Вход
Մոգիլյովում քննարկել են վերելակային սարքավորումների արտադրության ոլորտում արդյունաբերական կոոպերացման հարցեր

Մոգիլյովում քննարկել են վերելակային սարքավորումների արտադրության ոլորտում արդյունաբերական կոոպերացման հարցեր

23.08.2019
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ արդյունաբերական համագործակցության ոլորտում Մոգիլյովի մարզի պոտենցիալ հնարավորությունները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ալեքսանդր Սուբոտինը քննարկել է Մոգիլյովի մարզային գործադիր կոմիտեի նախագահ Լեոնիդ Զայացի և «Մոգիլյովլիֆտմաշ» ԲԲԸ-ն գլխավոր տնօրեն Բորիս Կովալևսկու հետ։ Հանդիպումները կայացել են օգոստոսի 23-ին Մոգիլյովում, Բելառուսի Հանրապետություն։

«Մենք արդեն ունենք վերելակաշինության ոլորտում Ռուսաստանի և Բելառուսի ձեռնարկությունների կայուն կոոպերացիոն համագործակցության փորձ, – նշել է Ալեքսանդր Սուբոտինը, – և մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այդ ուղղությամբ ինտեգրման խորացմանը, այդ թվում՝ օգտագործելով եվրասիական ընկերությունների ստեղծման մեխանիզմը»։ 

Տարածաշրջանում հաջողությամբ զարգանում է գյուղատնտեսությունը, քիմիան և նավթաքիմիան, մեքենաշինությունը, սննդի և թեթև արդյունաբերությունը, շինարարական նյութերի արտադրությունը, էլեկտրաէներգետիկան և փայտամշակումը։ Այսօր մարզն ակտիվորեն համագործակցում է աշխարհի ավելի քան հարյուր երկրի հետ։ Մոգիլյովի մարզի խոշորագույն ձեռնարկություններից մեկը՝ «Մոգիլյովլիֆտմաշ» ԲԲԸ-ն է։Ալեքսանդր Սուբոտինի հանդիպումը ձեռնարկության գլխավոր տնօրեն Բորիս Կովալևսկու հետ կայացել է Եվրասիական ընկերությունների ստեղծման մասին պայմանավորվածությունների համատեքստում, որոնք ձեռք էին բերվել ԵԱՏՄ երկրների արդյունաբերության նախարարների մակարդակով ընթացիկ տարվա հուլիսին։ Անդրազգային համագործակցության հեռանկարային ուղղություններից է ճանաչվել վերելակային սարքավորումների արտադրությունը։Եվ հենց «Մոգիլյովլիֆտմաշ» գործարանը կդառնա վերելակների՝ բելառուսական և ռուսական արտադրողներից մեկի մասնակցությամբ ձեռնարկության ստեղծման առաջին համատեղ նախագծի մասնակիցը։

Նախարարի խոսքերով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կմշակի վերամբարձ տրանսպորտային սարքավորման հատվածին վերաբերող ռազմավարական փաստաթուղթ, ինչպես նաև բազմակողմանի օգնություն կցուցաբերի ձեռնարկություններին՝ վերջիններիս արտադրանքը երրորդ երկրների շուկաներ դուրս բերելու հարցում։

«Համալիր կերպով մեր արտադրանքի արտահանմանն աջակցելու հարցը մենք կքննարկենք հոկտեմբերին Կահիրեում, ԵԱՏՄ Արդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի հերթական նիստին», – հավելել է Ալեքսանդր Սուբոտինը։