Вход
ԵՏՀ Կոլեգիան կասեցրել է հակագնագցման տուրքի գործողությունն Ուկրանիայից ներմուծվող պողպատե միագլոցված անիվների համար

ԵՏՀ Կոլեգիան կասեցրել է հակագնագցման տուրքի գործողությունն Ուկրանիայից ներմուծվող պողպատե միագլոցված անիվների համար

23.07.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան հուլիսի 23-ին քննարկել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջազգային գործունեության, ֆինանսական քաղաքականության, տեխնիկական կարգավորման, սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների կիրառման, դեղամիջոցների շրջանառության, մաքսային կարգավորման, առևտրի, ԵԱՏՄ երկների ներքին շուկայի գործունեության ոլորտներին վերաբերող հարցերը։


Կասեցվել է հակագնագցման տուրքի գործողությունն Ուկրանիայից ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող պողպատե միագլոցված անիվների համար (տուրքը գործում է մաքսային արժեքի 34,22% չափով)։ Այդ միջոցը կիրառվում է կրկնակի ուսումնասիրության անցկացման շրջանակներում, որը նախաձեռնել էր ԵՏՀ ներքին շուկայի պաշտպանության վարչությունը սույն թվականի հունիսի 13-ին։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից 30 օր հետո և գործում է մինչև 2020 թվականի հունիսի 1-ը ներառյալ։

ԵՏՀ Կոլեգիան Միության երկրներին հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել երրորդ երկրներից ներմուծվող ոչ պատշաճ որակի և ոչ անվտանգ արտադրանքից ԵԱՏՄ շուկան պաշտպանելու համար։ Հանձնաժողովի առանցքային խնդիրներից մեկը՝ ոչ անվտանգ արտադրանքից Միության ներքին շուկայի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծումն է։ Դրան է նպաստելու պետական հսկողության և մաքսային մարմինների ղեկավարների ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման վերաբերյալ մշտական և կառուցողական երկխոսությունը։ ԵՏՀ Կոլեգիայի հանձնարարականում սահմանվել է դրանց փոխգործակցության կարգը։

Մասնավորապես, պետական հսկողություն իրականացնող ազգային մարմիններն իրենց երկրում այդպիսի արտադրանք հայտնաբերելու դեպքում, պետք է տեղեկացնեն մաքսային մարմիններին, նրանց տրամադրելով մի շարք տեղեկություններ։ Այդ թվում՝ ոչ անվտանգ ապրանքի անվանումը, դրա հայտնաբերման ամսաթիվը, ձեռնարկության անունը կամ ձեռնարկատիրոջ ազգանունը, որոնք այդ ապրանքը վաճառել են, ապրանքաուղղեկցող փաստաթղթերի մասին տվյալները, արտադրման երկրի անունը, արտադրող ձեռնարկության անվանումը և այլն։ Պետական հսկողություն իրականացնող մարմիններին համանման տեղեկատվություն են ներկայացնում մաքսային մարմինները եթե նրանք հիմքեր ունեն ենթադրելու, որ որևէ արտադրանք ներմուծվում է երրորդ երկներից Միության տեխնիկական կանոնակարգեր խախտմամբ։

Ստանալով տեղեկությունները, պետական հսկողության և մաքսային մարմինները, միջոցներ կկիրառեն ազգային օրենսդրությանը և ԵԱՏՄ իրավունքին համապատասխան։ Օրինակ՝ պետական հսկողություն իրականացնող մարմինները հինգ աշխատանքային օրվա ընթացքում կանցկացնեն այդ արտադրանքի նկատմամբ նախնական ուսումնասիրություն և դրա արդյունքների մասին կտեղեկացնեն տեղեկատվությունն ուղարկած մաքսային մարմնին։

ԵՏՀ Կոլեգիայի հանձնարարականը թույլ կտա տեղեկատվություն փոխանակել մարմինների միջև, սահմանի վրա հայտնաբերել երրորդ երկրներից ներմուծվող ոչ պատշաճ որակի և ոչ անվտանգ արտադրանքը, կանխարգելել դրա շրջանառության բաց թողումը, ինչպես նաև արագացնել Միության տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող ապրանքների հայտնաբերումը։

Ապագայում՝ պետական հսկողության ներդաշնակեցման մասին միջպետական համաձայնագրի ստորագրումից հետո, այդպիսի փոխգործակցությունը նախատեսվում է ներդնել պարտադիր հիմունքներով, հաշվի առնելով հանձնարարականի կիրառումը։

Հավանություն է ստացել Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության հետ համագործակցություն մասին հուշագիրը։ Փաստաթուղթն ուղղված է ԵԱՏՄ պետությունների և Ինդոնեզիայի միջև բազմակողմ փոխգործակցության զարգացմանը՝ փոխադարձ առևտրի և ներդրումների ծավալների ավելացման, առևտրի զարգացմանը խոչընդոտող արգելքների վերացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ակտիվացման նպատակով։

