Вход
Ստեղծվում է բիզնեսի վարման պայմանների վրա եվրասիական ինտեգրացիայի ազդեցության առանցքային ցուցիչների համակարգ

Ստեղծվում է բիզնեսի վարման պայմանների վրա եվրասիական ինտեգրացիայի ազդեցության առանցքային ցուցիչների համակարգ

23.12.2020

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը ԵՏՀ Կոլեգիայի նիստին ներկայացրել է վերլուծական զեկույց՝ բիզնեսի վարման պայմանների վրա տնտեսական ինտեգրացիոն գործընթացների ազդեցության առանցքային ցուցանիշների ստեղծման և կիրառման գործում ԵԱՏՄ անդամ պետությունների միջազգային պրակտիկայի և ունեցած փորձի մասին։

«Ներկայումս ԵԱՏՄ-ում բացակայում է առանցքային ցուցանիշների և ցուցիչների այսպես կոչված KPI համակարգը, որով բնութագրվում է ինտեգրացիայի ազդեցությունը բիզնեսի վրա, – նշել է ԵՏՀ նախարարը։ –  Նման իրավիճակը թույլ չի տալիս լիովին գնահատել բիզնես համայնքի և Միության երկրների բնակչության համար եվրասիական տարածքում ինտեգրացիան գործընթացների դրական էֆեկտը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում ինտեգրացիայի զարգացման տեմպերը»։

Ուստի Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություններում ներդրված միջոցների և մեխանիզմների թվում նախատեսվել է ստեղծել բիզնեսի վարման պայմանները և ինտեգրման գործընթացները բնութագրող՝  առանցքային ցուցանիշների և ցուցիչների համակարգ։  Այդ կապակցությամբ մինչև 2022 թվականի վերջը պլանավորվում է մշակել և հաստատել առանցքային ցուցանիշների և ցուցիչների համակարգի ձևավորման մեթոդաբանությունը, իսկ 2023 թվականից՝ սկսել դրանց կողմից թիրախային արժեքներին հասնելու մոնիտորինգը։

ԵՏՀ Կոլեգիայի նիստին քննարկվել են մեթոդաբանական մոտեցումները, որոնք կարող են հանդիսանալ բիզնեսի վրա եվրասիական ինտեգրացիայի ազդեցության առանցքային ցուցանիշների և ցուցիչների համակարգի ձևավորման հիմքը։​