Вход
ԵՄԽ-ի արդյունքները.

ԵՄԽ-ի արդյունքները.

25.10.2019
Եվրասիական միջկառավարական խորհուրդի (ԵՄԽ) նիստի ընթացքում, որը կայացել է հոկտեմբերի 25-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն), ընդունվել են կարևոր որոշումներ՝ առևտրային համագործակցության, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) թվային օրակարգի իրականացման, ոսկերչական և գյուղատնտեսական ճյուղերում կոոպերացիայի հարցերի շուրջ Միության երկրների փոխգործակցության և մի շարք այլ ոլորտներում։
 
 ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարները ընդունել են ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ հայտարարությունը։

 Անդամ պետությունների վարչապետները, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Սերբիայի Հանրապետության կառավարության նախագահ Անա Բրնաբիչը ստորագրել են
ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը։

 ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարները ստորագրել են միջազգային համաձայնագրեր՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին համաձայնագիրը, Միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի իրականացման միասնացմանն ուղղված միջոցների մասին համաձայնագիրը։

 Մի շարք որոշումներ են կայացվել ԵԱՏՄ-ի երկրների տնտեսությունների թվայնացման և ոսկերչական ոլորտում։ Մասնավորապես, հաստատվել է Միության թվային օրակարգի իրականացման շրջանակներում ԵԱՏՄ-ի անդամ պետությունների իրավասության կենտրոնների և ԵՏՀ-ի միջև փոխգործակցության կարգը։ Միջկառավարական խորհրդի անդամները հաստատել են անդամ պետությունների ոսկերչական արտադրանքի՝ դեպի երրորդ երկրների շուկաներ առաջխաղացմանն ուղղված միջոցառումների պլանը։

 Միջկառավարական խորհրդի նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև որպես պատվավոր հյուր՝ Սերբիայի Հանրապետության կառավարության նախագահ Անա Բրնաբիչը։

 Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին «նիստը կազմակերպելու, հյուրընկալության և ավանդական ջերմ ընդունելության համար» Այնուհետև նա բարձր գնահատական է տվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքին. «Գործունեության չորս տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան կատարել է իսկապես հսկայական ծավալի աշխատանք՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքները գործնականում իրականացնելու մասով։ Շոշափելի արդյունքներ են ստացվել Եվրասիական տնտեսական միության ինստիտուտների ստեղծման և ամրապնդման գործում։ Հպարտությամբ կարելի է արձանագրել, որ մեր կազմակերպությունը հսկայական քայլ է կատարել համաշխարհային տնտեսական համակարգում համագործակցության բազմաչափ պորտֆելով՝ իր տեղի և դերի միջազգային ճանաչման և հաստատման գործում»։

 ՆԻկոլ Փաշինյանը նաև հայտարարել է Միության նորմատիվ իրավական բազայի հետագա կատարելագործման, բացառումների և սահմանափակումների վերացման, տնտեսության առանցքային ոլորտներում իրականացվող քաղաքականության կոորդինացման, բիզնեսի վրա ազդող բյուրոկրատական բեռի թեթևացման անհրաժեշտության մասին։

 Անդրադառնալով թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և արտադրատեսակների շրջանառության ոլորտում Միջկառավարական խորհրդի ընդունած որոշումներին, Հայաստանի վարչապետը նշել է. «Միության ներքին շուկայում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և արտադրատեսակների շրջանառության համար պայմանների ստեղծումը նույնպես պատկանում է կարևոր խնդիրների թվին։ Համապատասխան միջազգային փաստաթղթի ստորագրումը թույլ է տալու ձևավորել դեպի անդամ պետությունների մրցակցային առավելությունների ստեղծումը կողմնորոշված փոխշահավետ առևտրատնտեսական մեխանիզմներ։ Պայմանագիրը թույլ է տալու վերացնել գոյություն ունեցող սահմանափակումները, որոնք կապված են հարգորոշիչ դրոշմերի փոխադարձ ճանաչման բացակայության հետ։ Այդ համատեքստում երրորդ երկրների շուկաներ ԵԱՏՄ-ի անդամ պետությունների ոսկերչական արտադրանքի առաջխաղացման պլանի հաստատումը, իր հերթին, նպաստելու է մրցունակության բարձրացմանը, արտահանման աճին և հզոր ազդակ է հաղորդելու մեր երկրներում այդ ճյուղի զարգացմանը»։

 ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ուշադրություն է դարձրել այն բանին, որ Միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում Միության երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին հայտարարությունով։ Նման հայտարարություն է տարածել նաև ՉԺՀ-ը։ «Դա մեր Միության կարևոր նվաճումն է, – ընդգծել է Տիգրան Սարգսյանը, – որը կապված է նրա հետ, որ մենք ստեղծում ենք եվրասիական բիզնեսի համար առավել բարենպաստության ռեժիմ, և դա նոր հնարավորություններ է ընձեռում Չինաստանի հետ առևտրատնտեսական փոխգործակցությունը խորացնելու համար»։ Նրա խոսքերով, այդ համաձայնագրի շրջանակներում «ստեղծվում են մեր բիզնեսի շահերի առաջխաղացման և պաշտպանության, առևտրային գործարքների իրականացման ժամանակ առաջացող հնարավոր տարբեր խոչընդոտների, սահմանափակումների հաղթահարման նոր ռեժիմներ»։

«Մենք սկսում ենք եվրասիական բրենդերի ձևավորման նոր հայեցակարգերի գործարկումը, – նաև ասել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։ – Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր մենք ստորագրել ենք թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղների հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին համաձայնագիրը»։ Տիգրան Սարգսյանի խոսքերով, սա եվրասիական բրենդի ձևավորման ուղղությամբ առաջին քայլն է, և Միության երկրները սկսել են ոսկերչական ոլորտից այն պատճառով, որ այստեղ նրանք ունեն հսկայական ներուժ, «և համատեղ ջանքերը կարող են օգնել, որպեսզի մեր ոսկերչական ձեռնարկությունները կարողանան վաճառել իրենց արտադրանքը երրորդ երկրների շուկաներում»։

 «Մենք ներկայացրել ենք հաշվետվություն չորս տարվա ընթացքում կատարած աշխատանքի վերաբերյալ։ Այդ չորս տարին թույլ են տվել հայտնաբերել այն խնդիրները, որոնք գոյություն ունեն և որոնք հարկավոր է լուծել համատեղ ջանքերով՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում», – ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

 Խնդիր է դրվել վերացնել ռոումինգը ԵԱՏՄ-ի տարածքում։ Տրվել է հանձնարարություն, ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը կմշակի այդ հարցը և կներկայացնի առաջարկներ։

 Բացի այդ, ինչպես պատմել է Տիգրան Սարգսյանը, քննարկվել է այն հարցը, թե ինչպես է ձևավորվելու Հանձնաժողովի Կոլեգիայի նոր կազմը։ Միջկառավարական խորհուրդը հանձնարարել է ԵՏՀ-ին, արտաքին գործերի նախարարներին, եվրասիական ինտեգրացիայի համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարությանը, մշակել ԵՏՀ-ի

Կոլեգիայի շրջանակներում նախարարական պորտֆելների փոփոխության, այդ թվում՝ նաև ռոտացիայի հիման վրա փոփոխության ընդհանուր սկզբունքները։ ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարներն ընդունել են հայտարարություն ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ։ Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն)։

 Հայտարարության տեքստում ասվում է, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելը դիտարկվում է որպես կարևոր քայլ՝ համատեղ տնտեսական զարգացման տարածքի կառուցման, ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցման, ինչպես նաև Մեծ Եվրասիական գործընկերության նախաձեռնության և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության նշված նախաձեռնության կոորդինացված կերպով զարգացման ճանապարհին։ Համաձայնագիրը նպաստելու է դրա կողմերի միջև առևտրատնտեսական ոլորտում փոխշահավետ համագործակցության և կառուցողական երկխոսության զարգացմանը։ Նշվում է համաձայնագրի՝ փոխադարձ առևտրի և կոոպերացիայի զարգացմանն ուղղված դրույթների գործնականում իրագործման աշխատանքի շուտափույթ հաջող գործարկման, ինչպես նաև Համաձայնագրի գծով համատեղ հանձնաժողովը ներառյալ՝ համագործակցության ինստիտուտների պատշաճ գործունեության ապահովման կարևորությունը։

 ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարները Միջկառավարական խորհրդի նիստին ստորագրել են ԵԱՏՄ-ի շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին համաձայնագիրը։ Փաստաթղթի իրագործումը ապահովելու է ոսկերչական արտադրատեսակների հարգորոշիչ դրոշմերի փոխադարձ ճանաչումը, ինչը դառնալու է Միությունում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ընդհանուր շուկայի ձևավորման մեջ կարևոր փուլ, ապահովելու է Միությունում ոսկերչական արտադրատեսակների ազատ շրջանառությունը և կնվազեցնի բիզնեսի գործարքային ծախքերը։ Այսպիսով կվերցվի ևս մի խոչընդոտ, որը ներառվել է ԵԱՏՄ-ի ներքին շուկայում բացառումների և սահմանափակումների վերացման 2018-2019 թվականների «ճանապարհային քարտեզում»։

 Սպասվող արդյունքները՝ փոխադարձ առևտրի ավելացում, շուկայում մրցակցային պայմանների բարելավում և որպես հետևանք՝ վերջնական սպառողի համար ոսկերչական արտադրատեսակների արժեքի իջեցում։ Անշուշտ, այս ամենը կարող է ստեղծել մուլտիպլիկատիվ էֆեկտ ոսկերչական ճյուղի համար ընդհանուր առմամբ, չէ որ փոխադարձ առևտրի պայմանների լավացումը նպաստելու է, օրինակ՝ թանկարժեք մետաղների զտարկման, թանկարժեք քարերի երեսակման և այլ հարակից ծառայությունների ավելացմանը։

 Այսօր Միության երկրներում ոսկերչական արտադրատեսակների շրջանառության ոլորտում պահանջները խախտելու համար պատասխանատվության միջոցները տարբերվում են, տարբերվում է նաև այդ ոլորտում պետական հսկողության համակարգը։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելը Եվրասիական տնտեսական միության երկրների ոսկերչական շուկայի մասնակիցներին թույլ կտա իրագործել փոխադարձ առևտրի ներուժը, դուրս գալ նոր շուկաներ և փոխադարձ օգուտ ստանալ կոոպերացիայի շնորհիվ։

 Համաձայնագիրը թույլ կտա բարձրացնել Միության ներքին ոսկերչական շուկայի թափանցիկությունը։ ԵԱՏՄ-ի երկրների լիազորված մարմինները պայմանավորվել են ոսկերչական զարդերի իսկության պետական վերահսկողության վերաբերյալ մոտեցումների միասնացման մասին։ ԵՏՀ-ը ակընկալում է ոսկերչական շուկայում կեղծված ապրանքների մասնաբաժնի նվազեցում։ ԵԱՏՄ-ի սպառողները կարող են համոզված լինել եվրասիական ոսկերչական շուկայում շրջանառվող ոսկերչական արտադրատեսակների որակի վերաբերյալ։

 Միջկառավարական խորհուրդը հաստատել է Միության անդամ պետությունների ոսկերչական արտադրանքի երրորդ երկրների շուկաներ առաջխաղացմանն ուղղված միջոցառումների պլանը։

 Պլանը բաժանվել է երեք բլոկի։ Առաջին բլոկը վերաբերում է ոսկերչական ճյուղի արտադրողների մրցունակության բարձրացմանը, նախատեսում է, առաջին հերթին, Եվրասիական ոսկերչական արտահանման բյուրոյի հայեցակարգի մշակում։ Հայեցակարգը ներկայացվելու է 2020 թվականին։ Այդ բլոկի շրջանակներում քննարկվելու են ԵԱՏՄ-ի Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցեր։