Ենթադրվում է, որ փոխգործակցությունն իրականացվելու է փորձի և տեղեկատվության փոխանակման միջոցով, այդ թվում՝ առևտրային արգելքների բացահայտման և վերացման, հանձնարարականների մշակման, բիզնես համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ տարբեր միջոցառումների համատեղ անցկացման ձևով։

Ասիական պետությունների, առաջին հերթին, Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) հետ համագործակցության զարգացումը՝ ԵԱՏՄ միջազգային գործունեության առաջնայնություններից մեկն է։ Ինդոնեզիայի հետ համագործակցության ակտիվացման համար ազդակ է հանդիսացել 2017 թվականի օգոստոսի 4-ին հանրապետության պատվիրակության ԵՏՀ գլխավոր գրասենյակ կատարած այցը։

Ինդոնեզիայի Հանրապետությունը՝ իր ՀՆԱ-ով աշխարում 16-րդ տնտեսությունն է և չորրորդ պետությունն է աշխարհում իր բնակչության թվաքանակով։

ԵՏՀ Կոլեգիան հաստատել է ուղևորային մաքսային հայտարարագրի նոր ձևը և դրա լրացման և այդպիսի հայտարարագրում հայտարարագրված տեղեկությունների փոփոխության (լրացնելու) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը։ Հաշվի առնելով իրավակիրառման փորձը և ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի նորմերը, նոր ձևը հարմար է կիրառման համար, ունի տողատակի հուշումներ։

Նախատեսվել է հայտարարագրի ճշգրտման հնարավորություն, ինչպես մինչև ապրանքի բաց թողումը, այնպես էլ դրանից հետո։ Նաև կարևոր է, որ թվային տեխնոլոգիաներին անցնելու պայմաններում ուղևորային մաքսային հայտարարագիրն այժմ կարող է ներկայացվել ինչպես թղթային կրիչի վրա, այնպես էլ էլեկտրոնային ձևով։

Անձնական օգտագործման նպատակով ժամանակավոր ներմուծված ավտոմեքենայի մաքսային հայտարարագրման ժամանակ Միությունից արտահանման նպատակով կարող է օգտագործվել թղթային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագիրը, որը մաքսային մարմնի կողմից ձևակերպվել էր այդպիսի տրանսպորտային միջոցը ԵԱՏՄ ներմուծման ժամանակ։ Անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված ավտոմեքենայի Միության տարածքից դուրս բերվելու համար հայտարարագիրը վերադարձվում է քաղաքացուն։ Անձնական օգտագործման համար այլ դուրս բերվող ապրանքների հայտարարագրման ժամանակ հարկավոր է լրացնել ուղևորային մաքսային հայտարարագրի առանձին ձևաթուղթ։

Որոշմամբ նախատեսվել են հայտարարգրի ձևերի ուժի մեջ մտնելու տարբեր ժամկետներ՝ թղթայինի համար (2020 թվականի փետրվարի 1-ից) և էլեկտրոնայինի համար (2021 թվականի փետրվարի 1-ից)։

Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ԵԱՏՄ-ում դեղամիջոցների շրջանառության ոլորտում պատշաճ պրակտիկաների կանոններին համապատասխանությունը պարզելու համար դեղագործական տեսչությունների անցկացման նպատակով:

Աշխատանքային խումբը հանդիսանալու է Հանձնաժողովի խորհրդատվական մարմին։ Այն աջակցելու է ազգային իրավական ակտերի ներդաշնակեցմանը՝ պատշաճ դեղագործական պրակտիկաների պահանջներին համապատասխանությունն ապահովելու համար, այդ բնագավառում հսկիչ (վերահսկիչ) գործառույթներ իրականացնող Միության երկրների լիազորված մարմինների փոխգործակցությունը։ Դրա նպատակներից է նաև՝ անդամ պետությունների դեղագործական տեսուչների կողմից դեղերի արտադրության դեղագործական տեսչությունների անցկացման վերաբերյալ մոտեցումների միասնականացումը, հաշվի առնելով Դեղագործական տեսչությունների համագործակցության սխեման (PIC/S) և աջակցությունը՝ ԵԱՏՄ երկրների ու մյուս պետությունների դեղագործական տեսչությունների արդյունքների փոխադարձ ճանաչմանը։

Խմբի մեջ ներգրավվել են Միության երկրների և Հանձնաժողովի ներկայացուցիչները։.

ԵՏՀ-ը դասակարգել է մի շարք ապրանքներ ԵԱՏՄ Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում։ Ինքնասպասարկման համալիր լվացարանը, որը նախատեսված է տրանսպորտային միջոցների ձեռքով լվացման համար, դասակարգվել է 8424 30 010 0 ենթադիրքում։ Սրտաբանական օկլյուդերը՝ սրտի բուժման համար բժշկական սարքը՝ 9021 90 900 9 ենթադիրքում։