Вход
ԵԱՏՄ-ն օգտագործելու է լավագույն համաշխարհային փորձը Համացանցում մտավոր իրավունքների խախտումների դեմ պայքարի հարցի վերաբերյալ համաձայնեցված մոտեցումները ձևավորելիս

ԵԱՏՄ-ն օգտագործելու է լավագույն համաշխարհային փորձը Համացանցում մտավոր իրավունքների խախտումների դեմ պայքարի հարցի վերաբերյալ համաձայնեցված մոտեցումները ձևավորելիս

23.10.2020
Համացանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության մեթոդների մասին պատմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարարի գրասենյակի ղեկավար Ասկար Կիշկեմբաևը պրոֆեսոր Ա.Լ. Մակովսկու հիշատակին նվիրված «Մտավոր իրավունքները ժամանակակից աշխարհում» կլոր սեղանի ընթացքում։   Միջոցառումն անցկացվել է հոկտեմբերի 21-ին Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Օրենսդրության և համեմատական իրավագիտության ինստիտուտի միջազգային գիտագործնական «Պրոֆեսոր Ս.Ն. Բրատուսի հիշատակին նվիրված XV-րդ ամենամյա գիտական ընթերցումներ» կոնֆերանսի շրջանակներում։  

Ասկար Կիշկեմբաևը լուսաբանել է Համացանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների նվազեցման առաջատար փորձը, ինչպես նաև մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանության աշխատանքին իրավատերերի, որոնողական համակարգերի օպերատորների, համացանցային հարթակների սեփականատերերի ներգրավման մեխանիզմները։  

Ասկար Կիշկեմբաևը նշել է, որ 2020 թվականին Հանձնաժողովը անդամ պետությունների հետ համատեղ սկսել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Համացանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության մեխանիզմների և գործիքների ձևավորման աշխատանքը։ Նա երկխոսության կոչ է ուղղել բիզնեսի ներկայացուցիչներին և իրավատերերի շահերի պաշտպանության ծառայություններ մատուցող իրավաբանական ընկերություններին՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ապահովման հարցերով կառուցողական առաջարկների մշակման և ԵԱՏՄ-ում բարենպաստ գործարար և ներդրումային կլիմայի ձևավորման նպատակով։​