Вход
Ֆինանսական ոլորտում ԵԱՏՄ երկրների օրենսդրության ներդաշնակեցման պլանը քննարկվելու է մինչև տարվա վերջը

Ֆինանսական ոլորտում ԵԱՏՄ երկրների օրենսդրության ներդաշնակեցման պլանը քննարկվելու է մինչև տարվա վերջը

24.07.2020
Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի իրագործման հետ կապված հարցերը քննարկվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիային առընթեր Ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստին։ Նիստն անցկացվել է հուլիսի 23-ին Մոսկվայում ԵՏՀ-ի գլխավոր գրասենյակում, Հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Ժակսիլիկովի նախագահությամբ։

«Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգում սահմանվում է ֆինանսական ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծման իրավական հիմքը, ընդհանուր ֆինանսական շուկայի ենթակառուցվածքի ձևավորման առանցքային ուղղությունները, ինչպես նաև դրա ընդլայնմանը և հետագա զարգացմանը նպաստող մեխանիզմները և գործիքները», – նշել է Տիմուր Ժակսիլիկովը։

Որպես ֆինանսական ծառայություններ մատակարարողներ՝ բանկերի և ապահովագրական կազմակերպությունների համար դուստր կազմակերպությունների ձևով փոխադարձ հասանելիության (առևտրային ներկայության) ապահովման համար, հայեցակարգով նախատեսվել է ստանդարտացված լիցենզիայի մեխանիզմը։ Կողմերի լիազորված մարմինների ներկայացուցիչները քննարկել են Ռուսաստանի Բանկի կողմից մշակվող Ստանդարտացված լիցենզիայի մասին համաձայնագրի վրա տարվող աշխատանքի ընթացքին վերաբերող հարցը։ Համաձայնագրով սահմանվելու են ստանդարտացված լիցենզիայի տրման և հետ կանչելու (կասեցման) պայմանները, դրա հայցորդի նկատմամբ պահանջները և դրանց վերանայման կարգը։

Ղազախստանի Հանրապետության Ֆինանսական շուկայի կարգավորման և զարգացման գործակալությունը նիստի մասնակիցներին տեղեկացրել է ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի հարցերով վերազգային մարմնի մասին համաձայնագրի վրա տարվող աշխատանքի ընթացքի մասին։  Վերազգային մարմնի ստեղծումը սահմանվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով և Ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգով։

«2020 թվականի մարտի 1-ին ուժի մեջ մտած՝ Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին համաձայնագրին համապատասխան, անդամ պետությունները, ԵՏՀ-ի հետ համատեղ, պետք է ինն ամսվա ընթացքում մշակեն Ֆինանսական ոլորտում Միության երկրների օրենսդրության ներդաշնակեցման պլանը», – ընդգծել է ԵՏՀ նախարարը։

Քննարկման արդյունքներով, Ֆինանսական ոլորտում ԵԱՏՄ անդամ‑ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման պլանը (արժեթղթերի շուկայում բանկային հատվածի, ապահովագրական հատվածի և ծառայությունների հատվածի մասով) համաձայնեցվել է։ Խորհրդատվական կոմիտեն որոշել է պլանի հաստատման հարցը ԵՏՀ Կոլեգիայի քննարկմանը ներկայացնել այս տարվա հոկտեմբերին։

Ֆինանսական շուկայի կարգավորման վերաբերյալ պահանջների ներդաշնակեցումն իրականացվելու է Բանկային վերահսկողության բազելյան կոմիտեի,   Ապահովագրական վերահսկողների միջազգային ասոցիացիայի, Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության միջազգային սկզբունքների հիման վրա, հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը։

Նիստի մասնակիցները նաև քննարկել են ԵԱՏՄ մի պետության բրոքերների և դիլերների՝ Միության մյուս երկրների բորսաներում (առևտրի կազմակերպիչների) կազմակերպված աճուրդներին մասնակցության թույլատրման մասին Համաձայնագրի նախագծի հետ կապված հարցը։     Համաձայնագրով ազգային բորսաներին իրավունք է տրամադրվում ճանաչել ԵԱՏՄ պետության լիազորված մարմնի կողմից տրված՝ բրոքերների և դիլերների լիցենզիաները և նրանց համար ապահովել արժեթղթերի և ֆինանսական գործիքների ածանցյալների  առուվաճառքի պայմանագրերի կնքման համար՝ աճուրդներին անմիջական մասնակցության հնարավորություն։

Խորհրդատվական կոմիտեն քննարկման արդյունքներով նաև որոշում է կայացվել Բրոքերների և դիլերների թույլատրման մասին համաձայնագրի նախագիծը ԵՏՀ Կոլեգիայի քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ։

Ընդհանուր բորսայական տարածքի ստեղծման համար, Միության պետությունները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ, մշակել են «ճանապարհային քարտեզ»։ 

«ԵԱՏՄ ընդհանուր բորսայական տարածքը ձևավորվելու է որպես Միության երկրների կազմակերպված շուկաներում արժեթղթերի և ֆինանսական գործիքների բորսայական առևտրի փոխկապակցված, համաձայնեցված ընթացակարգերի և տեխնոլոգիաների հիման վրա միավորված  համակարգ», – նշել է Տիմուր Ժակսիլիկովը։

ԵԱՏՄ ընդհանուր բորսայական տարածքի ձևավորման «ճանապարհային քարտեզի» իրագործումը թույլ կտա ապահովել կապիտալի, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժ, փոխադարձ ներդրումների ավելացում և անդամ պետությունների ֆինանսական շուկաների ներդրումային գրավչության բարձրացում։

Կարծիքների փոխանակման արդյունքներով կողմերի լիազորված մարմինների փորձագետները որոշել են ընդհանուր բորսայական տարածքի ձևավորման «ճանապարհային քարտեզը» ներկայացնել ԵՏՀ Կոլեգիայի քննարկմանը։

Նիստին նաև քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների փոխարժեքային քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցման ընթացքին և Արժութային իրավահարաբերությունների կարգավորման և ազատականացման միջոցների ձեռնարկման հարցում համաձայնեցված մոտեցումների մասին համաձայնագրի նախագծի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման ընթացքին առնչվող հարցեր։​