Вход
ԵՏՀ-ը պարզեցրել է բժշկական տոմոգրաֆների ներմուծման ընթացակարգը

ԵՏՀ-ը պարզեցրել է բժշկական տոմոգրաֆների ներմուծման ընթացակարգը

IMG09943.jpg
24.02.2021
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան ընդլայնել է քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքերի ցանկը, որոնք ներմուծելիս թույլատրական փաստաթղթեր ներկայացնել չի պահանջում:

Մասնավորապես, ցանկում ավելացվել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆներն ու բժշկական նշանակության ՄՌՏ համակարգերը: Բացի այդ, բացառվել են ռադիոճառագայթող սարքեր չպարունակող ռադիոընդունիչ միջոցների կիրառման հատուկ նպատակները:

«Այս սարքերի շահագործումը խանգարումներ չի առաջացնում: Ուստի այսօրվա որոշումը կվերացնի ավելորդ վարչական ընթացակարգերը և կկրճատի մաքսային հայտարարագրման ժամկետները՝ չվնասելով ռադիոհաճախականության սպեկտրի օգտագործման անվտանգությանը», - նշել է ԵՏՀ-ի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը:

Նրա խոսքերով՝ հաստատված փոփոխությունները դրական ազդեցություն կունենան Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու պայմանների վրա, ինչպես նաև թույլ կտան արագացնել անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը:

Որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։​