Ստանդարտների ցանկում, որոնց կամավոր հիմունքներով կիրառման
արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը, ընդգրկվել
է 11 նոր ընդունված միջազգային ստանդարտ, 20 միջպետական ստանդարտ, որոնք ընդունվել
են Ցանկում նախկինում պարունակվողների փոխարեն, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության
նոր մշակված 2 ազգային ստանդարտ։
Հետազոտությունների մեթոդներին վերաբերող ստանդարտների ցանկը
կրկին լրացվել է 30 նոր ընդունված միջպետական ստանդարտներով, 16 միջպետական ստանդարտ,
որոնք ընդունվել են Ցանկում նախկինում պարունակվողների փոխարեն, ինչպես նաև թեթև արդյունաբերության
արտադրանքի կողմից արտանետվող քիմիական նյութերի որոշման 8 մշակված մեթոդիկաներով։
Ստանդարտների ցանկերը ԵՏՀ-ի
կողմից մշակվել են ԵԱՏՄ երկրների պետական մարմինների հետ համատեղ՝ փորձագետների և բիզնես
համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։