 Երկրորդ բլոկը նվիրված է ոսկերչական արտադրանքի արտահանմանն աջակցելու առաջնահերթ միջոցների իրագործմանը, ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են Միության և երրորդ երկրների շուկաների մշտադիտարկումը, ԵԱՏՄ-ի երկրների համատեղ առևտրային ենթակառուցվածքի օգտագործմամբ ոսկերչական արտադրանքի առաջխաղացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում և մասնակցություն կոնֆերանսներին ու ցուցահանդեսներին։ Նախատեսվել է նաև ոսկերչական արտադրանք արտադրողների բրենդերի խթանման լրացուցիչ մեխանիզմների ստեղծման հարցի մշակում։

 Երրորդ բլոկը լրացնում է միջոցառումների նախորդ խումբը, առաջարկելով մշակել և ստեղծել երրորդ երկրների շուկաներ առաջխաղացման լրացուցիչ մեխանիզմներ։ Այստեղ է ներառվել, այդ թվում՝ ֆիզիկական անձանց հասցեով միջազգային փոստային առաքումների ձևակերպման ժամանակ թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված ոսկերչական իրերի արտադրության և շրջանառության ոլորտում պետական վերահսկողության անցման կարգի պարզեցման հարցի մշակումը։

 Նախատեսված միջոցառումներն իրականացնելու է Հանձնաժողովը՝ ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների հետ համատեղ։

 ԵՄԽ-ը հաստատել է Միության թվային օրակարգի իրականացման շրջանակներում ԵԱՏՄ-ի անդամ պետությունների իրավասության կենտրոնների և ԵՏՀ-ի միջև փոխգործակցության կարգը։ Համատեղ նախագծերի իրագործման և թվային վերափոխման, կոոպերացիայի նոր մեխանիզմների ձևավորման, ինչպես նաև թվային իրավասությունների զարգացման համար մասնակից երկիրը սահմանում և համապատասխան լիազորություններ է տրամադրում իրավասությունների կենտրոնին կամ նախագծային առանձին ուղղություններով կամ Միության թվային օրակարգի առաջնայնություններով՝ մի քանի այդպիսի կենտրոնի։

 Փաստաթղթում ներկայացված են փոխգործակցության ընդհանուր կանոնները, Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակման և նախագծային գործունեության ժամանակ փոխգործակցության համար անդամ պետությունների իրավասության կենտրոնների հիմնական գործառույթները։
 
 Միջկառավարական խորհրդի անդամները ստորագրել են ԵԱՏՄ-ի շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի իրականացման միասնացմանն ուղղված միջոցների մասին համաձայնագիրը։

 Համաձայնագիրը հիմք է հանդիսանալու տոհմային կենդանաբուծության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման համար։ Ստեղծված մեխանիզմը թույլ կտա ավելացնել կենդանիների գենետիկական ներուժը, ավելացնել մրցունակ տոհմային արտադրանքի արտադրության և փոխադարձ մատակարարումների ծավալները, ինչպես նաև նվազեցնել դրա ներմուծումից կախվածությունը։

 Միջկառավարական խորհուրդը որոշում է կայացրել «արտադրողի կողմից լիազորված անձ» հասկացության կիրառման մասին։ Միության պետությունների կողմից այդ հասկացության միօրինակ կիրառման միջոցով, այն կօգնի պաշտպանել շուկան ոչ անվտանգ արտադրանքի ներկրումից։

 Սահմանվել են պայմանները, որոնց պարագայում արտասահմանյան արտադրողի կողմից լիազորված անձը կարող է հանդես գալ որպես հայտատու՝ սերիական եղանակով պատրաստվող արտասահմանյան արտադրանքի սերտիֆիկացման համար։

 Միջկառավարական խորհրդի որոշման իրագործումը արտադրանքի արդեն իսկ համապատասխանության գնահատման փուլում թույլ կտա անցկացնել Միությունում արտադրանքը շրջանառելիս արտասահմանյան արտադրողի անունից գործողությունների իրականացման համար նշված լիազորված անձանց լիազորությունների և իրավասությունների վերլուծություն, ինչպես նաև սահմանել պատասխանատվություն դրա անվտանգության համար։

 Միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կայանալու է 2020 թվականի հունվարի 30-ից 31-ը Ալմաթիում (Ղազախստան)։​