Вход
ԵՏՀ-ն մեկ տարի ժամկետով զրոյացրել է տուրքերը արհեստական վիսկոզային մանրաթելերի առանձին տեսակների համար

ԵՏՀ-ն մեկ տարի ժամկետով զրոյացրել է տուրքերը արհեստական վիսկոզային մանրաթելերի առանձին տեսակների համար

24.12.2020

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը դեկտեմբերի 23-ին որոշում է ընդունել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով նվազեցնել ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը արհեստական վիսկոզային մանրաթելերի առանձին տեսակների նկատմամբ 5%-ից մինչև 0%։

Դիտարկվող ապրանքներն իրենցից ներկայացնում են մանրաթելեր, որոնք ստացվել են բնական ցելյուլոզի քիմիական եղանակով մշակման արդյունքում, և օգտագործվում են թեթև արդյունաբերությունում ոչ գործված նյութերի, կենցաղային և հիգիենիկ արտադրատեսակների, մեկանգամյա տեխնոլոգիական հագուստի արտադրության համար։  

Նկարագրված մանրաթելերի արտադրությունը ներկայումս Եվրասիական տնտեսական միությունում բացակայում է։  Միևնույն ժամանակ Բելառուսում, Ղազախստանում, Ռուսաստանում դրա խոշորագույն սպառողները յուրաքանչյուր տարի ավելացնում են առկա արտադրական հզորությունների բեռնվածությունը և ավելացնում են պատրաստի արտադրանքի թողարկումը։ Բացի այդ, Միության տարածքում իրականացվում է անմիջապես մի քանի նախագիծ՝ խոնավ անձեռոցիկների և ոչ գործված նյութերի նոր արտադրության կազմակերպման, ինչպես նաև պլանավորվում է անմիջական ցիկլի գործարանի բացում։

«Որոշումն ուղղված է ոչ գործված նյութերի և դրանցից պատրաստվող հիգիենայի արտադրատեսակներին աջակցելուն։  Ինչպես սպասվում է, այն նպաստելու է արտադրության զարգացմանը, ծախսերի նվազեցմանը, շահութաբերության ավելացմանը, ինչպես նաև ներքին և արտաքին շուկաներում Միության ձեռնարկությունների արտադրանքի մրցունակության բարձրացմանը։ Ավելի վաղ նման միջոց Միության տարածքում արդեն կիրառվել և ցույց է տվել իր արդյունավետությունը», – նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։

Միջոցի գործողության ժամանակավոր բնույթը պայմանավորված է նրանով, որ մինչև 2022 թվականը Միությունում պլանավորվում է անհրաժեշտ վիսկոզային մանրաթելերի սեփական արտադրության կազմակերպում։

Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։​