Вход
Միխայիլ Մյասնիկովիչ. «ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրի զարգացումն անհնար է առանց այդ աշխատանքին գիտական համայնքի ակտիվ ներգրավման»

Միխայիլ Մյասնիկովիչ. «ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրի զարգացումն անհնար է առանց այդ աշխատանքին գիտական համայնքի ակտիվ ներգրավման»

1-Тимирязевка.JPG
24.03.2021

Մարտի 24-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն այցելել է Ռուսաստանի պետական ագրարային համալսարան՝ Կ. Ա. Տիմիրյազևի անվան ՄԳՏԱ։ Այցի ընթացքում կայացել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հարցերին նվիրված աշխատանքային հանդիպում, որին, Հանձնաժողովի Կոլեգիայի նախագահից բացի, մասնակցել են ԵՏՀ-ի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը, Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մաքսիմ Ուվայդովը, Կ. Ա. Տիմիրյազևի անվան ՌՊԱՀ՝ ՄԳՏԱ ռեկտոր Վլադիմիր Տրուխաչովը։

«ԵԱՏՄ-ի ագրոարդյունաբերական համալիրի հեռանկարային զարգացումն անհնար է առանց այդ աշխատանքին գիտական համայնքի ակտիվ ներգրավման, – ընդգծել է Միխայիլ Մյասնիկովիչը։ – Մենք պետք է ձգտենք նրան, որ Հանձնաժողովում ընդունվող որոշումները լինեն գիտականորեն հիմնավորված, իսկ գիտնականներն իրենց հետազոտություններում կողմնորոշվեն Հանձնաժողովի և Միության երկրների կողմից մշակված գերակայություններով»։

ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարն առաջարկել է մտածել ԵԱՏՄ ագրարային բուհերի ընկերակցության ստեղծման մասին, որը կիրականացեր պրոֆիլային հանձնարարականների նախապատրաստում, կնպաստեր գիտական և ակադեմիական շրջանակների, ինչպես նաև Հանձնաժողովի հետ՝ Միության երկրների գյուղատնտեսական ձեռնարկությունների, սպառողների փոխգործակցության ավելի սերտ համակարգմանը։ Միխայիլ Մյասնիկովիչը նշել է այս գործընթացում Կ. Ա. Տիմիրյազևի անվան ՌՊԱՀ՝ ՄԳՏԱ-ի առանձնահատուկ դերը՝ հաշվի առնելով բուհի առանձնահատուկ կարգավիճակը և բազմամյա պատմությունը։ ԵՏՀ-ն և համալսարանը, իրենց հերթին, կմշակեն միջնաժամկետ հեռանկարում փոխգործակցության հստակ պլան։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահի կարծիքով, հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն հատկացնել ԵԱՏՄ-ի պարենային անվտանգության հարցերին։ Այսօր Եվրասիական տնտեսական միությունը, ընդհանուր առմամբ, լիովին ապահովում է իրեն հիմնական սննդամթերքով։

Սակայն, ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարի կարծիքով, հետագա աշխատանքն անհրաժեշտ է շարունակել ոչ միայն քանակական ցուցանիշների ավելացման նպատակով, այլև ուշադրություն հատկացնելով արդյունավետության բարձրացմանը՝ անասնաբուծության և գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության ոլորտում։ Նաև նպատակահարմար է շեշտադրել ԵԱՏՄ երկրների փոխլրացվելիությունը։

«Առջևում կան շատ հարցեր, որոնց լուծումը ծառայելու է ինտեգրացիայի գործին։ Մենք չպետք է քաշենք մեր ազգային բնակարանները։ Եթե մենք օգտագործենք գիտական ներուժը, մեր կողմից ընդունվող իրավական ակտերը կնպաստեն եվրասիական ինտեգրացիայի խորացմանը», – ընդգծել է Միխայիլ Մյասնիկովիչը։

ԵՏՀ-ի արդյունաբերության և ԱԱՀ-ի հարցերով նախարար Արտակ Քամալյանի կարծիքով, այսօր կարևոր է ԵԱՏՄ-ում ձևավորել Միության բուհերի ակադեմիական շարժունակության և համագործակցության զարգացմանն ուղղված ընդհանուր մոտեցումները։ «Համագործակցության այդ ուղղության ակտուալությունը որոշվում է նրանով, որ մարդկային կապիտալը և տեխնոլոգիական զարգացումը հանդիսանում են կայուն տնտեսական զարգացման և բարգավաճման առանցքային գործոններ։ Կրթության հասանելիությունը և բարձր մակարդակը ազդում են ոչ միայն տնտեսության աճի, այլև առաջադեմ հասարակության զարգացման վրա», – նշել է ԵՏՀ նախարարը։

Ենթադրվում է, որ նոր նախաձեռնված նախագիծը հնարավորություն կտա ԵԱՏՄ երկրներից ուսանողներին սովորել առավել հզոր մասնագիտացում ունեցող առաջատար բուհերում։ «Միաժամանակ, այդ փոխգործակցությունը կնպաստի հենց Միության ժողովրդականացմանը։  Բացի այդ, մենք կկարողանանք ոչ միայն արդյունավետորեն լուծել մասնագիտական հարցերը, այլև ամրապնդել միջմշակութային հաղորդակցությունները։ Հուսով ենք, որ երկրները կաջակցեն այս գաղափարին», – հայտարարել է Արտակ Քամալյանը։

