Вход
ԵՏՀ-ը և ԵԱՏՄ դատարանը ամրապնդում են համագործակցությունը

ԵՏՀ-ը և ԵԱՏՄ դատարանը ամրապնդում են համագործակցությունը

24.02.2021

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի Նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հանդիպում է անցկացրել Եվրասիական տնտեսական միության Դատարանի նախագահ Էռնա Հայրիյանի հետ փետրվարի 24-ին ԵՏՀ-ի գլխավոր գրասենյակում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության մարմինների հետագա համագործակցության հարցերը՝ եվրասիական ինտեգրման արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Առաջարկվել է միավորել Հանձնաժողովի և ԵԱՏՄ դատարանի ջանքերը՝ Միության ներքին շուկայում խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:

Կողմերը շահագրգռվածություն են հայտնել համատեղ աշխատել՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություններով նախատեսված փաստաթղթերի հետ:  Միխայիլ Մյասնիկովիչը համոզմունք է հայտնել, որ ԵԱՏՄ Դատարանի ներկայացուցիչների մասնակցությունը Միության նորմատիվ իրավական բազայի բարելավմանը` թույլ կտա այս ուղղությամբ աշխատանքը դուրս բերել որակապես նոր մակարդակի վրա:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հանձնաժողովի և ԵԱՏՄ դատարանի միջև փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:

Տեղեկանք

Եվրասիական տնտեսական միության դատարանը ստեղծվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին համապատասխան՝ որպես Միության մշտապես գործող​​դատական ​​մարմին: Ներկայումս Դատարանի կազմում ներառված է 10 դատավոր՝ երկու դատավոր Միության յուրաքանչյուր անդամ պետությունից:​