Вход
ԵՏՀ Կոլեգիան հավանություն է տվել Բելառուսում սոցիալապես կարևոր ապրանքների գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգմանը

ԵՏՀ Կոլեգիան հավանություն է տվել Բելառուսում սոցիալապես կարևոր ապրանքների գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգմանը

24.03.2021

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան մարտի 23-ին համաձայնեցրել է Բելառուսի Հանրապետությունում մինչև 2021 թվականի հունիսի 29-ը ներառյալ սոցիալապես կարևոր ապրանքների գների պետական կարգավորման երկարաձգումը։

Այդպիսի ապրանքների ցանկը ներառում է 18 դիրք՝ կաթնամթերք, միս, կարագ և արևածաղիկի յուղ, մանկական սնունդ, կարտոֆիլ, ձավարեղեն և այլն։

Սպասվում է, որ ԵՏՀ Կոլեգիայի որոշումը կօգնի թույլ չտալ հանրապետությունում սոցիալապես կարևոր ապրանքների գների սպեկուլյատիվ աճ՝ COVID-19 վարակի տարածման պատճառով մի շարք պետությունների կողմից սահմանափակող միջոցների կիրառման հետ կապված պարենային ապրանքների համաշխարհային գների բարձրացման պայմաններում։

ԵՏՀ Կոլեգիայի որոշման ընդունմանը նախորդել են Հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման վարչության խորհրդատվությունները՝ բելառուսական կողմի առաջարկին կողմ հանդես եկած ԵԱՏՄ երկրների լիազորված պետական մարմինների մասնակցությամբ։