախագահը նշել է Ուզբեկստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության հիմնական ուղղությունները: Դա առաջին հերթին սահմանափակումների փոխադարձ վերացումն է, նոր շուկաների ընդլայնումը, տրանսպորտային ինտեգրումը, ընդհանուր տրանսպորտային միջանցքների օգտագործումը և, իհարկե, աշխատանքային ռեսուրսների շարժունակության հետ կապված հարցերը», – ասել է Ուզբեկստանի ներկայացուցիչը:

Կողմերը քննարկել են տեխնիկական կարգավորման, մաքսային համագործակցության, առևտրի, արդյունաբերական համագործակցության և աշխատաշուկայի ոլորտում հետագա փոխգործակցության հարցերը:

Փետրվարի 26-ին Հանձնաժողովում տեղի է ունեցել նաև մի շարք հանդիպումներ ԵԱՏՄ-ում դիտորդ պետության՝ Ուզբեկստանի Հանրապետության հետ համագործակցության առանձին ուղղություններով:

Ուզբեկստանի կողմի՝ ԵՏՀ ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևի հետ հանդիպմանը քննարկվել են հուշագրի նախագծի պատրաստման և դրա իրականացման մանրամասն ծրագրի ուղղությամբ հատուկ քայլեր: Բացի այդ, Սերգեյ Գլազևն առաջարկել է Ուզբեկստանին միանալ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործման աշխատանքին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ռազմավարական պլանավորմանը, համատեղ ներդրումային նախագծերին և միջպետական ​​ծրագրերին:

Առանձին հանդիպում է տեղի ունեցել ԵՏՀ առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովի հետ: Կողմերը քննարկել են առևտրային համագործակցության զարգացման և փոխադարձ ապրանքաշրջանառության զարգացման հարցեր: Որպես համատեղ զարգացման հնարավոր թեմաներ Անդրեյ Սլեպնյովը նախանշել էլեկտրոնային առևտրի, ապրանքների մակնշման, թվային տրանսպորտային միջանցքների և առանց թղթի տարանցման հարցերը:

 

Տեղեկանք


Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի կողմից 2018 թվականի մայիսի 14-ի N 8 որոշմամբ հաստատված՝ ԵԱՏՄ-ում դիտորդ-պետության կարգավիճակի մասին հիմնադրույթին համապատասխան, Միությունում դիտորդ-պետության կարգավիճակ ստացած պետության կառավարությունը Հանձնաժողովի գտնվելու վայր է ուղարկում անձի, որը մշտական հիմունքներով լիազորված է դրա և դրա մարմինների հետ կանոնավոր կերպով փոխգործակցելու։


Լիազոր ներկայացուցիչն իրավունք ունի հրավերով մասնակցելու Հանձնաժողովին առընթեր խորհրդակցական մարմինների, ինչպես նաև Հանձնաժողովի Կոլեգիայի և Հանձնաժողովի Խորհրդի նիստերին՝ առանց քվեարկելու իրավունքի: Հրավերներն ուղղվում են դիտորդ պետությանը՝ բոլոր բաց նիստերի համար:​