Вход
ԵԱՏՄ-ում ներդրվել են արտադրանքի սերտիֆիկացման ժամանակավոր միջոցներ

ԵԱՏՄ-ում ներդրվել են արտադրանքի սերտիֆիկացման ժամանակավոր միջոցներ

24.12.2020

Ընդհանուր շուկայում արտադրանքի պակասուրդը կանխարգելելու և բիզնեսի համար համավարակի հետևանքները նվազագույնին հասնելու համար, ԵՏՀ Խորհուրդը սահմանել է ԵԱՏՄ-ում արտադրանքի համապատասխանության գնահատման հատուկ ընթացակարգեր։  Դրանք ժամանակավոր միջոցներ են, որոնք սահմանվում են մեկ տարի ժամկետով, և կիրառվում են սերիական արտադրվող արտադրանքի սերտիֆիկացման ժամանակ։

Այդ որոշման անհրաժեշտությունը կապված է համավարակի երկարատև բնույթի և երկրների միջև տեղաշարժի սահմանափակման միջոցների կիրառման հետ։  Ժամանակավոր միջոցներն առաջարկվել են համավարակի պայմաններում տնտեսական զարգացմանն աջակցելուն ուղղված նախաձեռնությունների նոր փաթեթի մշակման շրջանակներում։

Փաստաթուղթը սահմանում է համավարակի պայմաններում ԵԱՏՄ-ում համապատասխանության գնահատման միասնական ընթացակարգեր և մշակվել է որպես Հանձնաժողովի կողմից ընթացիկ տարվա ապրիլին Միության իրավունքի շրջանակներում առաջարկված միջոցառումների շարունակություն։

Մասնավորապես, Միության արդյունաբերական համալիրին թույլատրվում է օգտագործել փորձարկումների արձանագրությունները, որոնք տրվել են հավատարմագրման և սերտիֆիկացման միջազգային համակարգերի շրջանակներում տեխնիկական առումով բարդ արտադրանքի համար, որն անհրաժեշտ է առաջնահերթային ենթակառուցվածքային նախագծերի իրականացման կամ նոր արտադրական հոսքագծերի ստեղծման համար։

Սերտիֆիկացման ընթացակարգերի անցկացումը հեշտացնող հիմնական գործիքն է հանդիսանալու հեռավար գնահատումը։  Դա հեռավար մեթոդ է, որն ապահովում է տեսակոնֆերանսային կապի օգտագործմամբ արտադրության վիճակի վերլուծության, ինչպես նաև արտադրանքի նույնականացման և ընտրության անցկացում՝ առանց սերտիֆիկացման մարմնի փորձագետների արտադրման վայր ժամանելու կամ արտադրանքի նմուշառում կատարելու։ Միաժամանակ սահմանվել է հեռավար գնահատման կարգը և պայմանները։​