Կ. Ա. Տիմիրյազևի անվան ՌՊԱՀ՝ ՄԳՏԱ-ի ռեկտոր, ՌԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Վլադիմիր Տրուխաչովը պատմել է համալսարանի հիման վրա «Ապագայի ագրոտեխնոլոգիաներ» համաշխարհային մակարդակի գիտական կենտրոնի, բանջարեղենային մշակաբույսերի ոլորտում սելեկցիոն կենտրոնի ստեղծման, ինչպես նաև Տիմիրյազևի ակադեմիայի ինժինիրինգային կենտրոնի աշխատանքի մասին։

Վլադիմիր Տրուխաչովը հյուրերին ծանոթացրել է բուհի ենթակառուցվածքին և Տիմիրյազևի ակադեմիայի երկարաժամկետ զարգացման պլաններին։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցությունը, ռեկտորի խոսքերով, նպաստելու է ԵԱՏՄ պետությունների գիտակրթական կազմակերպությունների հետ՝ ակադեմիայի և մյուս ռուսական ագրարային բուհերի համագործակցության զարգացմանը։

Հանդիպման մասնակիցներն այցելել են բանջարեղենային մշակաբույսերի գենետիկայի, սելեկցիայի և կենսատեխնոլոգիաների լաբորատորիա, Վ.Ռ. Վիլյամսի անվան հողագյուղատնտեսական թանգարան։  ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն առաջարկել է թանգարանում ստեղծել ստենդ, որտեղ կցուցադրվեն ԵԱՏՄ երկրների հողերի նմուշները։ Նա նաև գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում։

 

Տեղեկանք

 

Ներկայումս ԵՏՀ-ն մշակում է Միության ագրոարդյունաբերության զարգացման քարտեզը, որը ներառում է տեղեկատվություն՝ ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում ԵԱՏՄ երկրներում խոշոր ներդրումային և նորարարական նախագծերի մասին, այդ թվում՝ ներմուծման փոխարինման նպատակներով։

ԱԱՀ ոլորտում ԵՏՀ-ի աշխատանքի առանցքային ուղղություններից է՝ երկրների ագրոարդյունաբերական համալիրների մրցունակության բարձրացման, ներմուծումից կախվածության մակարդակի նվազեցման համար՝ տոհմային անասնաբուծության զարգացումը և տոհմային արտադրանքի փոխադարձ առևտրում սահմանափակումների նվազեցումը։ Այդ աշխատանքը նախատեսվել է Ռազմավարություն 2025-ով։

ԵՏՀ-ն Միության պետությունների հետ համատեղ անցկացնում է գյուղատնտեսական բույսերի սերմերի միասնական շուկայի ձևավորման աշխատանքը։

Միության երկրների պարենային անվտանգության ապահովման շրջանակներում ևս մի կարևոր ուղղություն է հանդիսանում հումքի և պարենամթերքի արտադրության և վերամշակման տեխնիկական կարգավորմանը ներկայացվող միասնական պահանջների ձևավորումը։

Մասնավորապես, սահմանվել են ընդհանուր առմամբ՝ սննդամթերքին և դրա առանձին տեսակներին՝ ձկանը և ձկնամթերքին, մսին և մսամթերքին, կաթին և կաթնամթերքին, յուղաճարպային արտադրանքին ներկայացվող միասնական պահանջները։ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով կարգավորվում են գյուղատնտեսական և անտառագյուղատնտեսական տեխնիկայի արտադրությունը, սահմանվել են հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջներ և շատ այլ հարցեր։ Այդ փաստաթղթերի վրա տարվող աշխատանքին ներգրավվում են «հնգյակի» բոլոր երկրներից գիտնականներ։

ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրի տնտեսության հեռանկարային դրայվեր է դառնում օրգանական գյուղատնտեսությունը։ ԵԱՏՄ պետությունների ռազմավարական առավելությունը՝ ամբողջ աշխարհում էկոլոգիապես մաքուր, որակյալ սննդամթերքի ավելացող պահանջվածության ֆոնին հանդիսանում է բնական և մարդկային ռեսուրսներով ապահովվածությունը։

Միջազգային կազմակերպությունների տվյալների համաձայն, մինչև 2020 թվականը օրգանական արտադրանքի միջազգային շրջանառությունը մոտեցել է 130 մլրդ դոլարին։ Հաշվի առնելով դա, Միության երկրներում այսօր ակտիվ աշխատանք է տարվում օրգանական արտադրության նորմաիրավական բազայի կատարելագործման ուղղությամբ։

Գյուղատնտեսական արտադրանքի ու պարենի հիմնական տեսակների շուկաների 2020-2021 թվականների վերլուծության համաձայն, հատիկի միջին տարեկան հավելուրդը կկազմի 56,2 մլն տոննա (ինքնաբավության գործակիցը՝ 152,2%), բոլոր տեսակի միս՝ 62,7 հազ տոննա (100,4%), շաքար՝ 8,7 հազ տոննա (100,1%), բուսական յուղեր՝ 3,4 մլն տոննա (173,8%), ձվինը՝ 3,7 մլն հատ (100,8%)։

Ռուսաստանի պետական ագրարային համալսարան՝ Կ. Ա. Տիմիրյազևի անվան ՄԳՏԱ-ն՝ Ռուսաստանի ամենահայտնի ԲՈՒՀ-երից մեկն է, ունի ավելի քան 155 տարվա պատվություն (հիմնադրվել է 1865 թվականին)։ Համալսարանը հանդիսանում է ագրոգիտության ամբողջ սպեկտրն ընդգրկող իրավասությունների ռեսուրսային և մտավոր կենտրոն, ունի ագրոարդյունաբերական համալիրի և ագրարային կրթության ոլորտի կադրերի պատրաստման, որակավորման բարձրացման և վերապատրաստման հարցերով՝ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հիմնական կազմակերպության կարգավիճակ։