Вход
Անդրսահմանային վարկավորումը ԵԱՏՄ-ի ընդհանուր ֆինանսական շուկայում կդառնա ավելի մատչելի

Անդրսահմանային վարկավորումը ԵԱՏՄ-ի ընդհանուր ֆինանսական շուկայում կդառնա ավելի մատչելի

23.06.2020

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հավանություն է տվել ԵԱՏՄ-ում վարկային պատմությունների կազմում ներառված տեղեկությունների փոխանակման կարգի մասին համաձայնագրի լրամշակված նախագծին։   

 

Համաձայնագիրը նպաստելու է, մի կողմից, ԵԱՏՄ բոլոր երկրների ռեզիդենտների համար հավասար պայմանների ստեղծմանը՝ մյուս անդամ պետությունների տարածքում վարկերի համար դիմելիս։  Մյուս կողմից, փաստաթուղթը հնարավորություն կտա բանկերին ադեկվատ կերպով գնահատել ռիսկերը մյուս անդամ պետությունների ռեզիդենտների վարկավորման մասին որոշումների կայացման ժամանակ։ Դա խթանելու է Միությունում անդրսահմանային վարկավորման զարգացումը։

 

Համաձայնագիրը հնարավորություն է նախատեսում ԵԱՏՄ երկրների ռեզիդենտների համար՝ գտնվելով այլ անդամ պետությունում, այդ երկրի ֆինանսական կազմակերպություն վարկային պրոդուկտների համար դիմելիս, հարցնել և ստանալ իրենց վարկային հաշվետվությունը։

 

Փաստաթուղթը սահմանում է վարկային պատմությունների կազմում ներառված տեղեկությունների փոխանակման մեխանիզմը, կարգը և պայմանները, ինչպես նաև անդրսահմանային փոխանակման ենթակա տեղեկությունների նվազագույն ցանկը։ Դրանից բացի, այն սահմանում է վարկային հարաբերությունների ձևակերպման ժամանակ սպառողների և ֆինանսական ծառայություններ մատուցողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հիմնական սկզբունքները և Միության պետությունների ֆինանսական շուկան կարգավորող մարմինների լիազորությունները։

 

Հանձնաժողովի Խորհրդի հավանությունը ստանալուց հետո Համաձայնագրի նախագիծն ուղղվելու է երկրներ՝ դրա ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման համար։​